https://arm.sputniknews.ru/20230619/dzhvar-khagh-er-bajc-bvolvori-nvirumic-ev-andznazvoh-khaghic-shat-gvoh-em-aleqsandr-petrakvov-61406072.html
«Դժվար խաղ էր, բայց բոլորի նվիրումից և անձնվեր խաղից շատ գոհ եմ». Ալեքսանդր Պետրակով
«Դժվար խաղ էր, բայց բոլորի նվիրումից և անձնվեր խաղից շատ գոհ եմ». Ալեքսանդր Պետրակով
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի խոսքով` ամեն խաղում առավելագույն ջանքեր են ներդնելու, քանի որ շատ են ուզում հայտնվել Գերմանիայում։ 19.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-19T23:24+0400
2023-06-19T23:24+0400
2023-06-20T13:41+0400
հայաստան
ալեքսանդր պետրակով
ֆուտբոլ
սպորտ
լատվիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/18/57202414_0:0:1600:901_1920x0_80_0_0_ad4e80fdb7f1604010319bd2ce011fdf.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տղաները կարողացան մինչև վերջ պայքարել, չհանձնվել ու հաղթել Լատվիայի հավաքականի դեմ։ Հայաստան–Լատվիա ֆուտբոլային հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը` մեկնաբանելով Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղում 2։1 հաշվով հաղթանակը։Նա խոստացավ, որ ամբողջ ուժերը կներդնեն Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարում հայտնվելու համար։«Բայց առայժմ չեմ ցանկանում այդ մասին խոսել, որպեսզի հետո բոլորը չասեն, թե ես խոսք եմ տվել։ Մենք ամեն խաղում մեր առավելագույն ուժերը ներդնելու ենք, քանի որ շատ ենք ուզում հայտնվել Գերմանիայում»,–ասաց Պետրակովը։Նա նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի հավաքականի երկրպագուներին։«Նրանց թիվը շատ էր, և նրանք մեզ առաջ էին մղում, հատկապես խաղի վերջում, երբ մենք կարողացանք վաստակել այդ միավորները»,–ասաց նա։Գլխավոր մարզիչը նաև հայտնեց, որ ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բալեկյանն այժմ հանդերձարանում է, ոտքը սառույցի մեջ է դրված, մի փոքր կաղում է, բայց մարզչի կարծիքով` շատ լուրջ բան չկա։Հայաստան–Լատվիա ֆուտբոլային հանդիպման ամենավառ կադրերըՀիշեցնենք` այսօր Երևանում կայացավ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման երրորդ տուրում Հայաստանի և Լատվիայի հավաքականների հանդիպումը, որն ավարտվեց մեր թիմի հաղթանակով։Ընտրական հաջորդ հանդիպումը մեր հավաքականն անցկացնելու է սեպտեմբերի 8-ին։ Այդ օրը մերոնք մրցակցի հարկի տակ խաղալու են Թուրքիայի ընտրանու հետո։ Իսկ սեպտեմբերի 11-ին հյուրընկալելու ենք Խորվաթիայի ընտրանուն։Հայաստան-Լատվիա հանդիպումից առաջ երկրպագուները երթ են անցկացնում Երևանում
լատվիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/18/57202414_49:0:1469:1065_1920x0_80_0_0_87ef67436def438d13cf459f66fba498.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեքսանդր պետրակով, ֆուտբոլ, սպորտ , լատվիա
հայաստան, ալեքսանդր պետրակով, ֆուտբոլ, սպորտ , լատվիա
«Դժվար խաղ էր, բայց բոլորի նվիրումից և անձնվեր խաղից շատ գոհ եմ». Ալեքսանդր Պետրակով
23:24 19.06.2023 (Թարմացված է: 13:41 20.06.2023) Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի խոսքով` ամեն խաղում առավելագույն ջանքեր են ներդնելու, քանի որ շատ են ուզում հայտնվել Գերմանիայում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տղաները կարողացան մինչև վերջ պայքարել, չհանձնվել ու հաղթել Լատվիայի հավաքականի դեմ։ Հայաստան–Լատվիա ֆուտբոլային հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը` մեկնաբանելով Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղում 2։1 հաշվով հաղթանակը։
«Բոլորի նվիրումից և անձնվեր խաղից շատ գոհ եմ։ Իհարկե շատ դժվար էր թե՛ եղանակային պայմաններից ելնելով, թե՛ ֆունկցիոնալ առումով այս խաղում հանդես գալը։ Ես նրանց շնորհակալություն հայտնեցի, իսկ այն, ինչ խոսեցինք հանդերձարանում, մնում է հանդերձարանում »,–ասաց գլխավոր մարզիչը։
Նա խոստացավ, որ ամբողջ ուժերը կներդնեն Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարում հայտնվելու համար։
«Բայց առայժմ չեմ ցանկանում այդ մասին խոսել, որպեսզի հետո բոլորը չասեն, թե ես խոսք եմ տվել։ Մենք ամեն խաղում մեր առավելագույն ուժերը ներդնելու ենք, քանի որ շատ ենք ուզում հայտնվել Գերմանիայում»,–ասաց Պետրակովը։
Նա նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի հավաքականի երկրպագուներին։
«Նրանց թիվը շատ էր, և նրանք մեզ առաջ էին մղում, հատկապես խաղի վերջում, երբ մենք կարողացանք վաստակել այդ միավորները»,–ասաց նա։
Գլխավոր մարզիչը նաև հայտնեց, որ ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բալեկյանն այժմ հանդերձարանում է, ոտքը սառույցի մեջ է դրված, մի փոքր կաղում է, բայց մարզչի կարծիքով` շատ լուրջ բան չկա։
Հիշեցնենք` այսօր Երևանում կայացավ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման երրորդ տուրում Հայաստանի և Լատվիայի հավաքականների հանդիպումը, որն ավարտվեց
մեր թիմի հաղթանակով։
Ընտրական հաջորդ հանդիպումը մեր հավաքականն անցկացնելու է սեպտեմբերի 8-ին։ Այդ օրը մերոնք մրցակցի հարկի տակ խաղալու են Թուրքիայի ընտրանու հետո։ Իսկ սեպտեմբերի 11-ին հյուրընկալելու ենք Խորվաթիայի ընտրանուն։