https://arm.sputniknews.ru/20230614/hhum-havatarmagrvats-divanagetnery-hunisi-15in-eraskh-kajcelen-mirzvojan-61155480.html
ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները հունիսի 15–ին Երասխ կայցելեն. Միրզոյան
ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները հունիսի 15–ին Երասխ կայցելեն. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հերթական ագրեսիայի հարցը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պահում է միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում։ 14.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-14T18:06+0400
2023-06-14T18:06+0400
2023-06-14T18:10+0400
հայաստան
երասխ
դիվանագետ
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61113270_0:150:1600:1050_1920x0_80_0_0_a9989be9a9b31dda441c997e9d729173.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները վաղը` հունիսի 15-ին, կայցելեն Արարատի մարզի Երասխ։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նա շեշտեց, որ այս հարցը հայկական կողմը պահում է միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում։Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:Արարատի ԲԿ վիրաբուժական բաժնի վարիչ Արթուր Ներսիսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տղամարդիկ վիրավորում էին ստացել կրծքավանդակի հատվածում, երկուսն էլ վիրահատվել են։
երասխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61113270_0:0:1600:1200_1920x0_80_0_0_40b81f6479d51ebb6a819a06a0c80572.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երասխ, դիվանագետ, արարատ միրզոյան
հայաստան, երասխ, դիվանագետ, արարատ միրզոյան
ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները հունիսի 15–ին Երասխ կայցելեն. Միրզոյան
18:06 14.06.2023 (Թարմացված է: 18:10 14.06.2023) ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հերթական ագրեսիայի հարցը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պահում է միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները վաղը` հունիսի 15-ին, կայցելեն Արարատի մարզի Երասխ։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ուշագրավ է, որ այսօր Երասխի այդ հատված է մեկնել Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը։ Վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաև ՀՀ–ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ»,– նշեց Միրզոյանը։
Նա շեշտեց, որ այս հարցը հայկական կողմը պահում է միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր
ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է
Հնդկաստանի 2 քաղաքացի։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Արարատի ԲԿ վիրաբուժական բաժնի վարիչ
Արթուր Ներսիսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տղամարդիկ վիրավորում էին ստացել կրծքավանդակի հատվածում, երկուսն էլ վիրահատվել են։