https://arm.sputniknews.ru/20230615/armen-ashvotjanin-dzerbakalel-en-61183789.html
Արմեն Աշոտյանին ձերբակալել են
Արմեն Աշոտյանին ձերբակալել են
Sputnik Արմենիա
Ըստ ՔԿ–ի` Արմեն Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները։ 15.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-15T12:58+0400
2023-06-15T12:58+0400
2023-06-15T13:24+0400
հայաստան
արմեն աշոտյան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0a/43175716_0:72:1374:845_1920x0_80_0_0_048cec1fa6bb2f3caa61034bedc59297.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին ձերբակալել են։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեց ՀՀԿ–ական, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։Հիշեցնենք` խոսքը նախորդ տարվա վերջին հարուցված քրեական գործի մասին է։ Այն ժամանակ բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին մեղադրանք էր առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով (39 մլն 660 հազար դրամի չափով) գույքի ենթադրյալ հափշտակության համար, ու այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Արմեն Աշոտյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0a/43175716_77:0:1298:916_1920x0_80_0_0_349d40e00a3a60b7c2bce99e290ad106.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն աշոտյան, ձերբակալություն
հայաստան, արմեն աշոտյան, ձերբակալություն
Արմեն Աշոտյանին ձերբակալել են
12:58 15.06.2023 (Թարմացված է: 13:24 15.06.2023) Ըստ ՔԿ–ի` Արմեն Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին ձերբակալել են։ Լուրը
Sputnik Արմենիային հաստատեց ՀՀԿ–ական, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով»,–
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք` խոսքը նախորդ տարվա վերջին հարուցված քրեական գործի մասին է։ Այն ժամանակ բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին
մեղադրանք էր առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով (39 մլն 660 հազար դրամի չափով) գույքի ենթադրյալ հափշտակության համար, ու այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Արմեն Աշոտյանը։