https://arm.sputniknews.ru/20230615/hima-qenedu-spanutjunn-el-kkpcnen-sharmazanvovy-ashvotjani-dzerbakalman-masin-61204359.html
Հիմա Քենեդու սպանությունն էլ կկպցնեն. Շարմազանովը` Աշոտյանի ձերբակալման մասին
Հիմա Քենեդու սպանությունն էլ կկպցնեն. Շարմազանովը` Աշոտյանի ձերբակալման մասին
Sputnik Արմենիա
ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ Աշոտյանը խափանման միջոցը չի խախտել, նա ՀՀ–ից դուրս չի եկել։ 15.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-15T14:30+0400
2023-06-15T14:30+0400
2023-06-15T14:30+0400
արմեն աշոտյան
էդուարդ շարմազանով
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42436244_0:0:1600:901_1920x0_80_0_0_58920dd83a4aee07a8788aa9a2e9f036.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է` նույն կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վախերի և անձնական հաշվեհարդար իրականացնելու մասին է։ Այս մասին Շարմազանովն ասաց լրագրողների հետ զրույցում։Նշենք, որ Աշոտյանին ձերբակալել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Աշոտյանին արգելել են մեկնել Մյունխեն«Խափանման միջոցը եղել է ստորագրությունը չհեռանալու մասին, Աշոտյանը չի խախտել ոչինչ, ՀՀ–ից դուրս չի եկել»,– նշեց Շարմազանովը։Խոսելով ձերբակալությանը հնարավոր պատճառների մասին, ՀՀԿ խոսնակը շեշտեց` իշխանություններն այսպիսով ցանկանում են իրական վտանգի սպառնալիքների փոխարեն շեղել հանրության ուշադրությունը։Նա ընդգծեց` Աշոտյանի ձերբակալությունը զուտ քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական գործունեության հետ կապված խնդիր է։Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է այսօր։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ հիմքը եղել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում՝ խափանման միջոցի պայմանները խախտելը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42436244_141:0:1565:1068_1920x0_80_0_0_02b10ecba3b202a273a77b90b7d2f644.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, էդուարդ շարմազանով, ձերբակալություն
արմեն աշոտյան, էդուարդ շարմազանով, ձերբակալություն
Հիմա Քենեդու սպանությունն էլ կկպցնեն. Շարմազանովը` Աշոտյանի ձերբակալման մասին
ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ Աշոտյանը խափանման միջոցը չի խախտել, նա ՀՀ–ից դուրս չի եկել։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է` նույն կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վախերի և անձնական հաշվեհարդար իրականացնելու մասին է։ Այս մասին Շարմազանովն ասաց լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ Աշոտյանին ձերբակալել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
«Խափանման միջոցը եղել է ստորագրությունը չհեռանալու մասին, Աշոտյանը չի խախտել ոչինչ, ՀՀ–ից դուրս չի եկել»,– նշեց Շարմազանովը։
Խոսելով ձերբակալությանը հնարավոր պատճառների մասին, ՀՀԿ խոսնակը շեշտեց` իշխանություններն այսպիսով ցանկանում են իրական վտանգի սպառնալիքների փոխարեն շեղել հանրության ուշադրությունը։
«Արմեն Աշոտյանից ավելի արդյունավետ ոչ ոք չի «պայթեցնում» իշխանությունների հակապետական քաղաքականության փուչիկը։ Արմենն ընդդիմադիր դաշտի ամենաարդյունավետ գործիչներից է և վտանգ է ներկայացնում։ Փողերի լվացումը կպցրին, հիմա էլ Քենեդու սպանությունը կկպցնեն։ Սրանք պուճուր մարդկանց որոշումներ են։ Նա առաջինը խոսեց բրյուսելյան տարբերակից, Արցախի հարցում ինքնորոշման իրավունքի տարբերակից հրաժարվելուց»,– ասաց Շարմազանովը։
Նա ընդգծեց` Աշոտյանի ձերբակալությունը զուտ քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական գործունեության հետ կապված խնդիր է։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է այսօր։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ հիմքը եղել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում՝ խափանման միջոցի պայմանները խախտելը։