https://arm.sputniknews.ru/20230617/iranum-husvov-en-baqvi-het-haraberutjunneri-sarecumy-chi-azdi-hjusis-harav-mtm-i-vra-61318759.html
Իրանում հուսով են` Բաքվի հետ հարաբերությունների սառեցումը չի ազդի Հյուսիս-հարավ ՄՏՄ-ի վրա
Իրանում հուսով են` Բաքվի հետ հարաբերությունների սառեցումը չի ազդի Հյուսիս-հարավ ՄՏՄ-ի վրա
Sputnik Արմենիա
«Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ն 7,2 հազար կիլոմետր երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ նավահանգիստ։ 17.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-17T10:39+0400
2023-06-17T10:39+0400
2025-11-26T14:02+0400
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
երկաթուղի
սանկտ պետերբուրգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59699326_1:0:659:370_1920x0_80_0_0_40ca88177c140342f68884fe695e5ad0.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սառեցումը չի ազդի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կառուցման և նախագծի ավարտի վրա: Պետերբուրգի 26-րդ միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը:«Հուսով ենք` բացասական ազդեցություն չի լինի։ Երեկ հանդիպեցի Ադրբեջանի փոխվարչապետ պարոն Մուստաֆաևին, որը նաև Իրանի և Ադրբեջանի միջև համատեղ հանձնաժողովի ղեկավարն է: Մենք մանրամասն քննարկեցինք ՄՏՄ-ի նախագծի իրականացմանը վերաբերող շատ հարցեր։ Համաձայնեցինք, որ այս նախագծի շուրջ երկու կողմերի միջև ծագած քաղաքական թյուրիմացությունները որևէ ազդեցություն չեն ունենա դրա իրականացման վրա, և նա խոստացավ լրջորեն հետևել Ադրբեջանում ՄՏՄ-ի աշխատանքներին»,- ասել է նախարարը:Իրանով դեպի Հնդկաստան. 1,5 դար անց Ռուսաստանը վերականգնում է երկաթուղային նախագիծը«Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ն 7,2 հազար կիլոմետր երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ նավահանգիստ (Հնդկաստան): ՄՏՄ-ի երեք երթուղի գոյություն ունի` տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), արևմտյան և արևելյան (ցամաքային)։ 2023 թվականի մայիսին Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են ստորագրել «Հյուսիս-հարավ»-ի արևմտյան երթուղու` Իրանում Ռաշտ-Աստարա երկաթուղու վերջին անհրաժեշտ հատվածի կառուցման վերաբերյալ։Նշենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվեցին, երբ իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց ադրբեջանական սահմանների մոտ: Որոշ ժամանակ անց Իրանի ռազմական ինքնաթիռը մի քանի անգամ խախտեց Ադրբեջանի օդային տարածքը։Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները միմյանց մեղադրեցին ագրեսիվ հռետորաբանության մեջ։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59699326_84:0:577:370_1920x0_80_0_0_b6e3dde94978ec1345a15d0b2e2f180f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, երկաթուղի, սանկտ պետերբուրգ
իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, երկաթուղի, սանկտ պետերբուրգ
Իրանում հուսով են` Բաքվի հետ հարաբերությունների սառեցումը չի ազդի Հյուսիս-հարավ ՄՏՄ-ի վրա
10:39 17.06.2023 (Թարմացված է: 14:02 26.11.2025) «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ն 7,2 հազար կիլոմետր երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ նավահանգիստ։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սառեցումը չի ազդի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կառուցման և նախագծի ավարտի վրա: Պետերբուրգի 26-րդ միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը:
«Հուսով ենք` բացասական ազդեցություն չի լինի։ Երեկ հանդիպեցի Ադրբեջանի փոխվարչապետ պարոն Մուստաֆաևին, որը նաև Իրանի և Ադրբեջանի միջև համատեղ հանձնաժողովի ղեկավարն է: Մենք մանրամասն քննարկեցինք ՄՏՄ-ի նախագծի իրականացմանը վերաբերող շատ հարցեր։ Համաձայնեցինք, որ այս նախագծի շուրջ երկու կողմերի միջև ծագած քաղաքական թյուրիմացությունները որևէ ազդեցություն չեն ունենա դրա իրականացման վրա, և նա խոստացավ լրջորեն հետևել Ադրբեջանում ՄՏՄ-ի աշխատանքներին»,- ասել է նախարարը:
«Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ն 7,2 հազար կիլոմետր երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ նավահանգիստ (Հնդկաստան): ՄՏՄ-ի երեք երթուղի գոյություն ունի` տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), արևմտյան և արևելյան (ցամաքային)։ 2023 թվականի մայիսին Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են ստորագրել «Հյուսիս-հարավ»-ի արևմտյան երթուղու` Իրանում Ռաշտ-Աստարա երկաթուղու վերջին անհրաժեշտ հատվածի կառուցման վերաբերյալ։
Նշենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվեցին, երբ իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց ադրբեջանական սահմանների մոտ: Որոշ ժամանակ անց Իրանի ռազմական ինքնաթիռը մի քանի անգամ խախտեց Ադրբեջանի օդային տարածքը։Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները միմյանց մեղադրեցին ագրեսիվ հռետորաբանության մեջ։