https://arm.sputniknews.ru/20230616/armen-ashvotjany-kalanavvorvec--61274215.html
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Sputnik Արմենիա
Ըստ նախնական տվյալների` Արմեն Աշոտյանին կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ։ 16.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-16T12:25+0400
2023-06-16T12:25+0400
2023-06-16T13:00+0400
արմեն աշոտյան
կալանք
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58159233_0:0:1601:901_1920x0_80_0_0_5371b86702abd68b675ba5b4206a96df.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը որոշեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը։Դատարանի մոտ հավաքված Աշոտյանի աջակիցները որոշումն իմանալուց հետո սկսեցին վանկարկել. «Ամո՛թ»։«Ինչպես սպասում էինք, Հակակոռուպցիոն դատարանը, հանդիսանալով այս վարչակարգի կամակատար, կալանավորեց Արմեն Աշոտյանին 2 ամսով։ Ըստ նախնական տվյալների` նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ, թեպետ նա նախկին նախարար է և բուժծառայության փոխգնդապետ։ Սա էլ վրեժխնդրության յուրատեսակ մեթոդ է։ Չեմ զարմանա, որ սովորական քրեական հանցագործների հետ պահվի»,– նշեց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։Նշենք, որ հունիսի 15-ին, մինչև ուշ գիշեր Աշոտյանի գործով դատական նիստ էր ընթանում, ինչից հետո նրան տեղափոխեցին ձերբակալվածների պահման վայր։Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահի գործի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրությանը և ձայնագրությանը` փաստաբանը շեշտեց, որ այնտեղ խոսող անձինք չեն հարցաքննվել։ Նրա խոսքով` ձայնագրության մեջ լսվում է գինովցած երկու հոգու խոսակցություն և ընդամենը փոքր մասն է ներկայացված։«Ինձ այդ զրույցի ամբողջ քաղվածքն են տվել։ Ես հետաքրքրվել եմ` արդյոք ստուգել են` ձայնագրության անձինք խարդախնե՞ր են, խաբո՞ւմ են, գուցե ուզում են գումարին տիրանալ։ Ի վերջո, այդ խոսակցությունից երևում է, որ իրենք են ուզում ճնշել Աշոտյանին, ոչ թե ճնշվում են նրանից։ Այս գործում իրավական հիմքեր չկան։ Այն 4 տարի քննվել է և, եթե կրիմինալի տարրեր լինեին, թե՛ ԱԱԾ–ն, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեն, ժամանակին ընթացք կտային, կկալանավորեին։ Հակակոռուպցիոն կոմիտեում այս գործը պետք է կարճվեր, բայց պարոն Քյարամյանն այստեղ հանցակազմ տեսավ»,– ասաց Աթանեսյանը։Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Նրա նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն հունիսի 15-ին նա կրկին ձերբակալվել է։Քննչական կոմիտեն Աշոտյանի ձերբակալումը հիմնավորում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածով (խափանման միջոցի պայմանների խախտում)։Նշենք, որ խոսքը նախորդ տարվա վերջին հարուցված քրեական գործի մասին է։ Այն ժամանակ բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին մեղադրանք էր առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով (39 մլն 660 հազար դրամի չափով) գույքի ենթադրյալ հափշտակության համար, ու այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Արմեն Աշոտյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58159233_6:0:1430:1068_1920x0_80_0_0_00b31f235325526b66f5579c0232f3ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, կալանք, հայաստան
արմեն աշոտյան, կալանք, հայաստան
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
12:25 16.06.2023 (Թարմացված է: 13:00 16.06.2023) Ըստ նախնական տվյալների` Արմեն Աշոտյանին կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը որոշեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը։
Դատարանի մոտ հավաքված Աշոտյանի աջակիցները որոշումն իմանալուց հետո սկսեցին վանկարկել. «Ամո՛թ»։
«Ինչպես սպասում էինք, Հակակոռուպցիոն դատարանը, հանդիսանալով այս վարչակարգի կամակատար, կալանավորեց Արմեն Աշոտյանին 2 ամսով։ Ըստ նախնական տվյալների` նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ, թեպետ նա նախկին նախարար է և բուժծառայության փոխգնդապետ։ Սա էլ վրեժխնդրության յուրատեսակ մեթոդ է։ Չեմ զարմանա, որ սովորական քրեական հանցագործների հետ պահվի»,– նշեց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ հունիսի 15-ին, մինչև ուշ գիշեր Աշոտյանի գործով դատական նիստ էր ընթանում, ինչից հետո նրան տեղափոխեցին ձերբակալվածների պահման վայր։
Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահի գործի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրությանը և ձայնագրությանը` փաստաբանը շեշտեց, որ այնտեղ խոսող անձինք չեն հարցաքննվել։ Նրա խոսքով` ձայնագրության մեջ լսվում է գինովցած երկու հոգու խոսակցություն և ընդամենը փոքր մասն է ներկայացված։
«Ինձ այդ զրույցի ամբողջ քաղվածքն են տվել։ Ես հետաքրքրվել եմ` արդյոք ստուգել են` ձայնագրության անձինք խարդախնե՞ր են, խաբո՞ւմ են, գուցե ուզում են գումարին տիրանալ։ Ի վերջո, այդ խոսակցությունից երևում է, որ իրենք են ուզում ճնշել Աշոտյանին, ոչ թե ճնշվում են նրանից։ Այս գործում իրավական հիմքեր չկան։ Այն 4 տարի քննվել է և, եթե կրիմինալի տարրեր լինեին, թե՛ ԱԱԾ–ն, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեն, ժամանակին ընթացք կտային, կկալանավորեին։ Հակակոռուպցիոն կոմիտեում այս գործը պետք է կարճվեր, բայց պարոն Քյարամյանն այստեղ հանցակազմ տեսավ»,– ասաց Աթանեսյանը։
Արմեն Աշոտյանին
մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Նրա նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն հունիսի 15-ին նա կրկին
ձերբակալվել է։
Քննչական կոմիտեն Աշոտյանի ձերբակալումը հիմնավորում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածով (խափանման միջոցի պայմանների խախտում)։
Նշենք, որ խոսքը նախորդ տարվա վերջին հարուցված քրեական գործի մասին է։ Այն ժամանակ բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին
մեղադրանք էր առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով (39 մլն 660 հազար դրամի չափով) գույքի ենթադրյալ հափշտակության համար, ու այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Արմեն Աշոտյանը։