00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորպուսի հրամանատարն օտարերկրյա դիվանագետներին է ներկայացրել Երասխում ստեղծված իրավիճակը

© Sputnik / Asatur YesayantsՍասուն Բադասյան
Սասուն Բադասյան - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
Սասուն Բադասյան
Բաժանորդագրվել
Հակառակորդը կիրառել է ադրբեջանաթուրքական արտադրության «ԻՍՏԻԳԼԱԼ» խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անդամները Երասխում են, որտեղ հունիսի 14-ին Ադրբեջանի վարած կրակի հետևանքով նոր կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքում Հնդկաստանի երկու քաղաքացի են վիրավրվել։
Լրագրողների և դիվանագետների հետ զրույցում 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը։
«Ձեզ հիմա կանգնեցրել ենք այնպիսի տեղում, որ հնարավոր լինի անվտանգությունն ապահովել, այստեղ պատ է։ 10 մետր այն կողմ, և արդեն հակառակորդի դիրքերից տեսանելի կլինենք»,– նշեց Բադասյանը։
Դիվանագետներից մեկը ճշգրտող հարց ուղղեց՝ արդյոք այս տեղն ամենաապահովն է գործարանի տարածքում։
«Պայմանականորեն` այո»,– նշեց կորպուսի հրամանատարը։
Նա հավելեց, որ իրենց կանգնած վայրից ընդամենը 400 մետր հեռավորության վրա արդեն հակառակորդի դիրքերն են, իրենք զրուցում են հենց այն վայրում, որտեղ հունիսի 14-ին վիրավորվել են Հնդկաստանի երկու քաղաքացիները։
«Նրանք ընդհանրապես զինվորական ծառայության մեջ ընդգրկված չեն, իրենց քաղաքացիական աշխատանքն էին կատարում։ Նույնը կարող է լինել ցանկացած երկրի ցանկացած քաղաքացու հետ հանրապետության ցանկացած վայրում»,– հավելեց զինվորականը։
Դիվանագետներին տեղեկացվել է նաև, որ հակառակորդը կիրառել է ադրբեջանաթուրքական արտադրության «ԻՍՏԻԳԼԱԼ» խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները հունիսի 15–ին Երասխ կայցելեն. Միրզոյան
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից կրակոցներ արձակելու և շինաշխատանքներին մասնակցող երկու օտարերկրացի, քաղաքացիական անձանց սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Լրահոս
0