https://arm.sputniknews.ru/20230615/vovqer-en-erkirn-azatelu-ishkhanutjunic-aghvan-vardanjany-250hvoganvoc-cucak-e-kazmel--61199924.html
Ովքե՞ր են երկիրն ազատելու իշխանությունից. Աղվան Վարդանյանը 250–հոգանոց ցուցակ է կազմել
Ովքե՞ր են երկիրն ազատելու իշխանությունից. Աղվան Վարդանյանը 250–հոգանոց ցուցակ է կազմել
Sputnik Արմենիա
Ըստ պատգամավորի` վարչապետը կարող է իր հարցով նաև հանձնարարականներ տալ Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ ծառայություններին։ 15.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-15T14:17+0400
2023-06-15T14:17+0400
2023-06-15T14:29+0400
աղվան վարդանյան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
«հայաստան» դաշինք
աժ (ազգային ժողով)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737693_0:42:1600:942_1920x0_80_0_0_7886ec7cfcbaea51e8150ee46201b4bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Վտանգի, վախի զգացում և գործ տալու սովորական ՔՊ–ական վարքագիծ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսպես բնորոշեց իր հայտարարության վերաբերյալ հունիսի 14-ին Ազգային ժողովում ՔՊ պատգամավորի հարցն ու վարչապետի պատասխանը։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարց էր ուղղել վարչապետին, թե արդյոք մտահոգություններ չկան Աղվան Վարդանյանի`«քաղաքական մահապարտների օգնությամբ հարցեր լուծելու» մտադրության առնչությամբ։ Վարչապետ Փաշինյանը նշել էր, որ Վարդանյանի հայտարարությանը պետք է արձագանքեն իրավապահ մարմինները` ՀՀ օրենսդրությանը համաձայն։ «Ինչ վերաբերում է մահապարտներին, պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցուցակում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի այդ խնդիրը լուծելու համար։ Կարծում եմ՝ «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են գտել»,– ասել էր վարչապետը։Դժվար որոնումների մեջ ենք. Աղվան Վարդանյանը` ընդդիմության ձախողման ու նոր առաջնորդի մասինԻ պատասխան Աղվան Վարդանյանը հավաստիացրեց` իր ասած մարդկանց ցանկում ոչ մի ՔՊ–ական չի լինելու, հետևապես, նաև դասալիքներ չեն լինելու։Պատգամավորը նշեց` տեր է իր խոսքերին ու հիմա էլ է համաձայն, որ պետք է պատրաստ լինել վճռական անձնազոհության մինչև վերջ գնալու` երկիրը չարիքից ազատելու համար։ Հավելեց` նրանք պետք է տարբեր ոլորտներ ներկայացնեն` քաղաքական, ռազմական գործիչներ, հոգևորականներ։ Նա նշեց, որ, ցավոք, ընդդիմադիր դաշտն այսօր շատ բաժան–բաժան է։ Վստահ է` պետք է կարողանալ պարտադրելով, ստիպելով ձևավորել միևնույն ազգային, պետական արժեքներով առաջնորդվող էլիտա, որը կունենա միևնույն մտածողությունը։Նրա խոսքով` արդեն մոտ 200-250 հոգուց կազմված ցուցակ կազմել է, չի բացառում, որ ինչ–որ պահի կհրապարակի անունները` առանց նրանց հետ խոսելու։ Իրենք էլ կորոշեն` պատրաստ են կրելու այս պատասխանատվությունը, թե ոչ։Ինչ վերաբերում է Փաշինյանի հանձնարարականին, որ իր հայտարարության հետքերով գնա դատախազությունը, Վարդանյանը նշեց` նույն հաջողությամբ կարող է նաև Ադրբեջանի, Թուրքիայի անվտանգության ծառայություններին, դատախազություններին նման հանձնարարական տալ, որովհետև այս իշխանության առաջին պաշտպաններն Էրդողանն ու Ալիևն են։Աղվան Վարդանյանն ընդդեմ Աղազարյանի. ԱԺ–ում լարվածությունը շարունակվում էՀիշեցնենք` Աղվան Վարդանյանն ասել էր, որ երկրի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար պետք է ձևավորել քաղաքական էլիտա։ Շեշտել էր` պետք է պայմանականորեն ընդամենը 100 մարդ, որոնք 100 տոկոսով համաձայն կլինեն իրար հետ ու պատրաստ կլինեն գնալ մինչև վերջ, նույնիսկ` ինքնազոհաբերության։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737693_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8ef9400da69cd63d4bd2b986f82cfe91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղվան վարդանյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), «հայաստան» դաշինք, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, իշխանություն
աղվան վարդանյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), «հայաստան» դաշինք, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, իշխանություն
Ովքե՞ր են երկիրն ազատելու իշխանությունից. Աղվան Վարդանյանը 250–հոգանոց ցուցակ է կազմել
14:17 15.06.2023 (Թարմացված է: 14:29 15.06.2023) Ըստ պատգամավորի` վարչապետը կարող է իր հարցով նաև հանձնարարականներ տալ Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ ծառայություններին։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Վտանգի, վախի զգացում և գործ տալու սովորական ՔՊ–ական վարքագիծ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսպես բնորոշեց
իր հայտարարության վերաբերյալ հունիսի 14-ին Ազգային ժողովում ՔՊ պատգամավորի հարցն ու վարչապետի պատասխանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարց էր ուղղել վարչապետին, թե արդյոք մտահոգություններ չկան Աղվան Վարդանյանի`«քաղաքական մահապարտների օգնությամբ հարցեր լուծելու» մտադրության առնչությամբ։ Վարչապետ Փաշինյանը նշել էր, որ Վարդանյանի հայտարարությանը պետք է արձագանքեն իրավապահ մարմինները` ՀՀ օրենսդրությանը համաձայն։ «Ինչ վերաբերում է մահապարտներին, պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցուցակում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի այդ խնդիրը լուծելու համար։ Կարծում եմ՝ «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են գտել»,– ասել էր վարչապետը։
Ի պատասխան Աղվան Վարդանյանը հավաստիացրեց` իր ասած մարդկանց ցանկում ոչ մի ՔՊ–ական չի լինելու, հետևապես, նաև դասալիքներ չեն լինելու։
Պատգամավորը նշեց` տեր է իր խոսքերին ու հիմա էլ է համաձայն, որ պետք է պատրաստ լինել վճռական անձնազոհության մինչև վերջ գնալու` երկիրը չարիքից ազատելու համար։ Հավելեց` նրանք պետք է տարբեր ոլորտներ ներկայացնեն` քաղաքական, ռազմական գործիչներ, հոգևորականներ։ Նա նշեց, որ, ցավոք, ընդդիմադիր դաշտն այսօր շատ բաժան–բաժան է։ Վստահ է` պետք է կարողանալ պարտադրելով, ստիպելով ձևավորել միևնույն ազգային, պետական արժեքներով առաջնորդվող էլիտա, որը կունենա միևնույն մտածողությունը։
«Իմ խորին համոզմամբ` այդ մարդկանց առաքելությունը պետք է լինի ազատել երկիրն այս իշխանությունից (քաղաքական ճանապարհով, բնականաբար), և նրանց միջուկը պետք է լինի վաղվա իշխանությունը, որը պետք է փորձի այս ավերակներից երկիրը դուրս բերել»,– նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով` արդեն մոտ 200-250 հոգուց կազմված ցուցակ կազմել է, չի բացառում, որ ինչ–որ պահի կհրապարակի անունները` առանց նրանց հետ խոսելու։ Իրենք էլ կորոշեն` պատրաստ են կրելու այս պատասխանատվությունը, թե ոչ։
«Իմ խնդիրը ոչ թե մեռնելու գնացողներն են, այլ մարդիկ պետք է գնան փրկելու և փրկվելու։ Բայց եթե ազգային, պետական էլիտան պատրաստ չէ պետական, ազգային արժեքների համար զոհվել, ուրեմն պետական էլիտա չէ»,– շեշտեց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հանձնարարականին, որ իր հայտարարության հետքերով գնա դատախազությունը, Վարդանյանը նշեց` նույն հաջողությամբ կարող է նաև Ադրբեջանի, Թուրքիայի անվտանգության ծառայություններին, դատախազություններին նման հանձնարարական տալ, որովհետև այս իշխանության առաջին պաշտպաններն Էրդողանն ու Ալիևն են։
Հիշեցնենք` Աղվան Վարդանյանն ասել էր, որ երկրի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար պետք է ձևավորել քաղաքական էլիտա։ Շեշտել էր` պետք է պայմանականորեն ընդամենը 100 մարդ, որոնք 100 տոկոսով համաձայն կլինեն իրար հետ ու պատրաստ կլինեն գնալ մինչև վերջ, նույնիսկ` ինքնազոհաբերության։