00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դաղստանցիները հայերի աչքերով. ուսումնասիրվում են 16-19-րդ դարերի քիչ հայտնի տեքստերը

© SputnikՌամազան Աբդուլմաժիդով
Ռամազան Աբդուլմաժիդով - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2023
Ռամազան Աբդուլմաժիդով
Բաժանորդագրվել
Երևանի և Մախաչկալայի գիտնականները հավաքել և ուսումնասիրել են Հյուսիսային Կովկասի մասին հայերեն տեքստերը։ Այս տեքստերից շատերն առաջին անգամ են հասանելի դարձել ռուսալեզու հետազոտողներին, քանի որ նախկինում չեն թարգմանվել:
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի և Դաղստանի պատմաբանները պատրաստվում են մենագրություն հրատարակել, որտեղ հավաքված են Հյուսիսային Կովկասի ժողովուրդների նկարագրությունները հայկական աղբյուրներում: Այս տեքստերից շատերն առաջին անգամ հասանելի կլինեն ռուսալեզու գիտնականների համար, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԳԱ Դաղստանի Դաշնային հետազոտական կենտրոնի հնագիտության, պատմության և ազգագրության ինստիտուտի ղեկավար Ռամազան Աբդուլմաժիդովը։ Հայկական կողմից աշխատանքներին մասնակցել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ինչպես նաև ԳԱԱ Մատենադարան թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Հայկ Հակոբյանի ղեկավարած խումբը:
Միջնադարյան հայկական աղբյուրները կարևոր տեղեկություններ են տալիս նաև Հյուսիսային Կովկասի ժողովուրդների վաղ պատմության մասին, իսկ նոր ժամանակների տեքստերը լրացնում են Կովկասում ռուս սպաների և պատմաբանների բազմաթիվ գրառումները, ինչպես նաև այլ լեզուներով (արաբերեն, հունարեն, վրացերեն, թուրքերեն) աղբյուրները:

Հայերի աչքերով

Ուսումնասիրված հայերեն տեքստերից մեկը Ռոստոմ-բեկ Երզնկյանի նոթերն են, որը ծառայել է ռուսական բանակում 19-րդ դարի կեսերին՝ լեռնցիների հետ պատերազմի տարիներին: Նա մի քանի տեքստ է թողել․ առաջինը «Ավարիան» է (Դաղստանի ժողովուրդներից մեկի՝ ավարների երկրի մասին), մյուսը՝ «Մյուրիդականությունը» (հոգևոր աշակերտության իսլամական շարժման մասին, որը ռուսական բանակի դեմ պատերազմի գաղափարական հիմքն էր դարձել), ինչպես նաև մի շարք այլ նոթեր:
Հետազոտվել են նաև հայ հոգևորական Հովհաննես Խոսրովյանցի նոթերը, որը 1839-40 թթ.-ին որոշել էր միսիոներություն իրականացնել հայերի առանձին էթնիկ խմբի՝ չերքեզահայերի շրջանում։ 15-րդ դարի վերջին, Ղրիմում հունական իշխանությունների անկումից և Օսմանյան կայսրության վասալ Ղրիմի խանության ձևավորումից հետո նրանք տեղափոխվել են Հյուսիսային Կովկասի արևմտյան մաս, որտեղ փոխառել են ադիգների և չերքեզների շատ սովորույթներ, բայց մեծամասամբ պահպանել են քրիստոնեությունը:
Հայր Հովհաննեսը գրի է առել այն ամենը, ինչ իմացել է չերքեզահայերի մասին (այդ թվում՝ իսլամ ընդունածների և քրիստոնյա մնացածների հակամարտության մասին)։ Ընդ որում, նա նկարագրում է նաև նրանց նրանց ծեսերը, որոնցում հեթանոսության տարրեր կան։
«Տեղի գետերի, անտառների անունները, ծեսերի մանրամասները, որոնք նա նշում է, որևէ այլ տեղ չեն հանդիպում։ Համաձայնեք, այդպիսի աղբյուրը արժեքավոր է ցանկացած կովկասագետի համար։ Եվ, կրկնում եմ, թե՛ Ռոստոմ-բեկ Երզնկյանի և տեր Հովհաննեսի գրառումները, թե՛ մի շարք այլ տեքստեր մինչ օրս ռուսալեզու գիտնականների տրամադրության տակ չեն եղել, քանի որ չեն թարգմանվել»,- հավելել Է Աբդուլմաժիդովը։
Կովկասագիտությունն անհնար է պատկերացնել առանց ռուսաց լեզվի
Համատեղ հետազոտությունը կամրապնդի ռուսական պատմագրության ավանդույթները, որը միշտ հայտնի է եղել աղբյուրների հետ բազմակողմանի և մանրամասն աշխատանքով, նշել է հետազոտողը:
«Ես համոզված եմ, որ ռուսերենը կովկասագիտության մեջ պետք է հիմնական լեզուներից մեկը մնա՝ հաշվի առնելով խորհրդային ժամանակների դասական աշխատությունների հսկայական շերտը։ Մենք շարունակում ենք այդ ավանդույթը», -ասում է գիտնականը։

«Լրահոսներ»

Հետազոտվել են նաև ավելի վաղ շրջանի՝ 16-17-րդ դարերի տեքստերը, որոնց թվում են,այսպես կոչված, «մանր ժամանակագրությունները», նշում է հետազոտության հայկական կողմի ղեկավար Հայկ Հակոբյանը: Դրանք մասշտաբային տարեգրություններ չեն, այլ ընթացիկ իրադարձությունների մասին գրառումներ. դրանք հեռավոր կերպով կարելի է համեմատել լրատվական գործակալությունների ներկայիս լրահոսների հետ, այն տարբերությամբ, որ այն տարիներին ժամանակը հաշվում էին ոչ թե րոպեներով, ինչպես հիմա, այլ ամիսներով ու տարիներով։ Այդ գրառումներում (որպիսիք կազմել են թե՛ քահանաները, թե՛ աշխարհականները) հիշատակություններ կան դեպի Վրաստան և Հայաստան լեզգիների և ավարների արշավանքների մասին։
Այդ «մանր ժամանակագրություններից» շատերը նույնպես չեն հրապարակվել։

Իսկ չերքեզները հայերի մասի՞ն

Մենագրությունը նախատեսվում է հրատարակել հաջորդ տարի, ինչից հետո գիտնականները հույս ունեն հայելային հետազոտություն անցկացնել՝ ուսումնասիրել հայերի մասին հիշատակումները հյուսիսկովկասյան տեքստերում, այդ թվում՝ Կովկասյան պատերազմի ժամանակ իմամ Շամիլի մերձավորների գրած տեքստերում, ինչպես նաև ավելի վաղ աղբյուրներում («Դերբենդ Նամե», «Թարիխ Դաղստան») և իսլամական նշանավոր գործիչների վարքերում։
Բացի այդ, դաղստանցի գիտնականները հայոց պատմության համար արժեքավոր գիտարշավներ են անցկացրել. Դաղստանի մի քանի գյուղերում նրանք ուսումնասիրել են հայկական գերեզմաններն ու տաճարները: Ինչպես հայտնի է, Դաղստանում մի գյուղ կա, որտեղ մինչև օրս հայերը կազմում եմ բնակչության զգալի մասը․ դա Ղարաբաղլի գյուղն է (հիմնադրված Արցախից տեղափոխվածների կողմից), բայց կան նաև այլ գյուղեր, որտեղ պահպանվել են հայկական մշակույթի հուշարձաններ:
«Նշեմ նաև մի փաստ, որը հետաքրքիր է Հայաստանի ընթերցողների համար. այս գյուղի բնակիչները կապված են իրենց բնակավայրի հետ և իրենց հանգուցյալներին թաղում են միայն իրենց հարազատ վայրերում, անկախ նրանից, թե որտեղ են նրանք մահանում։ Մենք Հայկի հետ միասին կուսումնասիրենք նաև մյուս գյուղերը, թեև դա հեշտ չէ. դրանցից մեկը հասնելու համար պետք է սարերը գնալ՝ 20 կմ առանց ավտոմոբիլային ճանապարհի»,-ժպտում է Աբդուլմաժիդովը։
Հետազոտության մասին զեկույցը գիտնականները ներկայացրել են Հայ-ռուսական համալսարանում՝ Երևանում կայացած ռուս-հայկական գիտակրթական կոնֆերանսի շրջանակներում:
Լրահոս
0