Ադրբեջանական կրակոցների հետքերը. ի՞նչ տեսան օտարերկրյա դիվանագետները Երասխում
Ադրբեջանական կրակոցների հետքերը. ի՞նչ տեսան օտարերկրյա դիվանագետները Երասխում
Sputnik Արմենիա
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներն այսօր այցելել են Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի տարածք, որտեղ երեկ... 15.06.2023, Sputnik Արմենիա
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներն այսօր այցելել են Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի տարածք, որտեղ երեկ ադրբեջանական կրակոցների հետևանքով Հնդկաստանի քաղաքացիներ են վիրավորվել։ Նրանց ցույց են տվել այն վայրը, որտեղ վիրավորվել են Հնդկաստանի քաղաքացիները, տեխնիկայի և կառուցվող օբյեկտների վրա խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանի («Իստիգլալ») գնդակոծության հետքերը։Ապագա գործարանը կառուցվում է ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Դրանցից մեկը գյուղի վերին հատվածում է, և հենց այդտեղից է եղել գնդակոծությունը։«Միակ միտումը խանգարելն է». Արարատի մարզպետը` ադրբեջանական կրակոցների մասինԳործարանի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են 2 ամիս առաջ, սակայն տարածքի ուղղությամբ նմանատիպ գործողություններ իրականացվել են առաջին անգամ։ Ականատեսների և զինվորականների խոսքով` կրակոցները նպատակաուղղված են եղել հենց այդ օբյեկտի ուղղությամբ։Այս պահին ընդհանուր աշխատողները մոտ 200 հոգի են, որոնցից գրեթե 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, բայց գործարանի ղեկավարությունը հույս ունի, որ որոշակի տեխնիկական հարցեր կարգավորելուց ու ճշտելուց հետո աշխատանքները կվերսկսվեն։Ինչպես նշում են տեղի իշխանություններն ու գործարանի ղեկավարը, շինարարության համար հատուկ է ընտրվել սահմանամերձ գյուղը երկրի սահմանամերձ գոտին զարգացնելու համար։Բացի այդ, կառուցապատման համար տարածքն ընտրվել է` հաշվի առնելով երկաթուղու առկայությունը, Երևանին մոտ լինելը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը։Երասխում մետալուրգիական գործարանի վրա կրակոցների դեպքով հարուցվել է քրգործ. մանրամասներ
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներն այսօր այցելել են Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի տարածք, որտեղ երեկ ադրբեջանական կրակոցների հետևանքով Հնդկաստանի քաղաքացիներ են վիրավորվել։ Նրանց ցույց են տվել այն վայրը, որտեղ վիրավորվել են Հնդկաստանի քաղաքացիները, տեխնիկայի և կառուցվող օբյեկտների վրա խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանի («Իստիգլալ») գնդակոծության հետքերը։
Ապագա գործարանը կառուցվում է ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Դրանցից մեկը գյուղի վերին հատվածում է, և հենց այդտեղից է եղել գնդակոծությունը։
Գործարանի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են 2 ամիս առաջ, սակայն տարածքի ուղղությամբ նմանատիպ գործողություններ իրականացվել են առաջին անգամ։ Ականատեսների և զինվորականների խոսքով` կրակոցները նպատակաուղղված են եղել հենց այդ օբյեկտի ուղղությամբ։
Այս պահին ընդհանուր աշխատողները մոտ 200 հոգի են, որոնցից գրեթե 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, բայց գործարանի ղեկավարությունը հույս ունի, որ որոշակի տեխնիկական հարցեր կարգավորելուց ու ճշտելուց հետո աշխատանքները կվերսկսվեն։
Ինչպես նշում են տեղի իշխանություններն ու գործարանի ղեկավարը, շինարարության համար հատուկ է ընտրվել սահմանամերձ գյուղը երկրի սահմանամերձ գոտին զարգացնելու համար։
Բացի այդ, կառուցապատման համար տարածքն ընտրվել է` հաշվի առնելով երկաթուղու առկայությունը, Երևանին մոտ լինելը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը։
ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների դիվանագետներն այցելել են ադրբեջանական ԶՈւ-ի կողմից գնդակոծված մետալուրգիական գործարանի շինհրապարակ
ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների դիվանագետներն այցելել են ադրբեջանական ԶՈւ-ի կողմից գնդակոծված մետալուրգիական գործարանի շինհրապարակ