https://arm.sputniknews.ru/20230614/entakarucvatsqnery-petq-e-apashrjapakven-mi-qani-hajtni-skzbunqneri-himan-vra-mirzvojan-61154967.html
Ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա. Միրզոյան
Ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա. Միրզոյան
Sputnik Արմենիա
Ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում որոշակի առաջընթաց կա հատկապես Մհեր Գրիգորյանի` վերջին հանդիպուների շրջանակում, բայց վերջնական արդյունք դեռևս չկա։ 14.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-14T18:00+0400
2023-06-14T18:00+0400
2023-06-14T18:01+0400
արարատ միրզոյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
ապաշրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60641956_0:0:1557:875_1920x0_80_0_0_b772148f310aa352abd5ce9eeac5fa61.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ենթակառուցվածքները պետք է ապաշրջափկվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայատարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը, որ մեր երկիրը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային միջոցների ապաշրջափակմամբ։«Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա։ Այդ ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,– հայտարարեց նա։Միրզոյանը տեղեկացրեց, որ պարբերաբար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նաև` ՀՀ վարչապետի մասնակցությամբ վերջին շրջանում ինտենսիվ հանդիպումներ են տեղի ունենում ադրբեջանական կողմի հետ։Ըստ նրա` հայկական խաչմերուկի կոնցեպտի շրջանակում միջազգային խաչմերուկները միանգամայն կարող են տեղավորվել, անգամ` Թուրքիայի նախագահի ասած` Պեկին–Լոնդոն–Պեկին երթուղին։Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվից Թուրքիա վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում խոսել է Նախիջևանը Ադրբեջանին կապող «Զանգեզուրյան միջանցքին» վերաբերող հարցին՝ ասելով, թե դրան դեմ է ոչ թե Հայաստանը, այլ՝ Իրանը։ Նա նշել է, որ այս հարցում Իրանի մոտեցումը հիասթափեցնում է և իրենց, և Ադրբեջանին։ Եթե Իրանը դրական մոտեցում ցուցաբերի, ապա Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը կկապվեն միմյանց հետ, և կկարողանան ցամաքային և երկաթուղային ճանապարհներով Պեկին-Լոնդոն ուղի ունենալ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60641956_49:0:1432:1037_1920x0_80_0_0_085b7d3c0d67ea999d71e658e4ca59fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, ապաշրջափակում
արարատ միրզոյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, ապաշրջափակում
Ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա. Միրզոյան
18:00 14.06.2023 (Թարմացված է: 18:01 14.06.2023) Ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում որոշակի առաջընթաց կա հատկապես Մհեր Գրիգորյանի` վերջին հանդիպուների շրջանակում, բայց վերջնական արդյունք դեռևս չկա։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ենթակառուցվածքները պետք է ապաշրջափկվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայատարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը, որ մեր երկիրը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային միջոցների ապաշրջափակմամբ։
«Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա։ Այդ ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,– հայտարարեց նա։
Միրզոյանը տեղեկացրեց, որ պարբերաբար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նաև` ՀՀ վարչապետի մասնակցությամբ վերջին շրջանում ինտենսիվ հանդիպումներ են տեղի ունենում ադրբեջանական կողմի հետ։
«Իմ սուբյեկտիվ տպավորությունն այն է, որ որոշակի առաջընթաց կա հատկապես Մհեր Գրիգորյանի` վերջին հանդիպումների շրջանակում, բայց վերջնական արդյունք դեռևս չունենք, դրա համար առայժմ չենք կարող հանրայնացնել»,– ընդգծեց նախարարը։
Ըստ նրա` հայկական խաչմերուկի կոնցեպտի շրջանակում միջազգային խաչմերուկները միանգամայն կարող են տեղավորվել, անգամ` Թուրքիայի նախագահի ասած` Պեկին–Լոնդոն–Պեկին երթուղին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվից Թուրքիա վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում խոսել է Նախիջևանը Ադրբեջանին կապող «Զանգեզուրյան միջանցքին» վերաբերող հարցին՝ ասելով, թե դրան դեմ է ոչ թե Հայաստանը, այլ՝ Իրանը։
Նա նշել է, որ այս հարցում Իրանի մոտեցումը հիասթափեցնում է և իրենց, և Ադրբեջանին։ Եթե Իրանը դրական մոտեցում ցուցաբերի, ապա Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը կկապվեն միմյանց հետ, և կկարողանան ցամաքային և երկաթուղային ճանապարհներով Պեկին-Լոնդոն ուղի ունենալ։