https://arm.sputniknews.ru/20230613/hhum-gnatshy-kkajunana-4-i-sahmannerum-isk-tntesakan-aktivutjuny-klini-6-kb-61057438.html
ՀՀ–ում գնաճը կկայունանա 4%-ի սահմաններում, իսկ տնտեսական ակտիվությունը կլինի 6%. ԿԲ
ՀՀ–ում գնաճը կկայունանա 4%-ի սահմաններում, իսկ տնտեսական ակտիվությունը կլինի 6%. ԿԲ
Sputnik Արմենիա
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի` 2023 թ. երկրորդ եռամսյակում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստել է ծառայությունների և... 13.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-13T16:16+0400
2023-06-13T16:16+0400
2023-06-13T18:15+0400
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
մարտին գալստյան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0f/27934328_0:0:1600:901_1920x0_80_0_0_bd13542e221ce5a4a52d52b70c1558e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանում գնաճը կկայունանա 4 տոկոսի սահմաններում, իսկ տնտեսական ակտիվությունը կլինի 6 տոկոս։ Լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ԿԲ–ն այսօր 0.25 կետով արդեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 10.5 տոկոսի։Ըստ նրա` ապրանքահումքային շուկաներում պահանջարկի նվազումը շարունակում է նպաստել ՀՀ–ում գնանկմանը։ Արդյունքում համաշխարհային շուկաների գնաճային ճնշումները ՀՀ շուկաների վրա էականորեն թուլանում են։ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանի ՀՆԱ-ի 5,5% աճի կանխատեսումը«2023 թ. երկրորդ եռամսյակում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճը։ Բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճն ավելի ուշ է ճշտգրտվում։ ՀՀ ԿԲ–ն համապատասխան գործողություններով կկարգավորի պահանջարկը և կկայունացնի գնաճային սպասումները»,– վստահեցրեց Գալստյանը։Նրա խոսքով` տնտեսական աճը 2023 թ. կկազմի 6 տոկոս. Կենտրոնական բանկը, շինարարության և ծառայությունների ոլորտի առաջանցիկ տեմպերով պայմանավորված, աճի կանխատեսումը մեկ տոկոսով ավելացրել է։ Ինչ վերաբերում է ՀՆԱ–ին, ապա այն կլինի 6,9 տոկոս։Ինչ վերաբերում է ներմուծվող ապրանքների գներին, ապա ԿԲ նախագահի վստահեցմամբ, դրանք ավելի կտրուկ են նվազում, քան կանխատեսվում էր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0f/27934328_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f91b1c6cc10b79ee0577cfda53013161.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան, տնտեսություն
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան, տնտեսություն
ՀՀ–ում գնաճը կկայունանա 4%-ի սահմաններում, իսկ տնտեսական ակտիվությունը կլինի 6%. ԿԲ
16:16 13.06.2023 (Թարմացված է: 18:15 13.06.2023) Ըստ ՀՀ կենտրոնական բանկի` 2023 թ. երկրորդ եռամսյակում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստել է ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանում գնաճը կկայունանա 4 տոկոսի սահմաններում, իսկ տնտեսական ակտիվությունը կլինի 6 տոկոս։ Լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
ԿԲ–ն այսօր 0.25 կետով արդեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 10.5 տոկոսի։
«Տնտեսական աճի դանդաղ տեմպերը ՀՀ–ում և գործընկեր երկրներում պահպանվում են 2023 թ. երկրորդ եռամսյակում, և 12–ամսյա գնաճի նվազումը շարունակվում է պահպանվել։ Կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռ շարունակում են պահպանվել բարձր մակարդակներում։ Ուստի գործընկեր երկրների ԿԲ–ները կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն»,– ավելացրեց ԿԲ նախագահը։
Ըստ նրա` ապրանքահումքային շուկաներում պահանջարկի նվազումը շարունակում է նպաստել ՀՀ–ում գնանկմանը։ Արդյունքում համաշխարհային շուկաների գնաճային ճնշումները ՀՀ շուկաների վրա էականորեն թուլանում են։
«2023 թ. երկրորդ եռամսյակում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճը։ Բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճն ավելի ուշ է ճշտգրտվում։ ՀՀ ԿԲ–ն համապատասխան գործողություններով կկարգավորի պահանջարկը և կկայունացնի գնաճային սպասումները»,– վստահեցրեց Գալստյանը։
Նրա խոսքով` տնտեսական աճը 2023 թ. կկազմի 6 տոկոս. Կենտրոնական բանկը, շինարարության և ծառայությունների ոլորտի առաջանցիկ տեմպերով պայմանավորված, աճի կանխատեսումը մեկ տոկոսով ավելացրել է։ Ինչ վերաբերում է ՀՆԱ–ին, ապա այն կլինի 6,9 տոկոս։
Ինչ վերաբերում է ներմուծվող ապրանքների գներին, ապա ԿԲ նախագահի վստահեցմամբ, դրանք ավելի կտրուկ են նվազում, քան կանխատեսվում էր։