00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ժողովրդին ոչխար եք անվանել, չեք կարող ընտրվել ԱԺ-ի կողմից». Ալեքսանյանը՝ ՄՊՀ թեկնածուին

© Sputnik / Asatur YesayantsԱզգային ժողով
Ազգային ժողով - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Ազգային ժողով
Բաժանորդագրվել
Վահագն Ալեքսանյանը և Արփի Դավոյանը ՄՊՀ անդամի թեկնածուի հետ հարցուպատասխանի ժամանակ մեջբերումներ արեցին նրա ֆեյսբուքյան գրառումներից։ Նրանց խոսքով` դրանցում Անահիտ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին քվե տված ժողովրդին անվանել է ոչխար, փուչ մարդիկ, անհայրենիք և այլն։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրելու քննարկումները շարունակվում են թեժ մթնոլորտում. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարան գալուց առաջ «ուսումնասիրել» են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջադրված, մասնագիտությամբ իրավաբան, գործող փաստաբան Անահիտ Սարգսյան թեկնածուի ֆեյսբուքյան էջը։
Ընդդիմության թեկնածուի հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նախ հետաքրքրվեց` արդյոք նա ՄՊՀ–ում աշխատանքի է անցել Սերժ Սարգսյանի օրոք, և դրական պատասխան ստացավ։ Այնուհետև պատգամավորը Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումներից մեջբերում արեց, որտեղ վերջինս ոչխար է անվանել ժողովրդին. «Բա, ոչխար ժողովուրդ, մերժեցիք Սերժին, բերեցիք Նիկոլին, բա հիմա չե՞ք երազում Սերժի Հայաստանը»։
ՔՊ–ական պատգամավորը հետաքրքրվեց` Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնի նշանակվելու համար պարտադի՞ր պայման է ՀՀ ժողովրդին ոչխար համարելը։ Ալեքսանյանը նաև ցանկացավ իմանալ` եթե նա ժողովրդին ոչխար է համարում, ինչպե՞ս է այդ ժողովրդի ձևավորած խորհրդարանից եկել ու քվե ուզում, ո՞նց է պատկերացնում, որ այդ ժողովրդի մեջ պետք է ղեկավար պաշտոն զբաղեցնի։
«Ես այս ամբիոնի մոտ կանգնած եմ որպես ՀՀ քաղաքացի և որպես իրավաբան, կարծում էի, թե քաղաքական հարցերի չեմ պատասխանելու, քանի որ այս պաշտոնն էլ քաղաքական չէ։ Ասեմ մի բան, ես` որպես ի ծնե ՀՀ քաղաքացի, իմ կարծիքն ունեմ տեղի ունեցող երևույթների վերաբերյալ` պետության, դրա ամրության, ղեկավարների, նրանց վարած քաղաքականության։ Ես չգիտեմ, թե ինչ գրառում եք ասում, չեմ կարծում, որ իմ ֆեյսբուքյան էջում նման գրառում կա, սակայն այն պահին, երբ մենք կորցնում ենք Արցախի Հանրապետությունը, այդ դեպքում ես կարող եմ խնդիրներ ունենալ այն ժողովրդի հետ, որը հանգեցրեց դրան»,– ասաց Անահիտ Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ Ալեքսանյանն ազնիվ չէ, երբ ԱԺ–ում նման գրառումներ է կարդում։ Իշխանական պատգամավորն էլ շեշտեց, որ Սարգսյանը պետք է ներողություն խնդրեր ժողովրդին «ոչխար» անվանելու համար և դրանից ելնելով էլ չի կարող ընտրվել ԱԺ–ի կողմից, որին ընտրել է ժողովուրդը։
ՔՊ–ական պատգամավոր Արփինե Դավոյանն էլ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից այլ գրառում մեջբերեց, որտեղ նա Նիկոլ Փաշինյանին ընտրած ժողովրդին անվանել է փուչ մարդիկ, անուղեղ, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով։ Նա շեշտեց, որ այդ գրառումները ջնջվել են։ Դավոյանը հետաքրքրվեց` արդյոք Անահիտ Սարգսյանը հիմա էլ պնդում է իր այդ մտքերը, թե ոչ։
«Չի հետաքրքրում` ինչ կքվեարկեք», «ուզո՞ւմ եք` ձեր թեկնածուն ընտրվի». ԱԺ–ում բանավիճում են
«Ես գրառումներ չեմ անում ու ջնջում, ես դրանք անում եմ ու մնում են այդ գրառումները։ Տարօրինակ է` եթե ջնջված էին, ինչպես եք դուք դրանք մեջբերում։ Ես նշում եմ` ինձ համար կյանքում ամենակարևորը պաշտոնը չէ, ոչ էլ ստացած աշխատավարձը, այլ պետությունը, ազգը և ժողովուրդը։ Ես իմ կյանքի ընթացքում բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել այլ երկիր տեղափոխվելու, բայց հասկացել եմ, որ կարող եմ միայն իմ հայրենիքում ապրել։ Հայաստանն ու Արցախն իմ հայրենիքն են։ Ինձ համար Արցախի կորուստը նաև ՀՀ պետականության կորուստ է»,– ասաց ՄՊՀ անդամի թեկնածուն։
Նա եզրափակելով իր խոսքը` շեշտեց, որ այդ պաշտոնում որևէ անձի ընտրելու կամ չընտրելու հարցը պետք է բացառապես պայմանավորված լինի տվյալ մարդու մասնագիտական կարողություններով։ Այսինքն, թե որքանով է նա ունակ իրականացնել իր կարողությունները։ Անահիտ Սարգսյանի պնդմամբ` «Ֆեյսբուքի» գրառումները ԱԺ–ում հրապարակելը հարիր չէ այդ դահլիճին։
ՄՊՀ անդամի թեկնածուն հիմնավոր համարեց Սերժ Սարգսյանի միտքը մենաշնորհների մասին
Լրահոս
0