Հայ-ռուսական բարեկամության ամրապնդման ևս մեկ քայլ. Կապանում «Ռուսական գրքի տուն» բացվեց
14:48 15.06.2023 (Թարմացված է: 14:58 15.06.2023)
Բաժանորդագրվել
Ժամանակակից հարթակը ստեղծվել է նորարարական և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Սյունիքի սահմանամերձ Կապան քաղաքում «Ռուսական գրքի տուն» բացվեց: Կազմակերպիչներն այս նախաձեռնությունը համարում են հայ-ռուսական համագործակցության ամրապնդման ևս մեկ քայլ:
© Sputnik / Aram Nersesyan«Ռուսական գրքի տան» բացման հանդիսավոր արարողություն
![Церемония открытия Дома Русской книги в Капане (15 июня 2023). Сюник Церемония открытия Дома Русской книги в Капане (15 июня 2023). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61197112_0:0:1600:1067_1920x0_80_0_0_2b9d4a5a25e1e2a36bcd2ab6293e98be.jpg)
«Ռուսական գրքի տան» բացման հանդիսավոր արարողություն
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանում «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը կարծում է, որ հենց Սյունիքում պետք է լինի հայ-ռուսական բարեկամության և Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների խորը ըմբռնումը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի խոսքով՝ «Ռուսական գրքի տունը» ռուսական մշակույթին հաղորդակից լինելու ևս մեկ հնարավորություն է: Նա ընդգծեց, որ ռուս և հայ ժողովուրդների մշակույթները միահյուսված են, փոխկապակցված:
«Ռուսական գրքի տունը պարզապես խանութ կամ գրադարան չէ։ Այն լինելու է ռուսական մշակույթի կենտրոն Կապան քաղաքում։ Մենք պատրաստվում ենք տարբեր միջոցառումներ, ստեղծագործական երեկոներ անցկացնել ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչների հետ։ Շատ կուզենայի, որ մենք հետադարձ կապ ունենայինք և ձեզնից (քաղաքի բնակիչներից) ստանալ ոչ միայն արձագանքներ, այլև առաջարկներ, թե ինչ նոր բան կարելի է անել, որը կհետաքրքրի կապանցիներին», - ասաց նա։
Մասլովն ընդգծեց` Սյունիքը Հայաստանի կարևորագույն մարզն է։ Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովն էլ ավելացրեց`նույնիսկ այսօրվա դժվարին ժամանակներում անփոփոխ է մնում Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների համագործակցության, միջմշակութային երկխոսության ձգտումը:
© Sputnik / Aram Nersesyan«Ռուսական գրքի տուն»
![Церемония открытия Дома Русской книги в Капане (15 июня 2023). Сюник Церемония открытия Дома Русской книги в Капане (15 июня 2023). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61197176_0:0:1600:1067_1920x0_80_0_0_6d0c796fd84cc98048bf442937bdb05c.jpg)
«Ռուսական գրքի տուն»
© Sputnik / Aram Nersesyan
«Հայաստանում, այդ թվում՝ Սյունիքի մարզում, ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդումը, այստեղ ռուսական մշակույթի տարածումը ավանդաբար ռուս-հայկական հումանիտար համագործակցության գերակա ուղղությունների շարքում են: Մեր կապերի հետագա ընդլայնումը կլինի նաև Կապանի «Ռուսական գրքի տունը»: Սա ժամանակակից հարթակ է, որը ստեղծվել է նորարարական և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ», - եզրափակեց նա։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն էլ իր հերթին նշեց, որ բարձր է գնահատում ռուս և հայ ժողովուրդների հարաբերությունները: «Ռուսական գրքի տան» բացումը, նրա խոսքով, ևս մեկ անգամ ապացուցում է երկու ժողովուրդների բարեկամությունը և միջմշակութային կապերի հրաշալի օրինակ է:
© Sputnik / Aram Nersesyan«Ռուսական գրքի տուն»
![Церемония открытия Дома Русской книги в Капане (15 июня 2023). Сюник Церемония открытия Дома Русской книги в Капане (15 июня 2023). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61197197_0:0:1600:1067_1920x0_80_0_0_7eba1e59c89c05fc46d08961dddae719.jpg)
«Ռուսական գրքի տուն»
© Sputnik / Aram Nersesyan
«Կապանում միշտ էլ հատուկ ուշադրություն է դարձվել ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, ինչով էլ բացատրվում է կենտրոնի բացման անհրաժեշտությունը։ Ավելի քան վստահ եմ, որ տունը յուրահատուկ հարթակ կդառնա ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի իմացության մակարդակը բարձրացնելու համար», - ավելացրեց նա։
Այսօր «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ Կապանում նաև «Արմաթ» լաբորատորիա բացվեց: Աջակցություն են ցուցաբերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանն ու ՌԴ նախագահի աշխատակազմը:
Նշենք, որ Կապանում բացված «Ռուսական գրքի տունն» իր տեսակի մեջ երկրորդն է: Առաջին անգամ նման հարթակ բացվեց Երևանում 2021 թվականի սեպտեմբերի 18-ին։ Կենտրոնում ներկայացված են ժամանակակից ռուս հեղինակների ստեղծագործությունները, հայտնի գրողների գրքերի թարգմանությունները, պատմության և փիլիսոփայության վերաբերյալ աշխատանքներ, ինչպես նաև մասնագիտացված գրականություն: «Ռուսական գրքի տան» բազայի վրա նաև համակարգչային գրագիտության բարձրացման և ռուսաց լեզվի ուսուցման դասընթացներ են անցկացվում։
© Sputnik / Aram Nersesyan
«Ռուսական գրքի տան» բացման հանդիսավոր արարողություն
![«Ռուսական գրքի տան» բացման հանդիսավոր արարողություն «Ռուսական գրքի տան» բացման հանդիսավոր արարողություն - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61197089_0:0:1600:1067_600x0_80_0_0_a769dfe3c0a4162a6071ee3a32489120.jpg)
1/5
© Sputnik / Aram Nersesyan
«Ռուսական գրքի տան» բացման հանդիսավոր արարողություն
© Sputnik / Aram Nersesyan
«Ռուսական գրքի տանը»
![«Ռուսական գրքի տանը» «Ռուսական գրքի տանը» - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61197222_0:0:1600:1067_600x0_80_0_0_03fec8aa39d641f11209df9c3e38ea3d.jpg)
2/5
© Sputnik / Aram Nersesyan
«Ռուսական գրքի տանը»
© Sputnik / Aram Nersesyan
«Ռուսական գրքի տանը»
![«Ռուսական գրքի տանը» «Ռուսական գրքի տանը» - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61197266_0:0:1600:1067_600x0_80_0_0_f6777d9f926ffebd998de25eeaef5ddc.jpg)
3/5
© Sputnik / Aram Nersesyan
«Ռուսական գրքի տանը»
© Sputnik / Aram Nersesyan
«Ռուսական գրքի տանը»
![«Ռուսական գրքի տանը» «Ռուսական գրքի տանը» - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61197134_0:0:1600:1067_600x0_80_0_0_5e5b43839ecd099b7a237a414496f850.jpg)
4/5
© Sputnik / Aram Nersesyan
«Ռուսական գրքի տանը»
«Ռուսական գրքի տան» տնօրեն Մհեր Ավետիսյան
![«Ռուսական գրքի տան» տնօրեն Մհեր Ավետիսյան «Ռուսական գրքի տան» տնօրեն Մհեր Ավետիսյան - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61195831_0:0:1600:1067_600x0_80_0_0_ed3074dfda9d57077c4500fee12f4fb2.jpg)
5/5
«Ռուսական գրքի տան» տնօրեն Մհեր Ավետիսյան
1/5
© Sputnik / Aram Nersesyan
«Ռուսական գրքի տան» բացման հանդիսավոր արարողություն
2/5
© Sputnik / Aram Nersesyan
«Ռուսական գրքի տանը»
3/5
© Sputnik / Aram Nersesyan
«Ռուսական գրքի տանը»
4/5
© Sputnik / Aram Nersesyan
«Ռուսական գրքի տանը»
5/5
«Ռուսական գրքի տան» տնօրեն Մհեր Ավետիսյան