00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները շուտով կհանդիպեն Վաշինգտոնում. Փաշինյան

© Photo : YouTube / Screenshot / Government of ArmeniaՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի աշխատանքները պետք է լինեն շարունակական։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Առաջիկայում նախատեսվում է ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես հույս ունեմ, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա։ Միևնույն ժամանակ, որքան էլ դժվար է, սակայն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական։ Այս հարցում մենք պետք է լինենք հետևողական»,– ընդգծեց նա։
Փաշինյանի խոսքով` ԼՂ բնակչության անվտանգության ապահովման համար Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմների շրջանակում չափազանց կարևոր է, և պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։ Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, որքան էլ դժվար է, սակայն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների աշխատանքները պետք է լինեն շարունակական։
«Այս հարցում մենք պետք է լինենք հետևողական։ Ուզում եմ ընդգծել, որ առավել ևս այն բանից հետո, երբ Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածությունը ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա համոզմամբ` պետք է ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Ինչ վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված` տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, ապա ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ՀՀ–ն պատրաստ է այդ գործընթացին երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա։
«Կրկին ընդգծում եմ, որ ՀՀ տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։ Այս առումով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները Ադրբեջանի սադրիչ բառապաշարից գործածումից կխուսափեն»,– հայտարարեց նա։
ԱՄՆ-ն վերջերս ակտիվորեն ներգրավվել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Փետրվարին Մյունխենում կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Բացի այդ, հունիսի 12-ին Վաշինգտոնում պետք է տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, սակայն այն Բաքվի խնդրանքով հետաձգվել է:
ՀՀ-ի և Ադրբեջանի բանակցությունները տեղափոխվել են ժամանակացույցի խնդրի պատճառով. ԱՄՆ պետդեպ
Լրահոս
0