00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ռուսական դպրոցները գերժամանակակից կլինեն. ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ

© Sputnik / Aram NersesyanԻգոր Մասլով
Իգոր Մասլով - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2023
Բաժանորդագրվել
Հայկական կողմը հնարավոր է համարում ՌԴ-ի հետ նման համագործակցությունը ՀՀ օրենսդրության շրջանակներում:
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Ռուսական դպրոցները, որոնց բացումը նախատեսվում է Հայաստանում, կհամապատասխանեն կրթական ամենաբարձր չափանիշներին: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահի Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը։
ՀՀ-ն և ՌԴ-ն քննարկում են դպրոցների համար ռուսաց լեզվի համատեղ դասագիրք մշակելու հարցը
Նախագծի իրականացման վերջնաժամկետը դեռ որոշված չէ, սակայն հարցն ակտիվորեն քննարկվում է տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր: Թեման հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա նախագահական նոր նախագիծ է։ Մեկ տարի առաջ մենք Տաջիկստանում հինգ ռուսական դպրոց ենք բացել, ինը դպրոց բացելու մասին համաձայնագիր է ստորագրվել Ղրղզստանի հետ։ Մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի գտնել այն ձևաչափը, որը թույլ կտա ամենաժամանակակից կրթական նախագծերն իրականացնել` ըմբռնումով և խորը հարգանքով վերաբերվելով Հայաստանի առանձնահատկություններին ու նրա օրենսդրությանը»,- ասել է Մասլովը։
Խոսքը գերժամանակակից, լիովին կահավորված դպրոցների կառուցման մասին է, որտեղ ժամանակակից կրթական մեթոդներ կներդրվեն։
Նախագիծը բավականին հավակնոտ է և բարդ իրականանալի։ Դպրոցների շենքերը կկառուցվեն 2,5-3 հա տարածքում և նախատեսված կլինեն 1200 մարդու համար։ Բացի այդ, դրանց կից կկառուցվի երկու լողավազան և ֆուտբոլի դաշտ։
«Մենք եղել ենք Տաջիկստանում գործող այդպիսի ռուսական դպրոցներում։ Դրանից հետո ես ուզում ես բոլոր դիպլոմները մի կողմ դնել և գնալ առաջին դասարան: Հենց որ զարգացման վերաբերյալ որոշակիություն լինի, մենք անպայման կտեղեկացնենք։ Հաշվի են առնվում և՛ կարիքները, և՛ հնարավորությունները»,-ասել է Մասլովը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական դպրոցների բացումը կընդլայնի երիտասարդների հնարավորությունները հայրենիքում, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ևս մեկ քայլ կդառնա:
Ինչ վերաբերում է Սյունիքում արդեն իրականացված նախագծերին, Մասլովն ընդգծել է, որ այդ տարածաշրջանը պատմականորեն մոտ է և չափազանց կարևոր Ռուսաստանի համար: Նա նաև ուրախությամբ փաստեց, որ տարածաշրջանում պահպանվում է հետաքրքրությունը Ռուսաստանի, ռուսական մշակույթի նկատմամբ:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ հայկական կողմը համագործակցության մոդել է առաջարկել հայ-չինական դպրոցի օրինակով, որտեղ կողմերը մասնակցում են ուսումնական ծրագրի կազմմանը և ուսուցիչների վերապատրաստմանը: Արդեն ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք գործում են այդ ուղղությամբ։
Մարտի 17-ին ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը հայտնել էր, որ Հայաստանում կգործարկվի չորս ռուսական դպրոցների կառուցման նախագիծը: Դրա իրականացումը տեղի կունենա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում՝ միջպետական պայմանագրերի հիման վրա։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսին Երևան կատարած այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ռուսական կողմն աշխատում է Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացման ուղղությամբ։
Օրենքի համաձայն՝ Հայաստանում օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստեղծված կենտրոնները:
ՀՀ 46 դպրոցում գործում է ռուսերեն լեզվի դասարան, որտեղ սովորում է 6000 ռուս երեխա. նախարար
Նշենք, որ ռուսերենով խորացված ուսուցում իրականացվում է Հայաստանի 63 դպրոցներում, որոնցից 33-ը՝ Երևանում, 30-ը՝ մարզերում: Ռուսերենով ուսուցման դասարաններ կան 45 միջնակարգ դպրոցներում (41 պետական, 4 մասնավոր)։ Միաժամանակ միջպետական համաձայնագրերի հիման վրա գործում է երեք ռուսական դպրոց` ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցը Երևանում (Քանաքեռ), ՌԴ ՊՆ թիվ 19 դպրոցը Գյումրիում և ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության միջնակարգ դպրոցն Արտաշատում:
Լրահոս
0