00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԲ–ն վստահեցնում է` Երասխի վերջին դեպքերը չեն կարող ազդել ՀՀ ֆինանսական շուկայի վրա

© Sputnik / Asatur YesayantsՄարտին Գալստյան
Մարտին Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
Մարտին Գալստյան
Բաժանորդագրվել
Մարտին Գալստյանի խոսքով` 2020 թվականից հետո ԿԲ բնազդներն այնքան են սրվել, որ կանխարգելիչ բազմաթիվ գործողություններ են արվում ֆինանսական համակարգը պոտենցիալ շոկից պաշտպանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ադրբեջանական ագրեսիան և հատկապես Երասխի վերջին դեպքերը չեն կարող ազդել ՀՀ ֆինանսական շուկայի վրա։ ԱԺ–ում 2022 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«2020 թվականից հետո մենք այնքան բանի միջով ենք անցել, մեր բնազդներն այնքան են սրվել, որ մենք փորձում ենք արդեն կանխարգելիչ գործողություններ անել ֆինանսական համակարգը պոտենցիալ որևէ շոկից պաշտպանելու համար։ Օրինակ` անցած տարի բանկերին ստիպեցինք 90 մլրդ ավելացնել իրենց կապիտալում` հաշվի առնելով այն պոտենցիալ վտանգները, որոնք կարող են առաջանալ այս տարածաշրջանում կամ աշխարհում»,– ասաց նա։

Ըստ Գալստյանի` ԿԲ գործողությունները ուղղված են անվտանգային պատշաճ բարձիկներ ստեղծելուն։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` կա՞ արդյոք անվտանգության ռիսկի գնահատում ՀՀ ներդրումային միջավայրի և ֆինանսական համակարգերի վրա, և այս պահին ի՞նչ վիճակում է Արցախի ֆինասական համակարգը` քանի՞ բանկ է գործում, բանկային ի՞նչ կապիտալ կա։
Գալստյանն ի պատասխան ասաց, որ այս պահին հարակից ազդակներ կան ՀՀ ֆինանսական շուկայում, որ երևի թե պատմության մեջ առաջին անգամ միջազգային շատ լուրջ խաղացողներ լուրջ ներդրումներ են իրականացնում դրամային գնանշումով հայկական պետական պարտատոմսերի շուկայում։
«Այսպիսով կարող ենք նաև ածանցված դատողություններ անել անվտանգային հարցերի մասին նրանց մոտեցումների վերաբերյալ։ ՀՀ–ն իրականացնում է ճիշտ, բալանսավորված մակրոտնտեսական քաղաքականություն, դրա համար նրանք հայտնվել են հայկական շուկայում»,– նկատեց ԿԲ նախագահը։
Նա վստահեցրեց, որ ամենօրյա կապի մեջ են Արցախի գործընկերների հետ, և եթե ինչ–որ խնդիր լինում է, շատ օպերատիվ արձագանքում են։ «Արցախում այս պահին ֆինանսական առումով որևէ խնդիր գոյություն չունի»,– ավելացրեց ԿԲ նախագահը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Լրահոս
0