00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը ԱՄՆ-ի հրահանգով տանում է Արցախի վերաինտեգրմանը. քաղաքագետ

© Sputnik / Andranik GhazaryanՔաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տեղեկատվական արտահոսքը ցայտուն կերպով ցույց է տալիս ամերիկացիների իրական մտադրությունները Ղարաբաղյան հակամարտության հարցում։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ամերիկացիների հրահանգով Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հնարավոր երկխոսությունը հղի է Լեռնային Ղարաբաղի վերաինտեգրմամբ և լիովին համապատասխանում է ադրբեջանական իշխանությունների օրակարգին: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով Վաշինգտոնի իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ, հրաժարվելու դեպքում սպառնում է Բաքվի կողմից «հակաահաբեկչական գործողությամբ»: Նման ճնշման նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ի ներդրումն է։ Ավելի ուշ այս հաղորդագրությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկխոսություն, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությանը:
Սուրենյանցի խոսքով՝ դեսպանատան հայտարարությունը կարծես ոչ թե հրապարակման հերքում է, այլ ինչ-որ պարզաբանում:
«Անկախ նրանից այդ լուրը ինչքանով է հավաստի կամ ոչ պակաս արժանահավատ, եկեք հասկանանք` ԱՄՆ-ն ինչ ձգտումներ ունի տարածաշրջանում։ ԱՄՆ-ի հիմնական նպատակը այնպիսի կարգավորման հասնելն է, որը դուրս կմղի ՌԴ-ին տարածաշրջանից, իսկ դրա անհնարինության դեպքում գոնե այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը կվարկաբեկի կամ կհեղինակազրկի ռուսական խաղաղապահ առաքելությունը»,–ասաց Սուրենյանցը։
Վերոնշյալ համատեքստում փորձագետն այդ լուրը արժանահավատ է համարում։ Խնդիրն այն է, որ եթե Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունները կայանան, ապա դրանք կրելու են «ուղղահայաց» բնույթ և ընթանալու են ադրբեջանական ղեկավարության առաջ քաշած վերաինտեգրման օրակարգի շրջանակներում:
Իսկ այդ տրամաբանությամբ, Սուրենյանցի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կդիտարկվի որպես Ադրբեջանի ներքին հարց, որի «լուծումից» հետո ռուսական զորախմբի անհրաժեշտությունն այլևս չի լինի:
«Եթե բանակցությունները չստացվեն, ակնհայտ է, որ Ադրբեջանն այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն» պետք է իրականացնի, ինչի հետևանքով դարձյալ հեղինակազրկվելու է ռուսական խաղաղապահ առաքելությունը, որովհետև ստացվում է, որ նրանց հայացքի ներքո Ադրբեջանը որոշակի գործողություններ է անում»,–նշեց քաղաքագետը։
Փորձագետը ընդգծեց, որ ոչ միայն ՌԴ խաղաղապահները, այլ որևէ խաղաղապահ առաքելություն դա կանխել չի կարող։ Ընդհանրապես խաղաղապահ առաքելությունների մանդատը բավականին հեղհեղուկ է։ Ասվածի վառ օրինակը վերջերս Կոսովոյի կենտրոնական իշխանության կողմից Կոսովոյի սերբական համայնքներում գործողություններն էր, որը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունը առանձնապես կանխել չէր կարողանում։
Իսկ Արցախի շուրջ տեղի ունեցող այս գործընթացները, քաղաքագետի խոսքով, սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 6–ից, երբ ՀՀ իշխանությունը, համաձայնելով կարգավորման արևմտյան փաթեթին, որը ենթադրում է Արցախն Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղի հարցը դարձեց Ադրբեջանի ներքին հարց։
«Հիմա թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը այս տրամաբանությամբ են առաջնորդվում։ Նայած նրանցից ում առաջարկությունն ավելի քննարկելի կդառնա Ադրբեջանի համար։ Ադրբեջանն էլ օգտվելով այն հանգամանքից, որ իր համար միջազգային բարենպաստ համատեքստեր են ստեղծվել, փորձում է երկու կողմի հետ էլ բավականին արդյունավետ սակարկել` թե՛ Արևմուտքի և թե՛ Ռուսաստանի»,–ասում է նա։
Սրան զուգահեռ Հայաստանն էլ մասնակցում է այնպիսի քաղաքական լուծումների կայացմանը, որը սահմանափակում է ԼՂ որպես սուբյեկտ մանևրելու հնարավորությունը, և ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության դաշտն է խիստ սահմանափակվում։ Եվ ՌԴ-ի ցանկացած միջամտություն Ադրբեջանի իշխանությունը կարող է համարել միջամտություն իր ներքին գործերին, քանզի Նիկոլ Փաշինյանը անվերապահորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Այնուամենայնիվ ԱՄՆ-ի մտադրությունների մասին տեղեկատվական արտահոսքը Սուրենյանցը բավականին մոտ է համարում ճշմարտությանը և ընդգծում է, որ այն ցայտուն կերպով ցույց է տալիս ամերիկացիների իրական մտադրությունները Ղարաբաղյան հակամարտության հարցում։ Թե որքանով դա Միացյալ Նահանգների կողմից կստացվի, դժվարանում է ասել։ Սակայն փորձագետը վստահ է, որ ռուսական կողմն էլ իր հերթին է փորձելու Ադրբեջանի հետ գտնել այնպիսի լուծումներ, որը թույլ չի տա ՌԴ-ի դուրս մղում տարածաշրջանից։
«Արևմուտքից շատ լծակներ ունի ՌԴ-ն, հավանական է, որ Ադրբեջանի և Ստեփանակերտի իշխանության հետ նրանք ինչ-որ լուծումներ գտնեն»,–ասաց նա։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների ՝ Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների համարժեքության վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այլընտրանք այժմ չկա․ Կոպիրկին
Լրահոս
0