https://arm.sputniknews.ru/20230615/amnn-karvogh-e-varkabekvel-vorpes-lgh-harcvov-mijnvord-zakharvova-61194800.html
ԱՄՆ–ն կարող է վարկաբեկվել որպես ԼՂ հարցով միջնորդ. Զախարովա
ԱՄՆ–ն կարող է վարկաբեկվել որպես ԼՂ հարցով միջնորդ. Զախարովա
Sputnik Արմենիա
Պատմության մեջ առաջին անգամ միջնորդ հանդիսացող երկիրը սպառնում է բանակցային գործընթացի մասնակցին։ 15.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-15T13:57+0400
2023-06-15T13:57+0400
2023-06-15T13:59+0400
մարիա զախարովա
լեռնային ղարաբաղ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61187834_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a5602e12b9c169cb9dc852f6a90e2438.jpg
Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում ԱՄՆ–ն կարող է վարկաբեկել իրեն որպես միջնորդ։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա այսպես է մեկնաբանել ԶԼՄ–ների այն հրապարակումները, թե Վաշինգտոնը վերջնագրային ձևով պարտադրում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն անցկացնել:Զախարովան նշել է, որ տեսել է այդ հրապարակումները, և եթե Վաշինգտոնի կողմից ճնշումների փաստերը հաստատվեն, ամերիկացիները հերթական անգամ կվարկաբեկեն իրենց որպես միջնորդ։Նրա կարծիքով` այժմ ԱՄՆ–ն պետք է կա՛մ հերքի, կա՛մ հստակեցնի, թե ինչ նկատի ունեն։ Զախարովան տեղեկությունը շոկային է անվանել։ԱՄՆ–ի կողմից ԼՂ–ի վերաբերյալ սպառնալիքների մասին տվյալները հարցեր են առաջացնում. ՌԴ ԱԳՆԱՄՆ-ն վերջերս ակտիվորեն ներգրավվել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Փետրվարին Մյունխենում կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Բացի այդ, հունիսի 12-ին Վաշինգտոնում պետք է տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, սակայն այն Բաքվի խնդրանքով հետաձգվել է:ՀՀ-ի և Ադրբեջանի բանակցությունները տեղափոխվել են ժամանակացույցի խնդրի պատճառով. ԱՄՆ պետդեպ
լեռնային ղարաբաղ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61187834_144:0:1584:1080_1920x0_80_0_0_63b69b118691fb64b47acc6e8193bc83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, видео, լեռնային ղարաբաղ, ամն
մարիա զախարովա, видео, լեռնային ղարաբաղ, ամն
ԱՄՆ–ն կարող է վարկաբեկվել որպես ԼՂ հարցով միջնորդ. Զախարովա
13:57 15.06.2023 (Թարմացված է: 13:59 15.06.2023) Պատմության մեջ առաջին անգամ միջնորդ հանդիսացող երկիրը սպառնում է բանակցային գործընթացի մասնակցին։
Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում ԱՄՆ–ն կարող է վարկաբեկել իրեն որպես միջնորդ։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա այսպես է մեկնաբանել ԶԼՄ–ների այն
հրապարակումները, թե Վաշինգտոնը վերջնագրային ձևով պարտադրում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն անցկացնել:
Զախարովան նշել է, որ տեսել է այդ հրապարակումները, և եթե Վաշինգտոնի կողմից ճնշումների փաստերը հաստատվեն, ամերիկացիները հերթական անգամ կվարկաբեկեն իրենց որպես միջնորդ։
«Միջնորդը նա է, ով փորձում է ներդաշնակություն բերել, հաշտեցնել կողմերին և գտնել ընդհանուր լեզու: Նորագույն պատմության մեջ առաջին անգամ եմ տեղեկություն տեսնում, որ միջնորդի դերին հավակնող երկիրը իր միջնորդական դերը կատարելու համար կարգավորման մասնակցին սպառնում է ուժի կիրառմամբ։ Ուժով, սպառնալիքով և շանտաժով նրանց ստիպում են նստել բանակցությունների սեղանի շուրջ կամ մասնակցել ինչ-որ ֆորումների, որոնք իրենց մտքում պատկերացնում են իրենց որպես միջնորդ»,- հավելեց նա։
Նրա կարծիքով` այժմ ԱՄՆ–ն պետք է կա՛մ հերքի, կա՛մ հստակեցնի, թե ինչ նկատի ունեն։ Զախարովան տեղեկությունը շոկային է անվանել։
ԱՄՆ-ն վերջերս ակտիվորեն ներգրավվել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Փետրվարին Մյունխենում կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Բացի այդ, հունիսի 12-ին Վաշինգտոնում
պետք է տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, սակայն այն Բաքվի խնդրանքով
հետաձգվել է: