00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեռու է բավարար լինելուց. Միրզոևան` ազգային փոքրամասնություններին տրվող միջոցների մասին

© PhotoԶեմֆիրա Միրզոևա
Զեմֆիրա Միրզոևա - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
Զեմֆիրա Միրզոևա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ–ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչը կառավարությանն առաջարկեց կոնկրետ քայլեր, ծրագրեր և հատկացումներ անել ազգային ինքնության զարգացման և պահպանման համար։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ազգային փոքրամասնությունների խնդիրների հետ կապված կառավարության կատարած աշխատանքը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգմավոր, ասորիների կողմից ԱԺ պատգամավոր ընտրված Զեմֆիրա Միրզոևան` ելույթ ունենալով 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ։
Նա շեշտեց, որ հաշվետվությունում չկա որևէ խոսք, թե ինչ միջոցներ են ուղղվել ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին և ինչպես են դրանք ծախսվել, կամ ինչ ծրագրեր են նախատեսվել ու ինչպես են կատարվել։
«Որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ` նման մոտեցումը խիստ անընդունելի եմ համարում։ Ազգային փոքրամասնությունները Հայաստանում օտար չեն, այնուհանդերձ ունեն իրենց յուրահատուկ խնդիրները, և դրանք հատուկ վերաբերմունքի և հոգածության կարիք ունեն։ Կառավարությունը կոնկրետ քայլերով, ծրագրերով և հատկացումներով պետք է նպաստի ազգային փոքրամասնությունների համար այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք բխում են ազգային ինքնության զարգացման և պահպանման շահից»,– նշեց Միրզոևան։
Նա շեշտեց, որ այսօր ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին տարեկան տրվում է ընդամենը 950.000 դրամ և հռետորական հարց ուղղեց խորհրդարանականններին` այդ փոքր գումարն ի՞նչ անի համայնքը, ինչի՞ վրա ծախսի։ Վստահ է` այդ մոտեցումը պետք է փոխվի, պետք է գումար հատկացվի կոնկրետ նպատակների և ծրագրերի իրականացման համար։
Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ երկար տարիներ բարձրաձայնվել է ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցիչների վերապատրաստման խնդրի հարցը, սակայն կառավարության ներկայացրած չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով նրանք վերապատրաստման իրավունք չունեն։
ԿԳՄՍ նախարարը մասնակցել է ասորական Սագրադովների տոհմական վերականգնված մատուռի բացմանը
Իշխանական պատգամավորի խոսքով` պետական աջակցության կարիք կա նաև մեկ այլ կարևոր հարցում` ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռուստատեսային հաղորդումների անհրաժեշտություն կա։ Միրզոևան վստահեցրեց` դա միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջ է։
«ՄԻՊ գրասենյակում անգամ վիճակագրություն չկա, թե ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից քանի դիմում–բողոք է ներկայացվել 2022 թվականին և ինչին են վերաբերել»,– նշեց պատգամավորը։
Նա հույս հայտնեց, որ իր բարձրացրած խնդիրները պատշաճ ուշադրության կարժանանան և լուծումներ կստանան։
Լրահոս
0