00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս իրավիճակում Ադրբեջանի հետ երկխոսելն իրատեսական չէ. Արցախի ԱԳՆ

© Photo : official site of the MFA of ArtsakhԱրցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Արցախի ԱԳՆ
Բաժանորդագրվել
ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հանդիպումը եղել է մարտի 1-ին, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պահվել։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետությունն ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում: Այս հայտարարությունն արել է Արցախի արտգործնախարարությունը։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո շփումների փորձեր եղել են։ ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև մի քանի հանդիպումներ, քննարկվել են մարդասիրական, ենթակառուցվածքային և այլ տեխնիկական հարցեր։
«Մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ արձանագրվել են կոնկրետ արդյունքներ՝ անհետ կորածների ճակատագրի բացահայտման և զոհվածների աճյունների որոնման, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի ապահովման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ հարցերում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԳՆ–ի` այս ձևաչափով վերջին հանդիպումն անցկացվել է 2023 թվականի մարտի 1-ին, քննարկվել են Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցմանն առնչվող հարցեր։ Ադրբեջանական կողմը սկզբում հրաժարվել է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա դիմել է տարբեր սադրանքների և ագրեսիվ գործողությունների։ Ավելին` Ադրբեջանը մերժել է այս ձևաչափով հանդիպելու Արցախի բոլոր հետագա առաջարկները։
Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են` խաղաղ գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է վերականգնել միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափը։ Միաժամանակ շեշտել են, որ այս մեխանիզմը պետք է լինի ներառական և ներկայացուցչական, նաև ունենա լիազորություն՝ ապահովելու պայմանավորվածությունների և պարտավորությունների կատարումը։
ԱԳ նախարարությունը համոզմունք է հայտնել, որ միջազգային միջնորդների դերը չպետք է սահմանափակվի միայն բարի ծառայությունների մատուցմամբ, այլ միտված լինի առկա խնդիրներին արդար, հավասարակշռված և կենսունակ լուծումներ գտնելուն։
«Ակնհայտ է, որ Արցախի շարունակվող խիստ շրջափակման, ուժի կիրառման և էթնիկ զտման ահագնացող սպառնալիքների պայմաններում, երբ Արցախի 120,000 բնակչությունը, ըստ էության, գտնվում է պատանդի կարգավիճակում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների շուրջ իրական երկխոսություն սկսելն անիրատեսական է»,– եզրափակել է Արցախի արտգործնախարարությունը։
Հիշեցնենք` օրեր առաջ ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ–ն վերջնագրային ձևով պարտադրում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն անցկացնել: Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամերիկյան խաղաղապահ նախաձեռնության լոբբինգն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, որի շահերը լիովին համընկնում են ադրբեջանականի հետ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այս լուրը, հայտարարել էր, որ եթե Վաշինգտոնի կողմից ճնշումների փաստերը հաստատվեն, Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում ԱՄՆ–ն կվարկաբեկվի որպես միջնորդ։ Նա շեշտել էր, որ նորագույն պատմության մեջ առաջին անգամ է տեղեկություն տեսնում, երբ միջնորդի դերին հավակնող երկիրն իր միջնորդական դերը կատարելու համար կարգավորման մասնակցին սպառնում է ուժի կիրառմամբ։
Լրահոս
0