00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Անահիտ Մանասյան
Այս փուլում ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ. Անահիտ Մանասյան
13:07
2 ր
Սերգեյ Կոպիրկին
ՀՀ–ից ավելի քան 5000 ուսանող այժմ կրթություն է ստանում ՌԴ–ում. Սերգեյ Կոպիրկին
13:09
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2։1. Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ընտրական խմբում

© Sputnik / Asatur YesayantsՀայստանի հավաքականի ֆուտբոլիստները
Հայստանի հավաքականի ֆուտբոլիստները - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2023
Հայստանի հավաքականի ֆուտբոլիստները
Բաժանորդագրվել
Մեր թիմը վերջին վայրկյաններին գնաց պաշարման ու հասավ իր նպատակին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական D խմբում 2։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն։
Հայաստան – Լատվիա խաղի մեկնարկն այնպիսին չէր, ինչպիսին եզրակացնում էին շատերը Ուելսի նկատմամբ մեր ընտրանու հաղթանակից հետո։ Մերձբալթյան թիմը չէր պատրաստվում զիջել նախաձեռնությունը, համենայն դեպս խաղի մեկնարկում այդպես էր։ Բայց միևնույնն է` մերոնք ավելի վտանգավոր էին գործում գրոհի եզրափակիչ փուլում, ու եթե բախտը մի փոքր ժպտար Էդուարդ Սպերցյանին, Նորբերտո Բալեկյանին կամ Նաիր Տիկնիզյանին, ապա մեր հավաքականը կարող էր և արագ բացել խաղի հաշիվը։
Ինչպես նախորդ խաղում, Ալեքսանդր Պետրակովն այս անգամ էլ ստիպված էր փոփոխություն կատարել, այն տարբերությամբ, որ այս խաղում խաղադաշտը լքեց Բալեկյանը, և խաղադաշտ դուս եկավ Վահան Բիչախչյանը։ Ու նորից մերոնք կարող էին բացել խաղի հաշիվը։ Հրանտ-Լեոն Ռամոսը դուրս եկավ դարպասապահի դիմաց, վերջինս կարողացավ փրկել իր թիմին, բայց գրոհը շարունակվեց, ու Արտակ Դաշյանի գերազանց փոխանցումից հետո Նաիր Տիկինիզյանը ձախ ոտքի մեկ հպումով գնդակն ուղարկեց դարպասից ներս։ Հիանալի գրոհ, որը զարգացավ երկու տեմպով ու հասավ իր նպատակին։
Անկախ խաղի հաշվից, ուրախացնողը մեր հավաքականի խաղն էր։ Գեղեցիկ, մտածված, կոմբինացիոն ոճով մեր ֆուտբոլիստները հիանալի էին գործում խաղադաշտում։ Ճիշտ է` այդ գործում որոշ ֆուտբոլիստներ ավելի մեծ ներդրում ունեին, բայց առանց բացառության խաղում էին բոլորը, խաղում էր թիմը։ Բայց պետք էր այդպես շարունակել մինչև վերջ ու խուսափել սխալներից պաշտպանությունում։ Եվ եղավ ահազանգ, երբ Ռոբերտս Իլդրիկիսը գլխի հարվածով գնդակն ուղարկեց մեր դարպաս, ու ի ուրախություն մեզ` մրցավարները խաղից դուրս վիճակ արձանագրեցին։
Խաղի հիմնական ժամանակի վերջին 30 րոպեների ընթացքում լատվիացիները զգալիորեն ակտիվացել էին։ Ու մերոնք, ցավոք, ահազանգը հաշվի չառան. 67-րդ րոպեին Ռայմոնդ Կրոլիսի հարվածից հետո գնդակը դիպավ Ստյոպա Մկրտչյանին ու հայտնվեց մեր դարպասում։ Հաշիվը դարձավ 1։1։ Այդ պահին Լատվիան մեկ հարված էր կատարել մեր դարպասին, ու մեկ գոլ խփել։Մեր ընտրանին խաղի առաջին մեկ ժամվա ընթացքում շատ լավ տպավորություն էր թողնում։ Մի փոքր հանգստացան ու ստիպված էին նորից ավելի ակտիվանալ հարձակման գծում։ Բայց հոգնածությունը զգացվում էր մեր տղաների գործողություններում։ Ու այս պայմաններում Ալեքսանդր Պետրակովը փոխարինեց նախորդ խաղի հերոսներին՝ Լուկաս Սելարայանին և Հրանտ-Լեոն Ռանոսին։
Մեր թիմը վերջին վայրկյաններին գնաց պաշարման ու հասավ իր նպատակին։ Իվու Ուգուչուկվուի հարվածից հետո գնդակը դիպավ Կրիս Տոբերսի ձեռքին, և մրցավարը ցույց տվեց նշակետը։ Տիգրան Բարսեղյանը հստակ իրացրեց 11–մետրանոցն ու հաղթանակ պարգևեց մեր թիմին։
Ընտրական հաջորդ հանդիպումը մեր հավաքականն անցկացնելու է սեպտեմբերի 8-ին։ Այդ օրը մերոնք մրցակցի հարկի տակ խաղալու են Թուրքիայի ընտրանու հետո։ Իսկ սեպտեմբերի 11-ին հյուրընկալելու ենք Խորվաթիայի ընտրանուն։
Հայաստան-Լատվիա հանդիպումից առաջ երկրպագուները երթ են անցկացնում Երևանում
Լրահոս
0