00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաղահաս մրգեր, սերմնաբուծության հեռանկարներ. ԵՏՀ–ի պաշտոնյաները պատմել են ՀՀ ներուժի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱրևածաղիկ
Արևածաղիկ - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ արտակարգ պարենային հիմնադրամից Հայաստանը կկարողանա ստանալ շաքարավազ և պարենի այլ տեսակներ, որոնք հանրապետությունում չեն արտադրվում, փոխարենը մատակարարելու է վաղահաս մրգեր, բանջարեղեն և այլ տեղական արտադրանք։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ Արտակարգ պարենային հիմնադրամի ստեղծումը թույլ կտա Հայաստանում լուծել այնպիսի մթերքների պակասուրդի խնդիրը, ինչպիսիք են շաքարավազը, հացահատիկը, թռչնամիսը, ինչպես նաև բուսայուղը։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպած Մոսկվա–Մինսկ–Երևան–Բիշքեկ–Աստանա տեսակամրջի ընթացքում հայտարարել է ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ Այնա Կուսաինովան։
© Sputnik / Vitaliy BelousovԱյնա Կուսաինովա
Айна Кусаинова во время видеомоста Москва-Минск-Ереван-Бишкек-Астана в мультимедийном пресс-центре Россия Сегодня (16 июня 2023). Москва - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Այնա Կուսաինովա
Սոչիում վերջերս կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել էր ձևավորել ԵԱՏՄ արտակարգ պարենային հիմնադրամ այն դեպքերի համար, եթե անհրաժեշտ լինի կայունացնել իրավիճակը տվյալ ոլորտում:
Կուսաինովան նշել է, որ 2022 թվականի արդյունքներով Հայաստանի ապահովվածության մակարդակը գյուղմթերքի հիմնական տեսակներով և պարենով շուրջ 67% է կազմում։ Միևնույն ժամանակ, հիմնական տեսակներով ապահովվածությունն իրականացվում է սեփական արտադրության հաշվին։ Դա վերաբերում է մրգերին, բանջարեղենին, կարտոֆիլին, կաթնամթերքին։
ԵԱՏՄ-ն և Իրանը մոտեցել են ազատ առևտրի մասին նոր համաձայնագրին. ԵՏՀ նախարար
Ինչ վերաբերում է այն ապրանքներին, որոնց դեֆիցիտը Հայաստանում որոշակիորեն կա, ապա ներկայում դրանց մատակարարումն իրականացվում է փոխադարձ առևտրի հաշվին։ Այդ ապրանքները (հացահատիկը) հիմնականում Հայաստան են մատակարարում ՌԴ–ն և Ղազախստանը։
Ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալը նշել է, որ դեռ նոր ստեղծվող արտակարգ պարենային հիմնադրամում նախատեսվում է երկարատև պահման մթերքներ ներդնել, օրինակ` հացահատիկ, ձիթաբույսեր, Բելառուսի դեպքում դա խորը մշակման մթերքներն են, օրինակ` կարագ, չոր կաթ։ Հայաստանն իր հերթի կարող էր փոխանցել վաղահաս միրգ ու բանջարեղեն։
© Sputnik / Vitaliy BelousovՄոսկվա–Մինսկ–Երևան–Բիշքեկ–Աստանա տեսակամրջի մասնակիցները
Участники видеомоста Москва-Минск-Ереван-Бишкек-Астана в мультимедийном пресс-центре Россия Сегодня (16 июня 2023). Москва - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Մոսկվա–Մինսկ–Երևան–Բիշքեկ–Աստանա տեսակամրջի մասնակիցները
Այս փուլում աշխատանք է տարվում նմանատիպ հիմնադրամների ստեղծման համաշխարհային առկա փորձի մանրակրկիտ ուսումնասիրության ուղղությամբ։ Մասնավորապես, ԵՏՀ–ի փորձագետներին հետաքրքրում են հարցեր` կապված ֆինանսավորման աղբյուրների հետ, ինչպես նաև ստեղծման մեխանիզմների, տեղափոխման, գնագոյացման և իրավունքի համապատասխան նորմերի։
Պատժամիջոցների պայմաններում ՌԴ-ին հետաքրքիր է ավիաշինության զարգացման Իրանի փորձը. ԵՏՀ
Առաջիկայում ԵՏՀ–ն նախատեսում է կողմերի փորձագետների մասնակցությամբ խորհրդատվություն նշանակել, որի ընթացքում առաջարկներ կմշակվեն հիմնադրամի ստեղծման հնարավոր մեխանիզմների վերաբերյալ։
ԵՏՀ–ի ագրարային շուկաների զարգացման բաժնի պետ Անդրեյ Դրոբիշևսկին իր հերթին նշեց, որ Հայաստանում մեծ հեռանկար կա ինչպես սելեկցիայի, այնպես էլ բանջարեղենային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացման առումով։
© Sputnik / Vitaliy Belousov Անդրեյ Դրոբիշևսկի
Андрей Дробышевский во время видеомоста Москва-Минск-Ереван-Бишкек-Астана в мультимедийном пресс-центре Россия Сегодня (16 июня 2023). Москва - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Անդրեյ Դրոբիշևսկի
«Բանն այն է, որ Հայաստանը հայտնի է իր լեռնային տեղանքով, ինչը թույլ է տալիս ունենալ բարենպաստ բուսասանիտարական իրավիճակ վիրուսազերծ տնկանյութի աճեցման համար։ Եվ հաշվի առնելով այն, որ Հայաստանում բանջարեղենի և տեխնիկական բույսերի հիանալի գիտական կենտրոն է գործում, կարծում եմ` հեռանկարներ կան։ Ի դեպ, կարելի է հավելել, որ ամեն տարի մենք առնվազն 10 մլն դոլարի սոխ ենք ներկրում», – ընդգծել է Դրոբիշևսկին։
Քննարկվում է ԵԱՏՄ ընդհանուր հաշվարկային միավորի հարցը. ԵՏՀ–ի ներկայացուցիչ
Նրա խոսքով` վերջին տարիներին ԵԱՏՄ երրորդ երկրներից սերմերի ներմուծումը գերազանցում է տարեկան 1 մլրդ դոլարը։ Ներմուծումից առավել մեծ կախում ունեն արևածաղկի, եգիպտացորենի և ճակնդեղի սերմերը։ Բացի այդ, շուրջ 200 մլն դոլար բաժին է հասնում պտղատու տնկիներին և բանջարեղենային մշակաբույսերի սերմերին։
Լրահոս
0