https://arm.sputniknews.ru/20230618/vahagn-khachaturjany-handipel-e-germaniaji-ev-hungariaji-nakhagahneri-het-61339174.html
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի և Գերմանիայի նախագահների հետ
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի և Գերմանիայի նախագահների հետ
Sputnik Արմենիա
Գերմանիայի նախագահը կարևորել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ինչն էական քայլ է հարաբերությունների հետագա կարգավորման... 18.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-18T12:58+0400
2023-06-18T12:58+0400
2023-06-18T13:12+0400
վահագն խաչատուրյան
հունգարիա
գերմանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/12/61338136_0:88:2000:1213_1920x0_80_0_0_7402d5a226751b218f224fb7313024ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են Հարավկովկասյան տարածաշրջանի և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տիրող ընդհանուր իրավիճակին:Նա մասնավորապես կարևորել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ինչն էական քայլ է հարաբերությունների հետագա կարգավորման գործընթացում:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության ներկա փուլի վերաբերյալ: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը լիովին պատրաստ է առանց նախապայմանների շարժվել հարաբերությունների կարգավորման ուղիով:Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման հնարավորություններն ու ուղիները:Նախագահները մտքեր են փոխանակել հայ և հունգար ժողովուրդների արժեքային և գաղափարախոսական ընդհանրությունների վերաբերյալ՝ մասնավորապես շեշտվել է երկու ժողովուրդների համար քրիստոնեական ու ավանդական արժեքների կարևորությունը:Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա արդյունավետ շփումները, որոնք նպաստում են երկու երկրների միջև փոխգործակցության սերտացմանը:
հունգարիա
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/12/61338136_134:0:1867:1300_1920x0_80_0_0_d017874353e8fbfa4bfb063b0eb290fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, հունգարիա, գերմանիա
վահագն խաչատուրյան, հունգարիա, գերմանիա
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի և Գերմանիայի նախագահների հետ
12:58 18.06.2023 (Թարմացված է: 13:12 18.06.2023) Գերմանիայի նախագահը կարևորել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ինչն էական քայլ է հարաբերությունների հետագա կարգավորման գործընթացում:
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ
Կատալին Նովակի և Գերմանիայի նախագահ
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են Հարավկովկասյան տարածաշրջանի և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տիրող ընդհանուր իրավիճակին:
«Եվրոպայի համար գնահատելի են այն ջանքերը, որոնք Հայաստանը ներդնում է խաղաղության հասնելու համար»,– ասել է Գերմանիայի նախագահը:
Նա մասնավորապես կարևորել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ինչն էական քայլ է հարաբերությունների հետագա կարգավորման գործընթացում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության ներկա փուլի վերաբերյալ: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը լիովին պատրաստ է առանց նախապայմանների շարժվել հարաբերությունների կարգավորման ուղիով:
Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման հնարավորություններն ու ուղիները:
Նախագահները մտքեր են փոխանակել հայ և հունգար ժողովուրդների արժեքային և գաղափարախոսական ընդհանրությունների վերաբերյալ՝ մասնավորապես շեշտվել է երկու ժողովուրդների համար քրիստոնեական ու ավանդական արժեքների կարևորությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա արդյունավետ շփումները, որոնք նպաստում են երկու երկրների միջև փոխգործակցության սերտացմանը: