00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Նույնիսկ մեկ կրակոցը թանկացնում է ներդրումների գինը Հայաստանում. Արմեն Քթոյան

Նույնիսկ մեկ կրակոցը թանկացնում է ներդրումների գինը. Ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում ՀՀ տնտեսությանը
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Արմեն Քթոյանը քիչ հավանական է համարում, որ Հայաստանում աշխատող օտարերկրյա ներդրողները Ադրբեջանի ագրեսիվ դրսևորումների պատճառով որոշեն հեռանալ Հայաստանից։ Նրա դիտարկմամբ` ովքեր արդեն Հայաստանում են, այդ ռիսկը տեսնում ու պատկերացնում են։
Ադրբեջանը փորձում է ցույց տալ օտարերկրյա ներդրողներին, որ Հայաստանի անվտանգային միջավայրը չափազանց խոցելի է, և այդ կերպ հետ պահել պոտենցիալ ներդրողներին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը` մկնաբանելով Երասխում օտարարեկրյա ներդրումներով կառուցվող գործարանի վրա Ադրբեջանի վերջին օրերի հարձակումը։
«Նույնիսկ մեկ կրակոցը կամ մեկ օբյեկտի մասով ռիսկային իրավիճակը թանկացնում է ներդրումների գինը տվյալ երկրում։ Ներդրողները, տեսնելով նման իրավիճակը, Հայաստանում ներդրումային միջավայրը կարող են համարել անվտանգության առումով ռիսկային։ Իսկ դա կնշանակի, որ իրենք Հայաստան կարող են գալ միայն այն դեպքում, եթե ներդրումների համար ավելի մեծ շահույթ կարողանան ապահովել, քան մեկ այլ` ավելի անվտանգ համարվող երկրում»,– պարզաբանեց Քթոյանը։
Ինչ վերաբերում է արդեն իսկ Հայաստանում աշխատող ներդրողներին, մեր զրուցակիցը քիչ հավանական համարեց, որ նրանք Ադրբեջանի ագրեսիվ դրսևորումների պատճառով որոշեն հեռանալ Հայաստանից։ Նրա դիտարկմամբ` ովքեր արդեն Հայաստանում են, այդ ռիսկը տեսնում ու պատկերացնում են, և շահույթը, որն իրենք ստանում են, ծածկում է հնարավոր ռիսկերը։
Երասխի անավարտ գործարանը ադրբեջանական ագրեսիայից տուժած հայաստանյան միակն տնտեսական օբյեկտը չէ։ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրը ստիպված դադարեցրել է աշխատանքը` ադրբեջանական պարբերական հրետակոծությունների պատճառով։
Երասխից որևէ վտանգավոր ազդեցություն չի կարող լինել. ՀՀ ՇՄՆ–ն պատասխանել է Ադրբեջանին
2022թ–ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով էլ Ջերմուկում հյուրանցային բիզնեսը գրեթե դադարել էր աշխատել։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` 2022թ–ի դեկտեմբերին Ջերմուկում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողների շրջանառությունը մոտ 3 անգամ նվազել էր ՝ 670 մլն դրամից դառնալով 294 մլն դրամ։
Տնտեսվարողներին աջակցելու համար կառավարությունը 2023-ի հունվարին որոշել էր փոխհատուցել Ջերմուկի շուրջ 20 հյուրանոցների ու հյուրատների գազի ու էլեկտրաէներգիայի ծախսը 50 մլն դրամի շրջանակում։
Արմեն Քթոյանը նկատում է, որ բոլոր այս դեպքերում Ադրբեջանն իր կողմից իրականացրած տնտեսական ագրեսիան չի էլ փորձել թաքցնել։
«Պատահական չէ, որ 2020թ–ի պատերազմից հետո մեր խոսույթում ավելացել են պետականության կորստի սպառնալիքի մասին դատողությունները, քննարկումները։ Պետականության կորուստը, ըստ էության, ենթադրում է պետության կենսունակության նվազում` ինչ–որ մակարդակից ցածր։ Իսկ կենսունակության նվազումը ենթադրում է նաև տնտեսական բաղադրիչի խաթարում, քանի որ պետությունը կենսունակ է իր տնտեսական բաղադրիչով»,– ասաց Քթոյանը։
Նրա խոսքով` տնտեսական ներուժի ու նաև պետականության կորստից խուսափելու համար Հայաստանը պետք է կարողանա այն բոլոր ոլորտներում, որոնք հայտնվում են Ադրբեջանի թիրախում, կարողանա համարժեք գործողություններ իրականացնի` հնարավոր բացասական ազդեցությունները մեղմելու համար։
«Այն, որ այս իրավիճակում մեզ հաջողվում է թե՛ ներդրումներ ներգրավել, թե՛ տնտեսական աճ արձանագրել, թեկուզ ռուսաստանցի ռելոկանտների մասնակցությամբ, կարող ենք ասել, որ մեզ հաջողվում է այդ կենսունակությունը պահպանել։ Այս առումով Ադրբեջանի պլանները մեծամասանբ, ընդհանուր տնտեսության վրա, ձախողվում են։ Բայց դրանք, իհարկե, առանձին, ոլորտային ու կետային դրսևորումներ ունեն, ինչը չի կարելի անտեսել»,– ասաց տնտեսագետը։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ագրեսիան Երասխի նոր կառուցվող գործարանի նկատմամբ, ասել էր, որ ադրբեջանական կողմը փորձում է ուժի գործադրմամբ խաթարել այդ ծրագիրը, որը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը։
Լրահոս
0