https://arm.sputniknews.ru/20230615/adrbejani-zu-n-pvordzum-e-hh-taratsqum-dnel-ir-drvoshymaruqjany-mijazgajin-gvortsynkernerin-61236789.html
Ադրբեջանը փորձում է ՀՀ տարածքում դնել իր դրոշը․ Մարուքյանը՝ միջազգային գործընկերներին
Ադրբեջանը փորձում է ՀՀ տարածքում դնել իր դրոշը․ Մարուքյանը՝ միջազգային գործընկերներին
Sputnik Արմենիա
Մարուքյանն ընդգծել է, որ Արդբեջանն իր սադրանքով խոչընդոտում է խաղաղության գործընթացին և զրոյացնում միջազգային հանրության ջանքերը։ 15.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-15T19:21+0400
2023-06-15T19:21+0400
2023-06-15T20:09+0400
էդմոն մարուքյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
դրոշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654216_0:0:1601:901_1920x0_80_0_0_f28794072dc99b3ffe2544786aa121b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Սահմանային լարվածությունն օրեցօր աճում է Ադրբեջանի կողմից մշտական հարձակումներով, ու սա ևս մեկ փորձ է խաթարելու շարունակվող խաղաղության գործընթացն ու զրոյացնելու միջազգային հանրության բոլոր ջանքերը։ Այս մասին «Թվիթերում» հրապարակում է արել Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի այսօրվա սադրանքին։Այսօր առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։«Սա հերթական սադրանքն է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը ռուս խաղաղապահների ներկայությամբ փորձում ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում տեղադրել Ադրբեջանի դրոշը: Հայաստանի սահմանապահների գործողություններից հետո փորձը ձախողվել է»,-գրել է Մարուքյանը։Դեսպանն իր հրապարակմանը կից նաև սադրանքի տեսանյութն է հրապարկել և հեշթեգով նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։Հիշեցնենք, որ հունիսի 15–ին, ժամը 13:35-ին էլ Սյունիքի Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը:Իսկ ժամը 15:10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է ԱԹՍ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654216_53:0:1476:1067_1920x0_80_0_0_4518d33edd123f173af8354ec68f00c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդմոն մարուքյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դրոշ
էդմոն մարուքյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դրոշ
Ադրբեջանը փորձում է ՀՀ տարածքում դնել իր դրոշը․ Մարուքյանը՝ միջազգային գործընկերներին
19:21 15.06.2023 (Թարմացված է: 20:09 15.06.2023) Մարուքյանն ընդգծել է, որ Արդբեջանն իր սադրանքով խոչընդոտում է խաղաղության գործընթացին և զրոյացնում միջազգային հանրության ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Սահմանային լարվածությունն օրեցօր աճում է Ադրբեջանի կողմից մշտական հարձակումներով, ու սա ևս մեկ փորձ է խաթարելու շարունակվող խաղաղության գործընթացն ու զրոյացնելու միջազգային հանրության բոլոր ջանքերը։ Այս մասին «Թվիթերում» հրապարակում է արել Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի այսօրվա սադրանքին։
Այսօր առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
«Սա հերթական սադրանքն է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը ռուս խաղաղապահների ներկայությամբ փորձում ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում տեղադրել Ադրբեջանի դրոշը: Հայաստանի սահմանապահների գործողություններից հետո փորձը ձախողվել է»,-գրել է Մարուքյանը։
Դեսպանն իր հրապարակմանը կից նաև սադրանքի տեսանյութն է հրապարկել և հեշթեգով նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։
Հիշեցնենք, որ հունիսի 15–ին, ժամը 13:35-ին էլ Սյունիքի Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել
ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը:
Իսկ ժամը 15:10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է ԱԹՍ։