https://arm.sputniknews.ru/20230614/hke-n-sksel-e-erevan-batum-amarajin-pvokhadrumnery-61136709.html
ՀԿԵ-ն սկսել է Երևան-Բաթում ամառային փոխադրումները
ՀԿԵ-ն սկսել է Երևան-Բաթում ամառային փոխադրումները
Sputnik Արմենիա
Գնացքը Երևանից Բաթում է մեկնելու 2 օրը մեկ։ 14.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-14T15:12+0400
2023-06-14T15:12+0400
2023-06-14T15:15+0400
հայաստան
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
երևան
բաթում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0f/27935748_0:36:1280:756_1920x0_80_0_0_1c1be99b14fa191d78bd37497eb6b7da.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթում-Երևան գնացքն իրականացրել է այս տարվա իր առաջին ուղևորափոխադրումը։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։Գնացքը մոտ 120 ուղևոր կհասցնի վրացական հանգստավայր։ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը գնացքի մեկնման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է, որ իրենք ստեղծել են բոլոր պայմանները, որպեսզի Վրաստան հանգստի մեկնող անձանց համար արձակուրդը սկսվի գնացք նստելուց։Երկաթուղային ենթակառուցվածքում 2023-ին վթարներն աճել են․ ՀԿԵ-ն տվյալներ է ներկայացրել2022 թվականի համեմատ այս տարի ուղերթերի հաճախականությունն ավելացել է: Երևանից դեպի Բաթում գնացքը մեկնելու է 2 օրը մեկ։ Ամառային սեզոնին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը մնացել է անփոփոխ:Ընթացիկ տարվա առաջին 5 ամսում ՀԿԵ-ում ուղևորների թվի աճը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9 տոկոս կամ 193,5 հազար ուղևոր:Երևան-Սևան-Շորժա-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքը կշարժվի «Երևան» կայարանից
երևան
բաթում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0f/27935748_0:0:1280:960_1920x0_80_0_0_f974058cbf3d6e13e0ee4b75279d7877.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), երևան, բաթում
հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), երևան, բաթում
ՀԿԵ-ն սկսել է Երևան-Բաթում ամառային փոխադրումները
15:12 14.06.2023 (Թարմացված է: 15:15 14.06.2023) Գնացքը Երևանից Բաթում է մեկնելու 2 օրը մեկ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթում-Երևան գնացքն իրականացրել է այս տարվա իր առաջին ուղևորափոխադրումը։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։
Գնացքը մոտ 120 ուղևոր կհասցնի վրացական հանգստավայր։
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը գնացքի մեկնման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է, որ իրենք ստեղծել են բոլոր պայմանները, որպեսզի Վրաստան հանգստի մեկնող անձանց համար արձակուրդը սկսվի գնացք նստելուց։
«Երկաթուղային կայարաններում սպասարկումը ժամանակակից է, իսկ ծառայությունների լայն շրջանակը և ճանապարհին հարմարավետ պայմանները ստեղծում են հանգստի և հարմարավետության մթնոլորտ ուղևորության առաջին իսկ րոպեներից: Մինչև ամառային սեզոնի մեկնարկը վաճառված տոմսերի քանակը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ այս երթուղին մեծ պահանջարկ ունի Հայաստանի քաղաքացիների և հյուրերի շրջանում»,- նշել է Մելնիկովը։
2022 թվականի համեմատ այս տարի ուղերթերի հաճախականությունն ավելացել է: Երևանից դեպի Բաթում գնացքը մեկնելու է 2 օրը մեկ։ Ամառային սեզոնին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը մնացել է անփոփոխ:
Ընթացիկ տարվա առաջին 5 ամսում ՀԿԵ-ում ուղևորների թվի աճը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9 տոկոս կամ 193,5 հազար ուղևոր: