https://arm.sputniknews.ru/20230615/sankt-peterburgum-handipel-en-hajastani-rusastani-ev-adrbejani-glkhavvor-datakhaznery-61249567.html
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները
Sputnik Արմենիա
Սա 2021 թվականից ի վեր այս ձևաչափով անցկացված հինգերորդ հանդիպումն է։ Նախորդը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին։ 15.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-15T20:22+0400
2023-06-15T20:22+0400
2023-06-15T20:47+0400
դատախազ
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61242570_0:0:1280:721_1920x0_80_0_0_e08e9b0f6cba3f981e49ab1f9bdf0c8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՌԴ գլխավոր դատախազությունից։ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, բարձր գնահատելով մասնագիտական երկխոսությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը՝ շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին և Քյամրան Ալիևին՝ հետագա փոխգործակցության հաստատման հարցում կառուցողական մոտեցման համար:Ընդգծելով պետությունների ղեկավարների միջև ավելի վաղ տեղի ունեցած եռակողմ հանդիպման կարևորությունը՝ Կրասնովը կարևոր է համարել նաև դատախազների մակարդակով մշտական շփումների պահպանումը։«Անձամբ ես և իմ բոլոր ենթակաները, այդ թվում ՝ սահմանամերձ տարածքում տեղակայված զինվորական դատախազները, կշարունակեն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ադրբեջանական և հայկական կողմերի միջև կառուցողական փոխգործակցություն ապահովելու համար։ Ընդ որում, որպես հիմնական խնդիր տեսնում եմ էսկալացիա թույլ չտալը»,-ասել է նա։ՌԴ գլխավոր դատախազը նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան ապահով պայմաններ ստեղծել տարածաշրջանի ներդաշնակ զարգացման և բոլոր այնտեղ ապրողների արժանապատիվ կյանքի համար։Սա 2021 թվականից ի վեր նմանատիպ ձևաչափով անցկացված 5-րդ հանդիպումն էր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61242570_121:0:1213:819_1920x0_80_0_0_144361293cebf792db37cade557cbcd8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատախազ, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն
դատախազ, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները
20:22 15.06.2023 (Թարմացված է: 20:47 15.06.2023) Սա 2021 թվականից ի վեր այս ձևաչափով անցկացված հինգերորդ հանդիպումն է։ Նախորդը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՌԴ գլխավոր դատախազությունից։
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, բարձր գնահատելով մասնագիտական երկխոսությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը՝ շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին և Քյամրան Ալիևին՝ հետագա փոխգործակցության հաստատման հարցում կառուցողական մոտեցման համար:
Ընդգծելով պետությունների ղեկավարների միջև ավելի վաղ տեղի ունեցած եռակողմ հանդիպման կարևորությունը՝ Կրասնովը կարևոր է համարել նաև դատախազների մակարդակով մշտական շփումների պահպանումը։
«Անձամբ ես և իմ բոլոր ենթակաները, այդ թվում ՝ սահմանամերձ տարածքում տեղակայված զինվորական դատախազները, կշարունակեն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ադրբեջանական և հայկական կողմերի միջև կառուցողական փոխգործակցություն ապահովելու համար։ Ընդ որում, որպես հիմնական խնդիր տեսնում եմ էսկալացիա թույլ չտալը»,-ասել է նա։
ՌԴ գլխավոր դատախազը նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան ապահով պայմաններ ստեղծել տարածաշրջանի ներդաշնակ զարգացման և բոլոր այնտեղ ապրողների արժանապատիվ կյանքի համար։
Սա 2021 թվականից ի վեր նմանատիպ ձևաչափով անցկացված 5-րդ հանդիպումն էր: