00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
On air
17:47
2 ր
Տիգրան Ավինյան
«Ժամանակը շատ բան իր տեղը կդնի, թե՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ, ով՝ ինչ ասեց, չարաշահում եղա՞վ, թե՞ ոչ․Ավինյան
17:49
3 ր
Տիգրան Ավինյան
Ովքեր քիչ են օգտվում տրանսպորտից, նրանց համար հնարավոր է՝ ուղևարձը մի փոքր թանկ լինի․Ավինյան
17:53
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր է` ՀՀ–ում ռուսական դպրոցներ բացվեն հայ–չինական դպրոցի օրինակով. Անդրեասյան

© Sputnik / Asatur YesayantsԺաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Ժաննա Անդրեասյան
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ նախարարը հույս հայտնեց, որ համագործակցության շրջանակում կարող են դասախոսների, ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանում ռուսական դպրոցների բացման շուրջ քննարկումները շարունակվում են, դրանք կարող են ստեղծվել հայ–չինական դպրոցի օրինակով, սակայն ՀՀ օրենսդրության շրջանակում։ Հայ–ռուսական գիտակրթական համաժողովի ընթացքում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Անդրադառնալով Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու (նախկինում խոսվել է 4 դպրոց բացելու մասին) համար ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին` նախարարը շեշտեց, որ հեռավար ձևաչափով արդեն մի քանի հանդիպում եղել է։
«Մենք հիմնականում 2 ուղղությամբ ենք հարցեր քննարկում։ Մեկն այն համագործակցությունն է, որ կարող ենք ունենալ մեր օրենսդրության շրջանակներում։ Արդեն խոսել եմ հայ–չինական դպրոցի մասին, որը մեր երկրում գործում է և նման համագործակցության շատ լավ օրինակ է։ Մենք հնարավոր ենք համարում նաև նմանատիպ համագործակցություն ՌԴ–ի հետ, կրկին մեր օրենսդրության շրջանակում»,– նշեց Անդրեասյանը։
Նա վստահեցրեց` իրենք ամեն կերպ ուշադրության կենտրոնում են պահում ՀՀ–ում գտնվող ՌԴ քաղաքացիների կրթական իրավունքի ապահովման հարցը։
Հայաստանը ՌԴ-ին է ներկայացրել ռուսական դպրոցներ բացելու հնարավոր 2 պատկերացումները
ԿԳՄՍ նախարարը շեշտեց, որ Հայաստանի և Ռուսաստանի բուհերի միջև երկկողմ հուշագրեր են ստորագրվելու, որոնք հարաբերությունների հետագա զարգացման համար լավ հնարավորություն կստեղծեն։ Անդրեասյանը հույս հայտնեց, որ այս երկու օրվա ընթացքում կկարողանան նախանշել համագործակցության նոր ծրագրեր` դրանք կարող են լինել դասախոսների, ուսանողների փոխանակման ծրագրեր, համատեղ այլ ծրագրեր։
Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսերենով ուսուցում է իրականացվում 3 դպրոցում։ Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցում ընդունելությունն իրականացվում է միայն ՌԴ զինծառայողների և դիվանագետների երեխաների համար, իսկ Գյումրու թիվ 19 ռուսական դպրոցում սովորում են ՌԴ զինծառայողների երեխաները, սակայն այդտեղ կրթություն ստանալու հնարավորություն ունի ՌԴ ցանկացած քաղաքացու երեխա։ Երրորդն Արտաշատի սահմանապահ զորամասի դպրոցն է։
Հայաստանի 63 դպրոցում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում:
Այս տարի` հունիսի 6-ին, ՌԴ կրթության փոխնախարար Տատյանա Վասիլևան հայտարարել էր, որ իրենք մշակում են Հայաստանում, Սիրիայում, ինչպես նաև աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցների ստեղծման հարցը։
Լրահոս
0