00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երասխից որևէ վտանգավոր ազդեցություն չի կարող լինել. ՀՀ ՇՄՆ–ն պատասխանել է Ադրբեջանին

© Sputnik / Aram NersesyanԵրասխում կառուցվող գործարանը
Երասխում կառուցվող գործարանը - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Բաժանորդագրվել
Տարածքում չկա կենդանական և բուսական աշխարհ, Նախիջևանի բնության ամենամոտ հուշարձանն ուղիղ գծով 5կմ հեռավորության վրա է, իսկ հնագիտականը` 12 կմ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Երասխում մետալուրգիական գործարանը կառուցվում է միջազգային բոլոր չափանիշների, պահանջների, փաստաթղթերի համաձայն։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել` անդրադառնալով Ադրբեջանի անհիմն մեղադրանքներին, թե Երասխում գործարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։
Օրեր առաջ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել` Հայաստանին մեղադրելով բնապահպանական միջազգային չափանիշները խախտելու համար։ Նշվում էր, թե Երասխում մետալուրգիական գործարան է կառուցվում առանց Բաքվի հետ համաձայնեցնելու:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նշում է, որ Նախիջևանի տարածքում բնության հատուկ պահպանվող ամենամոտ տարածքն ուղիղ գծով գտնվում է Երասխ գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա։ Նախատեսվող գործունեությունը չի կարող որևէ բացասական ազդեցություն ունենալ նշված տարածքների վրա։
«Նախատեսվող գործունեության ազդեցությունը բացառվում է նաև այս տարածքում առկա հնագիտական, մշակութային կամ պատմական հուշարձանների վրա՝ հաշվի առնելով, որ հնարավոր ամենամոտ գտնվող հուշարձանը ուղիղ գծով գտնվում է մոտ 12 կմ հեռավորության վրա»,– նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ տարածքի ընտրությունը, կիրառվող արդիական տեխնոլոգիան և նախատեսվող բնապահպանական միջոցառումները նվազագույնի կհասցնեն մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։
Բացառվում է նաև մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցությունը։ Արտանետվող գազերը պարունակում են ածխածնի օքսիդ և երկօքսիդ, ջրածին, թթվածին, ազոտ։
Տեղադրվելու է մաքրման երկաստիճան համակարգ, որի արդյունավետությունը կկազմի 99%։
Մտահոգված ենք, որ ԱՄՆ դուստր ձեռնարկության աշխատողներ են վիրավորվել. Պետդեպը` Երասխի մասին
Ոլորտի պատասխանատուները պնդում են, որ ներդրվող համակարգերը կապահովեն մթնոլորտ արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակությունների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից ցածր մակարդակ։
Ջրային ռեսուրսների վրա ևս ազդեցությունը բացառվում է։
Ջրապահանջն ապահովվելու է գրունտային ջրերի հաշվին։ Տեխնիկական կարիքների համար ջուրը ծախսվելու է միայն հովացմաննպատակով։
«Կենցաղային կեղտաջրերի համար նախատեսվում է արդիական կենսաբանական մաքրման կայան՝ 95-98 % արդյունավետությամբ: Մաքրված ջրերը կարող են արտանետվել տարածքում գտնվող ցամաքուրդային ջրանցքներ և օգտագործվել նաև տարածքի ոռոգման նպատակով։ Սահմանային Արաքս գետը գտնվում է 6 կմ հեռավրության վրա։ Վնասակար ազդեցությունը բացառվում է՝ հաշվի առնելով, որ արտադրական գործընթացները չեն նախատեսում որևէ վնասակար արտանետում ջրային ավազան»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Չի լինելու նաև բացասական ազդեցություն կենդանական և բուսական աշխարհների վրա, քանի որ դրանք տարածքում պարզապես բացակայում են։ Որևէ բացասական ազդեցություն չի կարող դիտարկվել նաև հողային ռեսուրսների վրա։
Գործարանը նախատեսվում է կառուցել մի տարածքում, որտեղ մնացել են կիսաքանդված շինություններ, պատնեշի մնացորդներ և այլն։ Գործունեության ենթակա տարածքում հողի բերրի շերտ չկա։
Թափոնների կառավարումը ևս իրականացվելու է սահմանված օրենսդրական պահանջներին համապատասխան։
Երասխում մետալուրգիական գործարանի աշխատակիցների վրա կրակելու դեպքով հարուցվել է քրգործ. ՔԿ
Միաժամանակ շեշտվում է, որ սև մետաղների ջարդոնը համարվում է ոչ վտանգավոր թափոն։
Ձուլման արդյունքում առաջացող խարամը նախատեսվում է օգտագործել ճանապարհաշինության և այլ նպատակներով՝ կրճատելով թափոնակուտակումը աղբավայրերում։
Հիշեցնենք` 2022 թ. տարեվերջին հայտնի դարձավ, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում կազմակերպել սև մետաղի ջարդոնի վերամշակում։ Ընկերությունը մտադրվել է ստանալ ամրաններ (արմատուրա) և աղացների համար գնդեր։ Ըստ «Հետքի»` ընկերության բաժնեմասում 50 տոկոս մասնակցություն ունի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը` Նոնո Արմենի Սարգսյանը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը։
Տարածքը, որտեղ նախատեսվում է գործունեությունը ծավալել, գտնվում է սահմանագոտում` Նախիջևանի սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա։ Այն նախկինում օգտագործվել է որպես պահեստարան։ Զբաղեցնելու է 1,5 հա տարածք։ Գործարանի համար հումք է հանդիսանալու սև մետաղի ջարդոնը, որը հիմնականում գնվելու է ջարդոնների ընդունման կետերից։ Նախատեսվում է տարեկան 12 000 տոննա սև մետաղի ջարդոն վերամշակել։
Հունիսի 3–ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ Երասխում 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ հայ-ամերիկյան խոշոր մետալուրգիական գործարան է կառուցվում զրոյից։ Այնտեղ տարեկան թողարկվելու է 180 000 տոննա արտադրանք։
Այս պահին, ըստ նախարարի, աշխատում է 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000–ը։
Լրահոս
0