00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կօգնի տեղում ծանոթանալ իրավիճակին. Կոստանյանը` Կապանում բացվող ՌԴ հյուպատոսության մասին

Կապան - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2023
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է նաև հարցին, թե ինչն է պատճառը, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսությունը հրատապ է բացվում` 1 տարվա փոխարեն 1 ամսում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը կօգնի տեղում և ավելի լավ ծանոթանալ այնտեղ տիրող իրավիճակին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունը և ցանկությունը` Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու առումով»,– ասաց Կոստանյանը։
Հարցին, թե ինչ հրատապ խնդիր կա լուծելու, որ 1 տարվա փոխարեն որոշվել է 1 ամսում Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացել, առավել ևս, որ Սյունիքում ազգությամբ ռուսներ չեն ապրում, փոխնախարարը շեշտեց` դիվանագիտական ներկայացուցչությունն այլ գործառույթներ էլ ունի։ Նա նաև ընդգծեց, որ ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվելու են։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ–ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հայտնել էր, որ Կապանում ՌԴ հյուպատոսոթյուն բացելու վերաբերյալ ժամկետները դեռ հստակեցված չեն
Սելեզնյովը նաև ընդգծել էր, որ գլխավոր հյուպատոսությունը 2 հիմնական գործառույթ է ունենալու` հենց հյուպատոսական ծառայություններ և քաղաքական գործառույթներ։
Ռուսական կողմն այնտեղ արդեն ուսումնասիրել է տարածքներ, որոնք կարող են դիվանագիտական ներկայացուցչությանը համապատասխանել։
Լրահոս
0