Անկախ հնարավոր վայրէջքներից, միշտ առաջ գնալ. HAUSER–ը` իր հաջողության գաղտնիքի մասին
16:18 16.06.2023 (Թարմացված է: 16:21 16.06.2023)
© Sputnik / Asatur YesayantsՀանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերը (HAUSER) Երևանում
![Հանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերը (HAUSER) Երևանում Հանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերը (HAUSER) Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61288816_0:0:1600:901_1920x0_80_0_0_2e80e9baedfc205421ea6ccf75a095d8.jpg)
Հանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերը (HAUSER) Երևանում
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Հանրահայտ թավջութակահար HAUSER-ը վաղը մեծ համերգ կտա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Մնալ հավատարիմ սեփական ոճին և չվախենալ անհաջողություններից։ Հանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերը (HAUSER), որը վաղը մեծ համերգ կտա Հայաստանում, բացահայտում է իր հաջողության գաղտնիքը։
«Միշտ մնալ հավատարիմ ինքդ քեզ, չփորձել նմանակել ինչ-որ մեկին, անկախ հնարավոր վայրէջքներից, միշտ առաջ գնալ»,– Երևանում կայացած ասուլիսում ասաց թավջութակահարը։
© Sputnik / Asatur YesayantsՀանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերի (HAUSER) ասուլիսը Երևանում
![Виолончелист Стефан Хаусер на пресс-конференции в преддверии концерта в Армении (16 июня 2023). Еревaн Виолончелист Стефан Хаусер на пресс-конференции в преддверии концерта в Армении (16 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61288794_0:0:1600:1067_1920x0_80_0_0_6a4164d944c3d9b87f0e392b708cbdbc.jpg)
Հանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերի (HAUSER) ասուլիսը Երևանում
© Sputnik / Asatur Yesayants
Նա նշեց, որ շատ ուրախ է, որ ժամանել է Հայաստան, իրեն շատ լավ են ընդունել այստեղ։ Իր համար անգամ թռիչքն է շատ հետաքրքիր անցել, քանի որ երեկ` հունիսի 15–ին իր ծննդյան օրն էր։
«Շատ ուրախ ծնունդ ունեցա ինքնաթիռի մեջ։ Կար և՛ տորթ, և՛ շամպայն»,– ասաց երաժիշտը։
Անդրադառնալով 2 cellos նախագծին և Լուկայի հետ հնարավոր համագործակցությանը` երգիչը կես կատակ, կես լուրջ հայտարարեց, որ նման բան չի լինի, և ամեն ինչ ավարտված է։
© Sputnik / Asatur YesayantsՀանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերը (HAUSER) երկրպագուների հետ
![Виолончелист Стефан Хаусер на пресс-конференции в преддверии концерта в Армении (16 июня 2023). Еревaн Виолончелист Стефан Хаусер на пресс-конференции в преддверии концерта в Армении (16 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61288690_0:0:1600:1065_1920x0_80_0_0_31815d47d0a197b17a72dfd376b6aafe.jpg)
Հանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերը (HAUSER) երկրպագուների հետ
© Sputnik / Asatur Yesayants
«Այս պահին դադար է և գուցե շատ ուշ` օրինակ 100 տարեկանում, նորից վերսկսենք նախագիծը»,–կատակեց նա` չցանկանալով մեկնաբանել Լուկայի հետ հարաբերությունները։
«Հայա» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ տարիներ շարունակ աշխատել են, որպեսզի թավջութակահարը գա Հայաստան։ Այդ տարիներին դեռ «Հայա» փառատոնը չկար։
© Sputnik / Asatur YesayantsՀանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերի (HAUSER) ասուլիսը Երևանում
![Виолончелист Стефан Хаусер на пресс-конференции в преддверии концерта в Армении (16 июня 2023). Еревaн Виолончелист Стефан Хаусер на пресс-конференции в преддверии концерта в Армении (16 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61288713_0:0:1600:1067_1920x0_80_0_0_8a87856cf4b1807760baf4ee90ce613f.jpg)
Հանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերի (HAUSER) ասուլիսը Երևանում
© Sputnik / Asatur Yesayants
Նշենք, որ հանրահայտ թավջութակահար HAUSER-ը ազգությամբ խորվաթ է, բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր։ Նա վաղը մեծ համերգ կտա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։
Լինելով աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթների հաղթող` Հաուսերը համագործակցել է բազմաթիվ լեգենդների հետ, այդ թվում՝ U2-ի, Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Red Hot Chili Peppers-ի, Ջորջ Մայքլի և Aerosmith խմբի վոկալիստ Սթիվեն Թայլերի։
© Sputnik / Asatur YesayantsՀանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերը (HAUSER) և Music for Future մանկական հիմնադրամի փոքրիկ երաժիշտները
![Виолончелист Стефан Хаусер на пресс-конференции в преддверии концерта в Армении (16 июня 2023). Еревaн Виолончелист Стефан Хаусер на пресс-конференции в преддверии концерта в Армении (16 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61288926_0:0:1600:1065_1920x0_80_0_0_bb05e7704857a19a314607ed9f8f44a5.jpg)
Հանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերը (HAUSER) և Music for Future մանկական հիմնադրամի փոքրիկ երաժիշտները
© Sputnik / Asatur Yesayants