https://arm.sputniknews.ru/20230616/arcakhic-52-buzharui-chen-karvoghanum-teghapvokhel-hh-hakarii-kamrji-sadranqi-hetevanqvov-61300799.html
Արցախից 52 բուժառուի չեն կարողանում ՀՀ տեղափոխել Հակարիի կամրջի սադրանքի հետևանքով
Արցախից 52 բուժառուի չեն կարողանում ՀՀ տեղափոխել Հակարիի կամրջի սադրանքի հետևանքով
Sputnik Արմենիա
Վերջին 2 օրվա ընթացքում ՀՀ–ից Արցախ չի կարողացել վերադառնալ 50 քաղաքացի։ 16.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-16T17:41+0400
2023-06-16T17:41+0400
2023-06-16T17:47+0400
արցախ
կարմիր խաչ
հիվանդ
հիվանդանոց
հայաստան
հակարի կամուրջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60201815_0:0:1600:901_1920x0_80_0_0_24b5e856cf60ec3021a32da88b260164.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Վերջին երկու օրվա ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողացել կազմակերպել 102 անձի տեղափոխություն` 52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից Արցախ: Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։Այսօր նախատեսված էր ևս 27 բուժառուի և նրանց հարազատների տեղափոխումը ՀՀ մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար, ինչպես նաև 25 բուժառուի և նրանց հարազատների հետվերադարձը դեպի Արցախ:Երեկ առավոտյան էլ ևս ԿԽՄԿ–ն 25 բուժառուի և նրանց հարազատների փորձել է տեղափոխել Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի անցակետում ադրբեջանական կողմն արգելել է նրանց հետագա տեղաշարժը։ Արդյունքում ԿԽՄԿ մեքենաները վերադարձել են Ստեփանակերտ՝ միևնույն ժամանակ չկարողանալով կազմակերպել Գորիսից Ստեփանակերտ ևս 25 բուժառուի ու հարազատների վերադարձը Արցախ:Այս պայմաններում ամբողջությամբ դադարել են նաև դեղորայքի ու բժշկական այլ պարագաների սահմանափակ մատակարարումները դեպի Արցախ, որոնք իրականացվում էին բացառապես Կարմիր խաչի կողմից: Արդյունքում, օրեցօր կրճատվում են բուժհաստատություններում առկա առանց այն էլ սուղ պաշարները՝ լրացուցիչ ռիսկի տակ դնելով քաղաքացիների պատշաճ բուժսպասարկումը:Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:
հակարի կամուրջ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60201815_0:0:1524:1142_1920x0_80_0_0_2d4cfc75c054d957a653705e7bfa25d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, կարմիր խաչ, հիվանդ, հիվանդանոց, հայաստան, հակարի կամուրջ
արցախ, կարմիր խաչ, հիվանդ, հիվանդանոց, հայաստան, հակարի կամուրջ
Արցախից 52 բուժառուի չեն կարողանում ՀՀ տեղափոխել Հակարիի կամրջի սադրանքի հետևանքով
17:41 16.06.2023 (Թարմացված է: 17:47 16.06.2023) Վերջին 2 օրվա ընթացքում ՀՀ–ից Արցախ չի կարողացել վերադառնալ 50 քաղաքացի։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Վերջին երկու օրվա ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողացել կազմակերպել 102 անձի տեղափոխություն` 52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից Արցախ: Տեղեկությունը
հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ապօրինի գործող ադրբեջանական անցակետում երեկվանից արգելվել է, ի թիվս բոլոր հումանիտար փոխադրումների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Այսօր նախատեսված էր ևս 27 բուժառուի և նրանց հարազատների տեղափոխումը ՀՀ մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար, ինչպես նաև 25 բուժառուի և նրանց հարազատների հետվերադարձը դեպի Արցախ:
Երեկ առավոտյան էլ ևս ԿԽՄԿ–ն 25 բուժառուի և նրանց հարազատների փորձել է տեղափոխել Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի անցակետում ադրբեջանական կողմն արգելել է նրանց հետագա տեղաշարժը։ Արդյունքում ԿԽՄԿ մեքենաները վերադարձել են Ստեփանակերտ՝ միևնույն ժամանակ չկարողանալով կազմակերպել Գորիսից Ստեփանակերտ ևս 25 բուժառուի ու հարազատների վերադարձը Արցախ:
Այս պայմաններում ամբողջությամբ դադարել են նաև դեղորայքի ու բժշկական այլ պարագաների սահմանափակ մատակարարումները դեպի Արցախ, որոնք իրականացվում էին բացառապես Կարմիր խաչի կողմից: Արդյունքում, օրեցօր կրճատվում են բուժհաստատություններում առկա առանց այն էլ սուղ պաշարները՝ լրացուցիչ ռիսկի տակ դնելով քաղաքացիների պատշաճ բուժսպասարկումը:
Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների
առաջխաղացման փորձը կանխվել է։