https://arm.sputniknews.ru/20230615/mardik-angam-hrapurich-tvokvosadrujqvov-hrazharvum-en-partq-tal-karavarutjany-khachatrjan-61209321.html
Մարդիկ անգամ հրապուրիչ տոկոսադրույքով հրաժարվում են «պարտք տալ» կառավարությանը. Խաչատրյան
Մարդիկ անգամ հրապուրիչ տոկոսադրույքով հրաժարվում են «պարտք տալ» կառավարությանը. Խաչատրյան
Sputnik Արմենիա
Արթուր Խաչատրյանին 2022 թ. բյուջեի կատարողականի մասին իշխանության ելույթները «Всё хорошо, прекрасная маркиза» երգն է հիշեցնում։ 15.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-15T15:32+0400
2023-06-15T15:32+0400
2023-06-15T15:34+0400
արթուր խաչատրյան
տնտեսություն
բյուջե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60326538_0:31:1600:932_1920x0_80_0_0_c839434f06668bd4f54c854b7c33da87.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Մարդիկ անգամ հրապուրիչ տոկոսադրույքով հրաժարվում են «պարտք տալ» կառավարությանը։ ԱԺ–ում 2022 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։«Всё хорошо, прекрасная маркиза» երգն եմ անընդհատ հիշում, երբ այս օրերին լսում էի բյուջեի կատարողական մասին իշխանության ներկայացուցիչների ելույթները»,– նշեց նա։Նրա խոսքով` Հայաստանի բիզնես միջավայրը տխուր պատկեր ունի։ Դա է վկայում այն, որ, ըստ պատգամավորի, ավանդային և ցպահանջ հաշիվներն ավելացել են 1.1 տրլ դրամով, վարկային պորտֆելն աճել է 242 մլրդ դրամով։ Արթուր Խաչատրյանի համոզմամբ` դա նշանակում է, որ ունենք ահռելի լիկվիդայնություն` ձեռնարկությունները չեն կարողանում գումարը որևէ տեղ ներդնել, և այն քնեցնում են ավանդային հաշիվների վրա։Նա փնտրել ու չի գտել այն ձեռնարկությունները, որտեղ 2022 թ. 1 մլրդ դրամից ավելի ներդրում է եղել։«Եթե ինձ ասեք, որ դրանք հանրային ծառայություններն ու հանքարդյունաբերական ոլորտն են, ապա դա նշանակում է, որ գնում ենք տիպիկ բանանային պետության ճանապարհով»,– նկատեց Խաչատրյանը։Նա հիշեցրեց, որ կառավարության տվյալներով՝ 55 հազար բնակարան է կառուցվում ՀՀ–ում, և մասնագիտական բոլոր օղակներից կարծիք է հնչում, որ շինարարության ոլորտում ունենք գերտաքացում, որի ժամանակ փուչիկ է փչվում։ Ովքե՞ր են երկիրն ազատելու իշխանությունից. Աղվան Վարդանյանը 250–հոգանոց ցուցակ է կազմել«Մարդիկ, որոնք կարող էին, թե ոչ տուն գնել, ունեին վարկունակություն, շտապեցին ու բանկերից վարկ ստացան։ Ավելի պարզ ասած` դուք` հարգելի կառավարություն, մեր 55 հազար քաղաքացու տան մեջ դանդաղ պայթող ռումբ եք դրել, որը կարող է պայթի, կարող է` ոչ։ Իմ հաշվարկներով` ռիսկը կարող է ի հայտ գալ 10-րդ տարում, թեև ԿԲ նախագահի տվյալներով` 7–րդ տարուց արդեն պայթյունը կարող է սկսել»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։Նա հավելեց, որ 2022 թ. կապիտալ ծախսերը կատարվել են ընդամենը 61 տոկոսով։ԱԺ-ում 2022թ–ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ 2022թ. կարողացել են կապիտալ ծախսերն իրականացնել գրեթե 95 տոկոսով։ Ըստ նրա` սա առաջին հերթին խոսում է իրենց` ծախսեր պլանավորելու կարողությունների մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60326538_177:0:1600:1067_1920x0_80_0_0_2bd4b498f2bf45a80240076e4c282bce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր խաչատրյան, տնտեսություն, բյուջե
արթուր խաչատրյան, տնտեսություն, բյուջե
Մարդիկ անգամ հրապուրիչ տոկոսադրույքով հրաժարվում են «պարտք տալ» կառավարությանը. Խաչատրյան
15:32 15.06.2023 (Թարմացված է: 15:34 15.06.2023) Արթուր Խաչատրյանին 2022 թ. բյուջեի կատարողականի մասին իշխանության ելույթները «Всё хорошо, прекрасная маркиза» երգն է հիշեցնում։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Մարդիկ անգամ հրապուրիչ տոկոսադրույքով հրաժարվում են «պարտք տալ» կառավարությանը։ ԱԺ–ում 2022 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
«Всё хорошо, прекрасная маркиза» երգն եմ անընդհատ հիշում, երբ այս օրերին լսում էի բյուջեի կատարողական մասին իշխանության ներկայացուցիչների ելույթները»,– նշեց նա։
Նրա խոսքով` Հայաստանի բիզնես միջավայրը տխուր պատկեր ունի։ Դա է վկայում այն, որ, ըստ պատգամավորի, ավանդային և ցպահանջ հաշիվներն ավելացել են 1.1 տրլ դրամով, վարկային պորտֆելն աճել է 242 մլրդ դրամով։ Արթուր Խաչատրյանի համոզմամբ` դա նշանակում է, որ ունենք ահռելի լիկվիդայնություն` ձեռնարկությունները չեն կարողանում գումարը որևէ տեղ ներդնել, և այն քնեցնում են ավանդային հաշիվների վրա։
«Ասում եք` գանձնապետական պարտատոմսերը մեծ պահաջարկ ունեն։ Պատճառն այն է, որ ուրիշ տեղ չկա ներդրում անելու, ստիպված գանձնապետական պարտատոմս են առնում, մինչդեռ խնայողական պարտատոմսերը խրոնիկ չեք կարողանում տեղաբաշխել։ Սա նշանակում է՝ մարդիկ գերադասում են փողը դնել ցպահանջ հաշիվների վրա, որոնք տոկոսային եկամուտ չեն ապահովում, քան թե պարտքով` բավականին հրապուրիչ տոկոսադրույքով, տան այս կառավարությանը»,– հայտարարեց պատգամավորը։
Նա փնտրել ու չի գտել այն ձեռնարկությունները, որտեղ 2022 թ. 1 մլրդ դրամից ավելի ներդրում է եղել։
«Եթե ինձ ասեք, որ դրանք հանրային ծառայություններն ու հանքարդյունաբերական ոլորտն են, ապա դա նշանակում է, որ գնում ենք տիպիկ բանանային պետության ճանապարհով»,– նկատեց Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ կառավարության տվյալներով՝ 55 հազար բնակարան է կառուցվում ՀՀ–ում, և մասնագիտական բոլոր օղակներից կարծիք է հնչում, որ շինարարության ոլորտում ունենք գերտաքացում, որի ժամանակ փուչիկ է փչվում։
«Մարդիկ, որոնք կարող էին, թե ոչ տուն գնել, ունեին վարկունակություն, շտապեցին ու բանկերից վարկ ստացան։ Ավելի պարզ ասած` դուք` հարգելի կառավարություն, մեր 55 հազար քաղաքացու տան մեջ դանդաղ պայթող ռումբ եք դրել, որը կարող է պայթի, կարող է` ոչ։ Իմ հաշվարկներով` ռիսկը կարող է ի հայտ գալ 10-րդ տարում, թեև ԿԲ նախագահի տվյալներով` 7–րդ տարուց արդեն պայթյունը կարող է սկսել»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հավելեց, որ 2022 թ. կապիտալ ծախսերը կատարվել են ընդամենը 61 տոկոսով։
ԱԺ-ում 2022թ–ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար
Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ 2022թ. կարողացել են կապիտալ ծախսերն իրականացնել գրեթե 95 տոկոսով։ Ըստ նրա` սա առաջին հերթին խոսում է իրենց` ծախսեր պլանավորելու կարողությունների մասին։