https://arm.sputniknews.ru/20230614/arajin-drsevvorumy-che-vstah-em-naev-verjin-che-mirzvojany-eraskhi-depqeri-masin-61154714.html
«Առաջին դրսևորումը չէ, վստահ եմ` նաև վերջինը չէ». Միրզոյանը` Երասխի դեպքերի մասին
«Առաջին դրսևորումը չէ, վստահ եմ` նաև վերջինը չէ». Միրզոյանը` Երասխի դեպքերի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարի խոսքով` Ադրբեջանն այս անգամ ուժի գործադրմամբ փորձում է նաև խաթարել մի գործընթաց, որը կարող է էապես նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ 14.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-14T17:59+0400
2023-06-14T17:59+0400
2023-06-14T18:39+0400
հայաստան
երասխ
արարատ միրզոյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_0:168:1600:1068_1920x0_80_0_0_02a77fb1d38f8b4f4c2f325ad4eeaae8.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել և խաթարել բանակցությունների ընթացքը և ի վերջո ՀՀ–ին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե խաղաղության գնալիս ինչու պետք է Ադրբեջանը կրակի Երասխի ուղղությամբ։Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի այս վարքագիծն անընդունելի է նաև միջազգային հանրության համար. այս դեպքում, ինչպես և նախկին շատ դեպքերում, խոսքը վերաբերում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ ագրեսիային։«Այդ սահմանները պետք է մնան անխախտելի, ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, և միջազգային հանրությունն այս դեպքում պետք է դերակատարում ունենա»,– ասաց Միրզոյանը։Նախարարը շեշտեց, որ կոնկրետ Երասխի պարագայում մի նոր նրբերանգ էլ կա` նախապես հայտարարվել էր, որ այնտեղ մետալուրգիական գործարան է կառուցվում, և նախնական գնահատմամբ այն էապես նպաստելու է ՀՀ տնտեսությանը զարգացմանը։ Ադրբեջանը կեղծ բնապահպանական մեղադրանքներ ներկայացրեց, մինչդեռ հայկական կողմը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան է բոլոր գործընթացները կազմակերպել։Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:Արարատի ԲԿ վիրաբուժական բաժնի վարիչ Արթուր Ներսիսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տղամարդիկ վիրավորում էին ստացել կրծքավանդակի հատվածում, երկուսն էլ վիրահատվել են։
երասխ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_91:0:1515:1068_1920x0_80_0_0_3ea25c04d83f531cb0d5f0fa419fc262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երասխ, արարատ միրզոյան, ադրբեջան
հայաստան, երասխ, արարատ միրզոյան, ադրբեջան
«Առաջին դրսևորումը չէ, վստահ եմ` նաև վերջինը չէ». Միրզոյանը` Երասխի դեպքերի մասին
17:59 14.06.2023 (Թարմացված է: 18:39 14.06.2023) ՀՀ արտգործնախարարի խոսքով` Ադրբեջանն այս անգամ ուժի գործադրմամբ փորձում է նաև խաթարել մի գործընթաց, որը կարող է էապես նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել և խաթարել բանակցությունների ընթացքը և ի վերջո ՀՀ–ին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե խաղաղության գնալիս ինչու պետք է Ադրբեջանը կրակի Երասխի ուղղությամբ։
«Առաջին դրսևորումը չէ, վստահ եմ` նաև վերջին դրսևորումը չէ։ Այլ հարց է, որ մենք` և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ միջազգային հանրությունն այսպիսի վարքագծի նկատմամբ պետք է շատ կտրուկ դիրքավորվենք` կա՛մ մենք բանակցում ենք բարի կամքով, ինչպես ընդունված է ասել, գտնելու փոխադարձ լուծումներ, կա՛մ եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է»,– նշեց Միրզոյանը։
Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի այս վարքագիծն անընդունելի է նաև միջազգային հանրության համար. այս դեպքում, ինչպես և նախկին շատ դեպքերում, խոսքը վերաբերում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ ագրեսիային։
«Այդ սահմանները պետք է մնան անխախտելի, ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, և միջազգային հանրությունն այս դեպքում պետք է դերակատարում ունենա»,– ասաց Միրզոյանը։
Նախարարը շեշտեց, որ կոնկրետ Երասխի պարագայում մի նոր նրբերանգ էլ կա` նախապես հայտարարվել էր, որ այնտեղ մետալուրգիական գործարան է կառուցվում, և նախնական գնահատմամբ այն էապես նպաստելու է ՀՀ տնտեսությանը զարգացմանը։ Ադրբեջանը կեղծ բնապահպանական մեղադրանքներ ներկայացրեց, մինչդեռ հայկական կողմը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան է բոլոր գործընթացները կազմակերպել։
«Ադրբեջանական կողմը փորձում է պարզապես ուժի գործադրմամբ խաթարել այս դեպքում այս ծրագիրը, սա ոտնձգություն է ոչ միայն ՀՀ սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադադարի խախտում է, այլև զուտ, անհիմն մեղադրանքներ հնչեցնելով` խաթարել մի ծրագիր, որը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը»,– նշեց նա։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր
ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է
Հնդկաստանի 2 քաղաքացի։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Արարատի ԲԿ վիրաբուժական բաժնի վարիչ
Արթուր Ներսիսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տղամարդիկ վիրավորում էին ստացել կրծքավանդակի հատվածում, երկուսն էլ վիրահատվել են։