https://arm.sputniknews.ru/20230615/ginvovcats-ekel-e-tun-ev-danakvov-hardzakvel-shenavani-bnakchi-spanutjan-kaskatsjaly-kinn-e-61256677.html
Գինովցած եկել է տուն և դանակով հարձակվել․ Շենավանի բնակչի սպանության կասկածյալը կինն է
Գինովցած եկել է տուն և դանակով հարձակվել․ Շենավանի բնակչի սպանության կասկածյալը կինն է
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում հավաքվածները կասկածներ են հայտնել, որ կինը ինքնապաշտպանվելու նպատակով «նասոսով» հարվածել է ամուսնու գլխին: 15.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-15T23:09+0400
2023-06-15T23:09+0400
2023-06-15T23:09+0400
արմավիրի մարզ
գյուղ
սպանություն
կին
ամուսին
https://cdn.am.sputniknews.ru/img/1002/92/10029238_0:41:1600:941_1920x0_80_0_0_6d94e27564227212d264604e6526ef21.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզի Շենավան գյուղի տներից մեկում գլխի մասում ստացած վնասվածքներից մահացած 41-ամյա Մարատ Մ.-ի դին է հայտնաբերվել։ Գրում է shamshyan.com-ը։Ոստիկանները նշված վայրից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին, ապա քննչական վարչություն տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Էմմա Մ.-ին, որը կայքի տեղեկություններով սպանվածի կինն է։Նշվում է, որ դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել է խոհանոցային դանակ, երկաթյա օդամղիչ սարք (նասոս), որոնց վրա առկա է արնանման հետքեր։Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։
արմավիրի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1002/92/10029238_146:0:1454:981_1920x0_80_0_0_8992ca65603a0d9273807643d619e0ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմավիրի մարզ, գյուղ, սպանություն, կին, ամուսին
արմավիրի մարզ, գյուղ, սպանություն, կին, ամուսին
Գինովցած եկել է տուն և դանակով հարձակվել․ Շենավանի բնակչի սպանության կասկածյալը կինն է
Դեպքի վայրում հավաքվածները կասկածներ են հայտնել, որ կինը ինքնապաշտպանվելու նպատակով «նասոսով» հարվածել է ամուսնու գլխին:
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզի Շենավան գյուղի տներից մեկում գլխի մասում ստացած վնասվածքներից մահացած 41-ամյա Մարատ Մ.-ի դին է հայտնաբերվել։ Գրում է
shamshyan.com-ը։
Ոստիկանները նշված վայրից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին, ապա քննչական վարչություն տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Էմմա Մ.-ին, որը կայքի տեղեկություններով սպանվածի կինն է։
«Մահացածը Էմմայի ամուսինն էր, որը խմիչքի հետ մեծ սեր ուներ: Այսօր գինովցած եկել է տուն և դանակով հարձակվել ընտանիքի անդամների վրա, իսկ հետո հավանաբար կինը ինքնապաշտպանվելու նպատակով «նասոսով» հարվածել է ամուսնու գլխին: Հիմա մեզ ասում են ինքնապաշտպանվելու նպատակով, բայց դե վստահ ենք, որ քննիչները իրականությունը կբացահայտեն, թե ինչն է եղել պատճառը»,-կայքին հայտնել են դեպքի վայրում հավաքվածները:
Նշվում է, որ դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել է խոհանոցային դանակ, երկաթյա օդամղիչ սարք (նասոս), որոնց վրա առկա է արնանման հետքեր։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։