00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երասխում ադրբեջանական ագրեսիայի հետևանքները կներկայացվեն միջազգային կառույցներին. ՄԻՊ

© Sputnik / Asatur YesayantsԵրասխում կառուցվող գործարանը
Երասխում կառուցվող գործարանը - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Երասխում կառուցվող գործարանը
Բաժանորդագրվել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Երասխում արձանագրել է բազմաթիվ անհերքելի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանական զինծառայողներն ուղղակիորեն թիրախավորել են քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքները։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Երասխում ադրբեջանական ագրեսիայի հետևանքները կներկայացվեն միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Երասխ է այցելել հունիսի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ տեղում հավաքագրելու, բնակիչներին հանդիպելու և մտահոգող խնդիրներին ծանոթանալու համար։
Երասխում նոր կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքում Մանասյանը հանդիպել ու առանձնազրույց է ունեցել գործարանի տնօրինության ու շինարարական աշխատանքներում ներգրավված Հայաստանի և Հնդկաստանի քաղաքացիների հետ։ Գործարանում աշխատում են շուրջ 130 հայ և 70 հնդիկ։
Վարդապետյանը Ռուսաստանի և Ադրբեջանի դատախազների հետ հանդիպման ժամանակ խոսել է Երասխի մասին
«Նրանք մանրամասն տեղեկություններ են հայտնել այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները հունիսի 13-ի երեկոյան ավելի քան մեկուկես ժամ ինտենսիվ կրակ բացել գործարանի վրա։ Այդ ժամանակ գործարանի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթացել, սակայն կրակոցների պատճառով աշխատանքները ստիպված դադարեցվել են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կրակոցների հետևանքով վնասվել են գործարանի նոր կառուցված սյուները, պատերը, պարիսպը, վարչական շենքը, ինչպես նաև շինարարական աշխատանքներին ներգրավված տեխնիկան։ Աշխատակիցները հայտնել են, որ այդ օրը կրակոցներն արձակվել են տարբեր տրամաչափի զենքերից, կրակահերթերը եղել են նպատակային և թիրախավորված։
Հունիսի 14-ի առավոտյան գործարանի ակտիվ շինարարական աշխատանքները վերսկսվել են։ Մինչդեռ ժամը 11։00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակոցներ են արձակել աշխատանք իրականացնողների ու տեխնիկայի վրա։
«Մարդիկ նշել են, որ կրակոցները եղել են կոնկրետ տեսակի դիպուկահար հրացաններից, քանի որ դրանք առավել թիրախավորված ու վնասաբեր են եղել։ Հենց այդ կրակոցների հետևանքով բեկորային վիրավորում է ստացել գործարանի շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի»,– ասված է հաղորդագրության մեջ։
Աշխատողները նշել են, որ հազիվ են կարողացել վիրավորում ստացածներին դուրս բերել տարածքից, քանի որ ադրբեջանական զինվորները կրակոցներ են արձակել ինչպես վիրավորներին տեղափոխող, այնպես էլ կրակոցներից թաքնվող մյուս աշխատողների հետևից։ Տնօրինությունն ու աշխատողները գործարանի տարածքում շրջայցի ընթացքում ներկայացրել են կրակոցների հետևանքները, գործարանի կրած վնասներն ու բազմաթիվ այլ մանրամասներ։
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի պատճառով խախտվում է գործարարների՝ միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը։ Լրջորեն վտանգվում են հարյուրավոր քաղաքացիների աշխատանքային իրավունքները։
Մանասյանը հանդիպել է նաև Երասխի բնակիչների հետ: Նրանք պատմել են, որ կրակոցները պարզ լսվել են գյուղում, ինչն առաջացրել է անհանգստություն, տագնապ և լարված մթնոլորտ։ Բնակիչները նշել են, որ ադրբեջանական կողմն ուղիղ կրակ է բացել նաև բնակավայրի կենտրոնում՝ Մ-2 միջպետական ավտոճանապարհին տեղադրված ՀՀ դրոշի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է։
Երասխի միջնակարգ դպրոցի տնօրենը հայտնել է, որ դպրոցում սովորում է 129 աշակերտ։ Դպրոցը մոտակա ադրբեջանական մարտական դիրքից հեռու է մոտ 300-400 մետր։ Դպրոցի տնօրենի տեղեկացմամբ՝ հունիսի 14-ի առավոտյան աշակերտները քննություն հանձնելիս են եղել, երբ սկսվել են կրակոցները։ Հաշվի առնելով կրակոցների ինտենսիվությունը և դրանց բարձր ձայնի պատճառով երեխաների և ուսուցիչների անհանգստությունը՝ քննությունը ստիպված վաղաժամ դադարեցվել է, որից հետո ուսուցիչներն ու երեխաները տարհանվել են։
Պաշտպանն այցելել է նաև Արարատի բժշկական կենտրոն, որտեղ տեսակցել է ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած Մուհամադ Ասիֆին և Միրհասան Սահաջանին։ Բժիշկը հայտնել է, որ բոլոր բեկորները վիրահատությամբ դուրս են բերվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Պաշտպանն արձանագրել է բազմաթիվ անհերքելի ապացույցներն առ այն, որ ադրբեջանական զինծառայողներն ուղղակիորեն թիրախավորել են քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքները։ Ադրբեջանի այդօրինակ վարքագիծը խախտում է միջազգային իրավունքի նորմերը։
Ադրբեջանական կրակոցների հետքերը. ի՞նչ տեսան օտարերկրյա դիվանագետները Երասխում
Լրահոս
0