https://arm.sputniknews.ru/20230613/shvedian-katarel-e-turqiaji-araj-bvolvor-partavvorutjunnery-stvoltenberg-61068715.html
Շվեդիան կատարել է Թուրքիայի առաջ բոլոր պարտավորությունները. Ստոլտենբերգ
Շվեդիան կատարել է Թուրքիայի առաջ բոլոր պարտավորությունները. Ստոլտենբերգ
Sputnik Արմենիա
Շվեդները վերացրել են Թուրքիա զենքի արտահանման բոլոր սահմանափակումները, ակտիվացրել են փոխգործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, փոփոխություններ են մտցրել... 13.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-13T17:42+0400
2023-06-13T17:42+0400
2023-06-13T17:45+0400
շվեդիա
յենս ստոլտենբերգ
թուրքիա
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/13/43785193_0:0:1601:901_1920x0_80_0_0_9bcc5f2f1a7674650d9dddda5be5013f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Շվեդիան ամբողջությամբ կատարել է Թուրքիայի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները և արժանի է ՆԱՏՕ–ին անդամակցելու։ Թուրքիան արգելափակում է Շվեդիայի մուտքն այդ կազմակերպություն։ Այս մասին CNN–ին տված հարցարզույցում ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։Ստոլտենբերգի խոսքով`շվեդները հանել են Թուրքիա արտահանվող զենքի վրա դրված բոլոր սահմանափակումները, ակտիվացրել են ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցությունը, փոփոխություններ մտցրել Սահմանադրության մեջ և խստացրել հակաահաբեկչական օրենսդրությունը։ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին չպետք է խոչընդոտներ լինեն. Ստոլտենբերգը` Շվեդիայի մասինՆա հավելել է, որ օրենսդրական և քաղաքական նորություններն արդեն վերածվում են կոնկրետ գործողությունների։Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո Շվեդիան հրաժարվեց իր երկարամյա չեզոքությունից և հարևան Ֆինլանդիայի հետ միասին հայտ ներկայացրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Ֆինլանդիան միացավ դաշինքին, իսկ Շվեդիայի անդամակցությանը Թուրքիան դեմ կանգնեց։Ստոլտենբերգը Էրդողանի հետ քննարկել է Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
շվեդիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/13/43785193_47:0:1470:1067_1920x0_80_0_0_776685e18d6346caf13047e9070ac327.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շվեդիա, յենս ստոլտենբերգ, թուրքիա, նատօ
շվեդիա, յենս ստոլտենբերգ, թուրքիա, նատօ
Շվեդիան կատարել է Թուրքիայի առաջ բոլոր պարտավորությունները. Ստոլտենբերգ
17:42 13.06.2023 (Թարմացված է: 17:45 13.06.2023) Շվեդները վերացրել են Թուրքիա զենքի արտահանման բոլոր սահմանափակումները, ակտիվացրել են փոխգործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, փոփոխություններ են մտցրել Սահմանադրության մեջ և խստացրել հակաահաբեկչական օրենսդրությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Շվեդիան ամբողջությամբ կատարել է Թուրքիայի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները և արժանի է ՆԱՏՕ–ին անդամակցելու։ Թուրքիան արգելափակում է Շվեդիայի մուտքն այդ կազմակերպություն։ Այս մասին CNN–ին տված հարցարզույցում ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Շվեդիան կատարել է անցած տարի Մադրիդում կայացած գագաթնաժողովում իր վրա վերցրած պարտավորությունները»,– ասել է նա։
Ստոլտենբերգի խոսքով`շվեդները հանել են Թուրքիա արտահանվող զենքի վրա դրված բոլոր սահմանափակումները, ակտիվացրել են ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցությունը, փոփոխություններ մտցրել Սահմանադրության մեջ և խստացրել հակաահաբեկչական օրենսդրությունը։
Նա հավելել է, որ օրենսդրական և քաղաքական նորություններն արդեն վերածվում են կոնկրետ գործողությունների։
«Միայն այս շաբաթվա վերջին մենք տեսանք Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված անձին արտահանձնելու որոշումը, և դա ապացուցում է, որ Շվեդիան պահում է իր խոսքը և պատրաստ է, որ ՆԱՏՕ–ին իր անդամակցությունը լիովին վավերացվի»,– ասել է Ստոլտենբերգը։
Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո Շվեդիան հրաժարվեց իր երկարամյա չեզոքությունից և հարևան Ֆինլանդիայի հետ միասին հայտ ներկայացրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Ֆինլանդիան միացավ դաշինքին, իսկ Շվեդիայի անդամակցությանը Թուրքիան դեմ կանգնեց։