https://arm.sputniknews.ru/20230613/hamahajkakan-zvorasharzhi-kvoch-hjd-geragujn-zhvoghvovy-hajtararutjun-e-yndunel-61047592.html
Համահայկական զորաշարժի կոչ. ՀՅԴ Գերագույն ժողովը հայտարարություն է ընդունել
Համահայկական զորաշարժի կոչ. ՀՅԴ Գերագույն ժողովը հայտարարություն է ընդունել
Sputnik Արմենիա
ՀՅԴ ԳՄ–ն հաստատեց, որ համահայկական ներուժով հայ ազգը կարող է և պարտավոր է վերականգնել Հայաստան–Արցախ–սփյուռք եռամիասնությունը, երկրի անվտանգային համակարգը և... 13.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-13T13:45+0400
2023-06-13T13:45+0400
2023-06-13T13:53+0400
իշխան սաղաթելյան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հայաստան
արցախ
սփյուռք
կոչ
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1c/60282823_0:39:1600:940_1920x0_80_0_0_0c80175723e3bfc6e6e31cbda65af701.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը հայտարարություն է ընդունել, համաձայն որի երկրի համար ճակատագրական այս պահին համահայկական զորաշարժի կոչ է հնչեցվում։ Այս մասին ՀՅԴ Հայաստանի նորընտիր գերագույն մարմնի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում ԼՂՀ–ն. ՀՅԴ ԳՄ հայտարարությունըԸնդունված հայատարարությունում նշվում է, որ հայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած ենգոյութենական ծանրագույն սպառնալիքի առջև։ Նշվում է նաև, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման, ՀՀ անկախության ուղղությամբ տարվող Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն ապազգային է և կործանարար։ՀՅԴ ԳՄ–ն համոզված է` իշխանությունների կողմից պարտադրված պարտվողականությանն ու անզորությանն այլընտրանք կա։Հայտարարությամբ հաստատում են, որ համահայկական ներուժով հայ ազգը կարող է և պարտավոր է վերականգնել Հայաստան–Արցախ–սփյուռք եռամիասնությունը, երկրի անվտանգային համակարգը և ազգ–բանակ համազգային գիտակցումով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու հայոց բանակի մարտունակությունը։Կան լրջագույն մտահոգությունններ, որ Ադրբեջանը նոր ագրեսիայի է պատրաստվում. ՀՀ ԱԳՆԻշխան Սաղաթելյանն ընդգծեց` վերոնշյալ մարտահրավերներին դիմագրավելու նախապայմանն ազգային իշխանության ձևավորումն է և նոր որակի պետության կառուցումը։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը և դաշնակցության աշխարհասփյուռ կառույցն իրենց ողջ ներուժով լծվելու են Հայաստանի և Արցախի պաշտպանությանն ու փրկությանն ուղղված համազգային ընդվզման, դիմադրության ճակատի ձևավորմանը։Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ժողովը տեղի է ունենում 2 տարին մեկ անգամ։ Վերջինը գումարվել է հունիսի 9-11-ը։ Դրան մասնակցել են Հայաստանի կազմակերպության Երևանի և ՀՀ բոլոր մարզերի ներկայացուցիչները։Ժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները։Ընտրվել է նաև 13 հոգուց բաղկացած նոր կազմ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1c/60282823_0:0:1424:1067_1920x0_80_0_0_618ed132f43e16cc4b2a6390063dc1e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայաստան, արցախ, սփյուռք, կոչ, հայտարարություն
իշխան սաղաթելյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայաստան, արցախ, սփյուռք, կոչ, հայտարարություն
Համահայկական զորաշարժի կոչ. ՀՅԴ Գերագույն ժողովը հայտարարություն է ընդունել
13:45 13.06.2023 (Թարմացված է: 13:53 13.06.2023) ՀՅԴ ԳՄ–ն հաստատեց, որ համահայկական ներուժով հայ ազգը կարող է և պարտավոր է վերականգնել Հայաստան–Արցախ–սփյուռք եռամիասնությունը, երկրի անվտանգային համակարգը և ազգ–բանակ համազգային գիտակցումով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու հայոց բանակի մարտունակությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը հայտարարություն է ընդունել, համաձայն որի երկրի համար ճակատագրական այս պահին համահայկական զորաշարժի կոչ է հնչեցվում։ Այս մասին ՀՅԴ Հայաստանի նորընտիր գերագույն մարմնի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ընդունված հայատարարությունում նշվում է, որ հայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած ենգոյութենական ծանրագույն սպառնալիքի առջև։ Նշվում է նաև, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման, ՀՀ անկախության ուղղությամբ տարվող Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն ապազգային է և կործանարար։
«Ադրբեջանի շարունակվող ագրեսիան հանգեցնելու է նոր ցեղասպանության և Արցախի հայաթափման, հարցականի տակ է դնելու ՀՀ պետականության ապագան։ Հայ ժողովրդի թիկունքում հակասահմանադրական ընթացքով ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն կամ փաստաթուղթ չունի իրավական, քաղաքական լեգիտիմություն։ Այն հղի է նոր պատերազմի սպառնալիքով և նոր ցնցումների է տանելու ողջ տարածաշրջանը։ Հակասահմանադրական և հակապետական այս ընթացքի անհապաղ կասեցումն օրախնդիր է և ազգային առաքելություն։ Սթափվելու, ընդվզելու, մեր պետությանն ու հայրենիքին համազգային միասնության ճակատով տեր կանգնելու վճառական պահն է»,– նշեց Սաղաթելյանը։
ՀՅԴ ԳՄ–ն համոզված է` իշխանությունների կողմից պարտադրված պարտվողականությանն ու անզորությանն այլընտրանք կա։
Հայտարարությամբ հաստատում են, որ համահայկական ներուժով հայ ազգը կարող է և պարտավոր է վերականգնել Հայաստան–Արցախ–սփյուռք եռամիասնությունը, երկրի անվտանգային համակարգը և ազգ–բանակ համազգային գիտակցումով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու հայոց բանակի մարտունակությունը։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց` վերոնշյալ մարտահրավերներին դիմագրավելու նախապայմանն ազգային իշխանության ձևավորումն է և նոր որակի պետության կառուցումը։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը և դաշնակցության աշխարհասփյուռ կառույցն իրենց ողջ ներուժով լծվելու են Հայաստանի և Արցախի պաշտպանությանն ու փրկությանն ուղղված համազգային ընդվզման, դիմադրության ճակատի ձևավորմանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ժողովը տեղի է ունենում 2 տարին մեկ անգամ։
Վերջինը գումարվել է հունիսի 9-11-ը։ Դրան մասնակցել են Հայաստանի կազմակերպության Երևանի և ՀՀ բոլոր մարզերի ներկայացուցիչները։
Ժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները։
Ընտրվել է նաև 13 հոգուց բաղկացած նոր կազմ։