00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերջին շրջանի փոխհրաձգությունները մտահոգիչ են. Սարգիս Խանդանյան

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հնարավոր զարգացումների մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խուսափեց որևէ մեկնաբանություն անել։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի–Sputnik. Երասխի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի հրաձգությունը և նաև քաղաքացիական նշանակության օբյեկտների թիրախավորումը մտահոգում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին։ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց նա` ավելացնելով, որ հնարավոր զարգացումների մասին կխուսափի որևէ մեկնաբանություն անել։
«Իհարկե, մտահոգիչ են վերջին շրջանի փոխհրաձգությունները, հատկապես, երբ դրանց զուգահեռ են ընթանում բանակցային գործընթացին։ Ադրբեջանը փորձում է ավելի ագրեսիվ վարքագիծ դրսևորել, որպեսզի փորձի ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ։ Գործարանի շինարարության ուղղությամբ էր եղել հրաձգությունը, որտեղ ամերիկյան ներդրումներ կան, ու այն չափազանց կարևոր նախագիծ է մեզ համար»,– ընդգծեց նա։
Խանդանյանը կարծում է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը սա ևս կարձանագրի և կզեկուցի Եվրոպական հանձնաժողովին ու անդամ երկրներին։
Այսօր պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են և ներգրավված են մետալուրգիական գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում։
Ադրբեջանական ագրեսիան զսպելու լավագույն տարբերակը, ըստ Սարգիս Խանդանյանի, խաղաղության օրակարգով շարժվելն է։
«ՀՀ կառավարությունն արել է ավելին` ցույց տալու համար իր հանձնառությունն ու նվիրվածությունը այս գործընթացին։ Մեր պահանջն ու կոչն է մեր միջազգային գործընկերներին, որպեսզի զսպեն ադրբեջանական ագրեսիան։
Նա չի բացառում, որ Ադրբեջանի այս գործողությունները միտված են ընդհատելու գործարանի շինարարության աշխատանքները։ Ըստ Խանդանյանի` դա են վկայում նաև այդ տարածքում բնապահպանական խնդիրների մասին Ադրբեջանի հայտարարությունները։
Հունիսի 13–ին էլ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ:
Լրահոս
0