https://arm.sputniknews.ru/20230616/ajn-kvoghmum-mek-angam-avel-kmtatsen-erb-rd-drvoshy-tesnen-kapanum-paltvov-61265235.html
Ռուս դիվանագետների առաջին խումբը Սյունիքում կարող է լինել արդեն այս տարվա աշնանը. Պալտով
Ռուս դիվանագետների առաջին խումբը Սյունիքում կարող է լինել արդեն այս տարվա աշնանը. Պալտով
Sputnik Արմենիա
Ռուս դիվանագետներն ակտիվորեն տեղաշարժեր են իրականացնելու Սյունիքի քաղաքների միջև, մատուցելու ընդարձակ հյուպատոսական ծառայություններ։ 16.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-16T11:03+0400
2023-06-16T11:03+0400
2023-06-16T11:21+0400
հայաստան
ռուսաստան
կապան
հյուպատոսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61260420_0:0:1600:901_1920x0_80_0_0_60868a297db3e6b852b8dc74ed29cb4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը ոչ թե պարզապես Ռուսաստանի դիվանագիտական ներկայացվածությունն է, այլ շատ ավելին։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Կապանում Սյունիքի մարզպետի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։Նրա խոսքով` ռուս դիվանագետների առաջին խումբը Սյունիքում կարող է լինել արդեն այս տարվա աշնանը։ Նա նշեց, որ դիվանագետների տեղակայումը սկզբում կարվի առանց գլխավոր հյուպատոսության լիարժեք բացման, քանի որ դրա համար ժամանակ և որոշակի ընթացակարգեր են անհրաժեշտ երկու երկրների ԱԳՆ-ների միջև: Այնուամենայնիվ, Պալտովի խոսքով, ռուսական պատվիրակությունն արդեն տեսել է գլխավոր հյուպատոսության համար շենքն ու տարածքները, որոնցում կարող են տեղավորվել դիվանագետները:Պալտովի խոսքով` այսօր տարածաշրջանում ՌԴ–ի շուրջ 1000 քաղաքացիներ են աշխատում, և նրանք բոլորը հյուպատոսական ծառայությունների կարիք ունեն։ Ամեն անգամ Երևան հասնելը հարմար չէ։ Հավելեց, որ այստեղ հյուպատոսական ծառայություններն ավելի ընդարձակ են լինելու։Հիշեցնենք` մայիսի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ ՀՀ–ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հունիսի 15-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու վերաբերյալ ժամկետները դեռ հստակեցված չեն, բայց ռուսական կողմը փորձում է արագացնել գործընթացը։
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61260420_177:0:1600:1067_1920x0_80_0_0_79b62228fc4597947ee692002acd3957.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, կապան, հյուպատոսություն
հայաստան, ռուսաստան, կապան, հյուպատոսություն
Ռուս դիվանագետների առաջին խումբը Սյունիքում կարող է լինել արդեն այս տարվա աշնանը. Պալտով
11:03 16.06.2023 (Թարմացված է: 11:21 16.06.2023) Ռուս դիվանագետներն ակտիվորեն տեղաշարժեր են իրականացնելու Սյունիքի քաղաքների միջև, մատուցելու ընդարձակ հյուպատոսական ծառայություններ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը ոչ թե պարզապես Ռուսաստանի դիվանագիտական ներկայացվածությունն է, այլ շատ ավելին։ Ինչպես հայտնում է
Sputnik Արմենիայի թղթակիցը, Կապանում Սյունիքի մարզպետի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։
Նրա խոսքով` ռուս դիվանագետների առաջին խումբը Սյունիքում կարող է լինել արդեն այս տարվա աշնանը։ Նա նշեց, որ դիվանագետների տեղակայումը սկզբում կարվի առանց գլխավոր հյուպատոսության լիարժեք բացման, քանի որ դրա համար ժամանակ և որոշակի ընթացակարգեր են անհրաժեշտ երկու երկրների ԱԳՆ-ների միջև: Այնուամենայնիվ, Պալտովի խոսքով, ռուսական պատվիրակությունն արդեն տեսել է գլխավոր հյուպատոսության համար շենքն ու տարածքները, որոնցում կարող են տեղավորվել դիվանագետները:
«Սա շատ կարևոր քայլ է։ Մեր դիվանագետների ներկայությունը Սիսիանում և Գորիսում սահմանապահների, զինվորականների, ինչպես նաև ռուսական հաստատությունների հետ միասին լրացուցիչ անվտանգության երաշխիք է», – նշեց նա։
Պալտովի խոսքով` այսօր տարածաշրջանում ՌԴ–ի շուրջ 1000 քաղաքացիներ են աշխատում, և նրանք բոլորը հյուպատոսական ծառայությունների կարիք ունեն։ Ամեն անգամ Երևան հասնելը հարմար չէ։ Հավելեց, որ այստեղ հյուպատոսական ծառայություններն ավելի ընդարձակ են լինելու։
Հիշեցնենք` մայիսի 28-ին հայտնի դարձավ, որ
Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ ՀՀ–ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հունիսի 15-ին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու վերաբերյալ ժամկետները դեռ հստակեցված չեն, բայց ռուսական կողմը փորձում է արագացնել գործընթացը։