https://arm.sputniknews.ru/20230619/entakarucvatsqneri-apashrjapakman-harcum-ajs-pahin-der-voreve-ardjunq-chka-kvostanjan-61356970.html
Ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում այս պահին դեռ որևէ արդյունք չկա. Կոստանյան
Ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում այս պահին դեռ որևէ արդյունք չկա. Կոստանյան
Sputnik Արմենիա
Եթե մինչ օրս Հայաստանին չի հաջողվել թղթի վրա ֆիքսել, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, բնականաբար... 19.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-19T12:50+0400
2023-06-19T12:50+0400
2023-06-19T12:54+0400
ապաշրջափակում
վահան կոստանյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
մհեր գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135305_0:0:1600:901_1920x0_80_0_0_e127c5a2d98513595b3be258887e0644.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում այս պահին դեռ որևէ արդյունք չկա։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` անդրադառնալով ապաշրջափակման հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին։Ըստ նրա` եթե մինչ օրս մեզ չի հաջողվել թղթի վրա ֆիքսել, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, բնականաբար, ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։ Կոստանյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ապաշրջափակման բոլոր դետալները, այդ թվում նաև անվտանգության հարցերը, պետք է որոշվեն ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում։«ՀՀ–ն միշտ շահագրգռված է եղել և կառուցողական է եղել` իրականացնելու ապաշրջափակման գործընթացը։ Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանում ենթակառուցվածքների և տրասնպորտային ուղիների ապաշրջափակմամբ, քանի որ կարծում ենք, որ հայկական խաչմերուկ ծրագիրը մեծ պոտենցիալ ունի` հաշվի առնելով նաև այն աշխարհաքաղաքական և լոգիստիկ խնդիրները, որոնց այսօր աշխարհը բախվում է»,– ընդգծեց Կոստանյանը։Մոսկվան ապաշրջափակման թեմայով գրեթե ամեն օր շփվում է Երևանի և Բաքվի հետ. ՕվերչուկԸստ նրա` թե՛ ՀՀ սուվերեն տարածքի վրա կրակոցները, թե՛ իրավիճակի լարումը ԼՂ–ում, միանշանակ չեն աջակցում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարություները, թե իրենք իրապես հետաքրքրված են խաղաղության և կայունության հաստատմամբ։Հիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135305_129:0:1549:1065_1920x0_80_0_0_83891da42155dad2dce0460db1a7bc84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ապաշրջափակում, վահան կոստանյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, մհեր գրիգորյան
ապաշրջափակում, վահան կոստանյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, մհեր գրիգորյան
Ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում այս պահին դեռ որևէ արդյունք չկա. Կոստանյան
12:50 19.06.2023 (Թարմացված է: 12:54 19.06.2023) Եթե մինչ օրս Հայաստանին չի հաջողվել թղթի վրա ֆիքսել, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, բնականաբար, ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում այս պահին դեռ որևէ արդյունք չկա։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` անդրադառնալով ապաշրջափակման հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին։
«Թե՛ապաշրջափակման, թե՛ սահմանազատման, թե՛ սահմանների անվտանգության թեմաներով, թե՛խաղաղության պայմանագրի կամ երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի քննարկումների պարագայում հայկական կողմը մշտապես պատրաստ է հանդիպումներ իրականացնել, քանի որ մենք շահագրգռված ենք այս բոլոր երեք ուղղություններով արդյունքներ գրանցելուն։ Այս պահին դեռ որևէ արդյունք չկա»,– հայտարարեց նախարարի տեղակալը։
Ըստ նրա` եթե մինչ օրս մեզ չի հաջողվել թղթի վրա ֆիքսել, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, բնականաբար, ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։ Կոստանյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ապաշրջափակման բոլոր դետալները, այդ թվում նաև անվտանգության հարցերը, պետք է որոշվեն ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում։
«ՀՀ–ն միշտ շահագրգռված է եղել և կառուցողական է եղել` իրականացնելու ապաշրջափակման գործընթացը։ Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանում ենթակառուցվածքների և տրասնպորտային ուղիների ապաշրջափակմամբ, քանի որ կարծում ենք, որ հայկական խաչմերուկ ծրագիրը մեծ պոտենցիալ ունի` հաշվի առնելով նաև այն աշխարհաքաղաքական և լոգիստիկ խնդիրները, որոնց այսօր աշխարհը բախվում է»,– ընդգծեց Կոստանյանը։
Ըստ նրա` թե՛ ՀՀ սուվերեն տարածքի վրա կրակոցները, թե՛ իրավիճակի լարումը ԼՂ–ում, միանշանակ չեն աջակցում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարություները, թե իրենք իրապես հետաքրքրված են խաղաղության և կայունության հաստատմամբ։
Հիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
Հանդիպումից հետո ՀՀ
կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: