https://arm.sputniknews.ru/20230616/adrbejani-zun-krkin-krakel-e-eraskhum-karucvvogh-gvortsarani-ughghutjamb-61259995.html
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
Sputnik Արմենիա
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից։ 16.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-16T10:14+0400
2023-06-16T10:14+0400
2023-06-16T10:18+0400
ադրբեջան
երասխ
գործարան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61113379_0:84:1600:984_1920x0_80_0_0_9c7d27c5922497edf4bd3515ed470548.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ադրբեջանի զինուժը կրկին կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Ադրբեջանական կրակոցների հետքերը. ի՞նչ տեսան օտարերկրյա դիվանագետները ԵրասխումՀիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:Արարատի ԲԿ վիրաբուժական բաժնի վարիչ Արթուր Ներսիսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տղամարդիկ վիրավորում էին ստացել կրծքավանդակի հատվածում, երկուսն էլ վիրահատվել են։
ադրբեջան
երասխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61113379_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0c10751c89a69d63a9c07edd980efe34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, երասխ, գործարան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ադրբեջան, երասխ, գործարան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
10:14 16.06.2023 (Թարմացված է: 10:18 16.06.2023) Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ադրբեջանի զինուժը կրկին կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին
ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է
Հնդկաստանի 2 քաղաքացի։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Արարատի ԲԿ վիրաբուժական բաժնի վարիչ
Արթուր Ներսիսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տղամարդիկ վիրավորում էին ստացել կրծքավանդակի հատվածում, երկուսն էլ վիրահատվել են։