https://arm.sputniknews.ru/20230615/karmir-khachy-vorvoshel-e-ajsor-lachini-mijancqvov-buzharuner-chteghapvokhel-61220370.html
Կարմիր խաչը որոշել է այսօր Լաչինի միջանցքով բուժառուներ չտեղափոխել
Կարմիր խաչը որոշել է այսօր Լաչինի միջանցքով բուժառուներ չտեղափոխել
Sputnik Արմենիա
ԿԽՄԿ-ում հուսով են, որ բուժառուների տեղափոխումը շուտով կվերսկսվի։ 15.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-15T17:24+0400
2023-06-15T17:24+0400
2023-06-15T17:28+0400
հայաստան
կարմիր խաչ
արցախ
ադրբեջան
զառա ամատունի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/02/60553561_0:73:1600:973_1920x0_80_0_0_49f93e7ac623f0dca653bd5ac1765471.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած դեպքից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կասեցրել է բուժառուներին Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխելու որոշումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Նշվում էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան։ Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը։ Նրանց ստիպել են վերադառնալ Ստեփանակերտ:Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են արել ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։ Զինվորականները կանխել են նաև ՀՀ տարածքում ադրբեջանական դրոշ տեղադրելու փորձը։ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցից ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող է վիրավորվել։ՊՆ–ն ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 11:45-ին կրակ է բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/02/60553561_130:0:1550:1065_1920x0_80_0_0_670cf61e31af16bf339cebdf2da399a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կարմիր խաչ, արցախ, ադրբեջան, զառա ամատունի
հայաստան, կարմիր խաչ, արցախ, ադրբեջան, զառա ամատունի
Կարմիր խաչը որոշել է այսօր Լաչինի միջանցքով բուժառուներ չտեղափոխել
17:24 15.06.2023 (Թարմացված է: 17:28 15.06.2023) ԿԽՄԿ-ում հուսով են, որ բուժառուների տեղափոխումը շուտով կվերսկսվի։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած դեպքից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կասեցրել է բուժառուներին Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխելու որոշումը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ
հայտնել էր, որ այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Նշվում էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան։ Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը։ Նրանց ստիպել են վերադառնալ Ստեփանակերտ:
«Կարմիր խաչը, գնահատելով սահմանամերձ իրավիճակի փոփոխությունը և, ըստ դրա, հաշվի առնելով իր պատասխանատվությունը թե՛ բուժառուների, թե՛ սեփական անձնակազմի հանդեպ, այս պահին վերադարձել է։ Եվ հույս ունենք, որ այդ գործողությունը կկատարենք։ Այստեղ, իհարկե, շատ կարևոր է անվտանգային հարցը, որպեսզի մեր գործողությունները սահուն և արդյունավետ կազմակերպված լինեն»,- ասաց Ամատունին։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ
հայտնել էր, որ այսօր` 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են արել ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։ Զինվորականները կանխել են նաև ՀՀ տարածքում ադրբեջանական դրոշ տեղադրելու փորձը։ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցից
ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող է վիրավորվել։
ՊՆ–ն ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 11:45-ին կրակ է բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։