https://arm.sputniknews.ru/20230614/eraskhum-karucvvogh-metalurgiakan-gvortsarani-shinararutjuny-dadarecvats-e-marzpet-61133567.html
Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի շինարարությունը դադարեցված է. մարզպետ
Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի շինարարությունը դադարեցված է. մարզպետ
Sputnik Արմենիա
Ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ 14.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-14T14:46+0400
2023-06-14T14:46+0400
2023-06-14T14:49+0400
երասխ
կրակոցներ երևանի «էրեբունի պլազայում»
ռազմիկ թևոնյան
արարատի մարզ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հնդիկ
գործարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61113336_0:84:1600:984_1920x0_80_0_0_bbc5fc8c1399252fc888d35f49f6dd5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական հայ–ամերիկյան գործարանի շինարարական աշխատանքներն այս պահին դադարեցված են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։Նա նաև նշեց, որ վիրավորները «Արարատի» ԲԿ–ում են, ինքն այցելել է գործարանի կառուցման աշխատանքներին ներգրավված հնդիկ բանվորներին, որոնք բեկորային վնասվածքներ են ստացել կրծքավանդակի հատվածում։ Վերջիններս արդեն վիրահատվել են։Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
երասխ
արարատի մարզ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61113336_89:0:1512:1067_1920x0_80_0_0_61ca4c2088db0f3bdc4fbd76768ad260.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երասխ, կրակոցներ երևանի «էրեբունի պլազայում», ռազմիկ թևոնյան, արարատի մարզ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հնդիկ, գործարան
երասխ, կրակոցներ երևանի «էրեբունի պլազայում», ռազմիկ թևոնյան, արարատի մարզ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հնդիկ, գործարան
Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի շինարարությունը դադարեցված է. մարզպետ
14:46 14.06.2023 (Թարմացված է: 14:49 14.06.2023) Ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական հայ–ամերիկյան գործարանի շինարարական աշխատանքներն այս պահին դադարեցված են։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
«Այս պահին ժողովուրդն իրենց տներում է, հանգիստ է, կրակոցներ չկան, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Գործարանի շինաշխատանքն այս պահին դադարեցված է, այնտեղ աշխատում է երևի 40-45 բանվոր։ Գործարանից մինչև թշնամու դիրքեր հեռավորությունը մոտ 700 մետր է։ Ամեն օր կրակոցներ լինում են, բայց ոչ այսպես։ Գյուղի վրա կրակոցներ երբևէ չեն եղել»,– ասաց Թևոնյանը։
Նա նաև նշեց, որ վիրավորները «Արարատի» ԲԿ–ում են, ինքն այցելել է գործարանի կառուցման աշխատանքներին ներգրավված հնդիկ բանվորներին, որոնք բեկորային վնասվածքներ են ստացել կրծքավանդակի հատվածում։ Վերջիններս արդեն վիրահատվել են։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր
ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է
Հնդկաստանի 2 քաղաքացի։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: