https://arm.sputniknews.ru/20230613/kan-lrjagujn-mtahvogutjunnner-vor-adrbejany-nvor-agresiaji-e-patrastvum-hh-agn-61046657.html
Կան լրջագույն մտահոգությունններ, որ Ադրբեջանը նոր ագրեսիայի է պատրաստվում. ՀՀ ԱԳՆ
Կան լրջագույն մտահոգությունններ, որ Ադրբեջանը նոր ագրեսիայի է պատրաստվում. ՀՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի խախտումներ միայն ադրբեջանական կողմից: 13.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-13T13:19+0400
2023-06-13T13:19+0400
2023-06-13T13:24+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ագրեսիա
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
արցախ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար: ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով արդեն տևական ժամանակ Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը` Արցախի պաշտպանության բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է, որ այս գործելաոճն Ադրբեջանի համար արդեն ավանդական է դարձել` ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրել մյուս կողմին։Միաժամանակ, ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի հրադադարի խախտումներ միայն ադրբեջանական կողմից:ՀՀ ԱԳՆ–ն հայտարարում է, որ ՀՀ–ն վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության վերաբերյալ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունում վստահ են, որ այս օղակը ևս կարող է հավաստի և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրել ինչպես կողմերի միջև շփման գծում իրավիճակի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կիրառել է նաև ականանետ. ՊՆՊնդում են` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ է և անհետաձգելի։Արտգործնախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանն աջակցել գործընթացին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ագրեսիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, արցախ, խաղաղապահներն արցախում
արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ագրեսիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, արցախ, խաղաղապահներն արցախում
Կան լրջագույն մտահոգությունններ, որ Ադրբեջանը նոր ագրեսիայի է պատրաստվում. ՀՀ ԱԳՆ
13:19 13.06.2023 (Թարմացված է: 13:24 13.06.2023) ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի խախտումներ միայն ադրբեջանական կողմից:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար: ՀՀ ԱԳՆ–ն
հայտարարություն է տարածել` անդրադառնալով արդեն տևական ժամանակ Ադրբեջանի կողմից տարածվող
ապատեղեկատվությանը` Արցախի պաշտպանության բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է, որ այս գործելաոճն Ադրբեջանի համար արդեն ավանդական է դարձել` ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրել մյուս կողմին։
Միաժամանակ, ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի հրադադարի խախտումներ միայն ադրբեջանական կողմից:
«Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը՝ հանրայնորեն ներկայացնելով իրերի ողջ դրությունը»,– շեշտվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարում է, որ ՀՀ–ն վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության վերաբերյալ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունում վստահ են, որ այս օղակը ևս կարող է հավաստի և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրել ինչպես կողմերի միջև շփման գծում իրավիճակի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
Պնդում են` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ է և անհետաձգելի։
Արտգործնախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանն աջակցել գործընթացին: