00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դեմոկրատական Արևմուտքն ընտրեց բռնապետ Ալիևին. քաղաքագետը «վերծանում է» Բորելի ելույթը

Դեմոկրատական Արևմուտքն ընտրեց բռնապետ Ալիևին. Քաղաքագետը «վերծանում է» Բորելի ելույթը
Բաժանորդագրվել
Արթուր Խաչիկյանն արձանագրում է, որ ՀՀ իշխանությունները նույն Եվրոպայի դրդմամբ են գնացել կապիտուլյացիայի, հրաժարվել Ղարաբաղից` ընկնելով հենց Եվրոպայի լարած թակարդը։ Եվրոպան էլ շատ արագ մոռացավ Հայաստանի մասին` տարվելով ադրբեջանական նավթով ու գազով։
Եվրոպական համայնքը, Եվրոպական խորհրդարանն ու եվրոպական կառույցները լքում են Հայաստանն ու հայ ժողովրդին։ Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է մեկնաբանել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունները` Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։
«Դեմոկրատական Արևմուտքը ընտրեց բռնապետ Ալիևին։ Մեր դեմոկրատիան ոչ մի դեր չխաղաց, նրանք ընտրեցին բռնապետական Ադրբեջանը` հռչակելով վերջինիս իրենց գործընկեր»,– նկատում է Խաչիկյանը։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ Ժոզեպ Բորելն արձանագրել էր, որ Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս և հույս է հայտնել, որ պաշտոնական Բաքուն կընդունի այդ ուղերձը և ավելի մեծ ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներին և անվտանգային հարցերին։
«Արևմուտքի այս ցինիկ ու երկերեսանի դիվանագիտությունը բերեց նրան, որ շուտով մենք տեսնելու ենք հայերի ցեղասպանությունը ԼՂ–ում։ Նրանք չեն խոսում ո՛չ ցեղասպանության հնարավորության մասին, ո՛չ միջազգային նորմերի խախտման մասին։ Եվ այդ երկերեսանիության գագաթնակետն այն է, որ նրանք անգամ սանկցիաներ չեն կիրառում։ Բայց եթե իրենց պետք է, օրինակ, Ռուսաստանի դեմ և՛ սանկցիա են կիրառում, և՛ ռազմական աջակցություն տրամադրում Ուկրաինային»,– նկատում է քաղաքագետը։
Արթուր Խաչիկյանն արձանագրում է, որ ՀՀ իշխանությունները նույն Եվրոպայի դրդմամբ են գնացել կապիտուլյացիայի, հրաժարվել Ղարաբաղից` ընկնելով հենց Եվրոպայի լարած թակարդը։ Եվրոպան էլ շատ արագ մոռացավ Հայաստանի մասին` տարվելով ադրբեջանական նավթով ու գազով։
«Եվրոպան` Արևմուտքը մեզ ուղղակի ծախեցին նավթի ու գազի դիմաց։ Մեր բոլոր իրավունքները մոռացան, մեր Ցեղասպանությունը մոռացան, ինչ–որ հռչակագրեր ընդունեցին, ճանաչեցին, բայց հիմա նորից հանդուրժում են Հայոց ցեղասպանության շարունակությունը։ Սա դաս է այն բոլոր մարդկանց, ովքեր հավատում էին, թե դեմոկրատական հեղափոխություն անելով՝ մենք կստանանք Եվրոպայի աջակցությունը»,– ասաց Խաչիկյանը։
Ադրբեջանն արգելել է բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով
Նշենք, որ նույն ելույթում Ժոզեպ Բորելը նաև ընդգծել էր, որ Մոլդովայում կայացած հնգակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, մինչդեռ, իրականում Ալիևը ի տարբերություն Փաշինյանի, Հայաստանի տարածքի վերաբերյալ որևէ թվային տվյալ չի հրապարակել։
Արթուր Խաչիկյանի համոզմամբ, այս ակնհայտ սուտ հայտարարությամբ եվրոպացի պաշտոնյան մեկ ուղերձ է ցանկանում փոխանցել Հայաստանին. «Ոչ մի բան մեզանից մի սպասեք, մենք չենք պաշտպանելու հայությանը, մենք ձեր իրավունքները չենք պաշտպանելու, մենք պատասխանատվություն չենք վերցնում ձեզ համար»։
Քաղաքագետն այս իրավիճակը համեմատում է 20-րդ դարի սկզբին ստեղծված իրավիճակի հետ` հավելելով, որ հայերս մեր պատմությունից դասեր չենք քաղում։
Լրահոս
0