00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:51
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թուրքիան Ադրբեջանի մասնակցությամբ և ԱԹՍ–ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել

© пресс-служба Минобороны Азербайджана / Անցնել մեդիապահոցԹուրքական բանակ
Թուրքական բանակ - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
Թուրքական բանակ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զորավարժությունների ժամանակ առաջին անգամ կիրառվել են T70 բազմաթիրախային ու Կատարի ՌՕՈւ–ի Apache ուղղաթիռները։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Թուրքիան անցկացրել է «Անատոլիական փյունիկ-2023» (Anadolu Ankası -2023) միջազգային զորավարժությունները, որոնց ժամանակ իրականացնում են զինվորական ավտոշարասյան պաշտպանության, մարտական գործողությունների գոտուց վիրավորների տարհանման, օդապարիկով վայրէջքի սցենարը։ Դրանցում ներգրավվել են ռեակտիվ ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը։
Զորավարժություններն անցկացվել են Կոնյեում` Թուրքիայի ռազմաօդային ուժերի 3-րդ հրամանատարության բազայում։ Վարժանքներին մասնակցել են զինվորականներ Ադրբեջանից, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից (ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից – խմբ.) և Կատարից։ Որպես դիտորդ զորավարժություններին ներկա էին Նիգերիայի, Բրազիլիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Վրաստանի և Գերմանիայի ԶՈւ ներկայացուցիչները։
Նշվում է, որ զորավարժությունների շրջանակում դրված բոլոր առաջադրանքները հնարավորինս մոտեցվել էին մարտական պայմաններին։ Ներգրավվել են ռեակտիվ ինքնաթիռներ, հեռահար ռադիոլոկացիան տեղորոշման ինքնաթիռներ, տրանսպորտային ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ և ուղղաթիռներ։
Բացի այդ զորավարժությունների ժամանակ առաջին անգամ կիրառվել են T70 բազմաթիրախային ու Կատարի ՌՕՈւ–ի Apache ուղղաթիռները։ Վարժանքներին հետևել է Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար Աթիլա Գյուլանը։ Սցենարներ են մշակվել զինվորական շարասյան պաշտպանության, օդից աջակցության, մարտական գործողությունների գոտուց վիրավորների տարհանման, օդապարիկով վայրէջքի և անձնակազմի տարհանման վերաբերյալ։ F-16 կործանիչները խոցել են թիրախներ, որոնց կոորդինատներն առաջնագծից փոխանցել էին հատուկ նշանակության զորքերը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են։
Լրահոս
0