https://arm.sputniknews.ru/20230613/haj-prkararnery-verapatrastvum-en-rus-masnagetneri-ognutjamb-61040594.html
Հայ փրկարարները վերապատրաստվում են ռուս մասնագետների օգնությամբ
Հայ փրկարարները վերապատրաստվում են ռուս մասնագետների օգնությամբ
Sputnik Արմենիա
Դասընթացների ընթացքում մասնակցիները ծանոթանում են տարբեր լեռնային ռելիեֆներով անցումներին։ 13.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-13T11:32+0400
2023-06-13T11:32+0400
2023-06-13T11:35+0400
վարժանք
ներքին գործերի նախարարություն (նգն)
ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0d/61038648_0:0:1280:721_1920x0_80_0_0_02352b45734a8dc4bc70eb81733bf3fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետներն այս ամիս վերապատրաստվել են նախնական լեռնային պատրաստության ծրագրով։ Ծրագիրը կազմակերպվել էր ոուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը։«Դասընթացները վարում են «Ռուս փրկարարների միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետությունում գտնվող «Ցեյ» ուսումնավարժական կենտրոնի բազայի, Հյուսիսային Օսեթիայի տարածաշրջանային մասնաճյուղի մասնագետները»,– հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից։Դասախոսները ներկայացնում են լեռներում աշխատելու առանձնահատկությունները։ Ձեռք բերած գիտելիքները մասնակիցներին հետագայում հնարավորություն կտան զարգացնել բարձրլեռնային պայմաններին հարմարվելու անհրաժեշտ հմտություններ:Տեսական մասից բացի մեծ ուշադրություն է դարձվում գործնական դասերին։Ըստ էության, ծրագրի հիմքում գործնական պարապմունքներն են։Մասնակիցները վերապատրաստման ընթացքում կատարում են ալպինիստական և լեռնափրկարարական սարքավորումներով աշխատանք, ծանոթանում տարբեր լեռնային ռելիեֆներով անցումներին և անվտանգության ապահովմանը։Հատուկ ուշադրություն է դարձվում որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0d/61038648_0:0:1280:960_1920x0_80_0_0_156f98c189d78f4956af91dde44bc034.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարժանք, ներքին գործերի նախարարություն (նգն), ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
վարժանք, ներքին գործերի նախարարություն (նգն), ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
Հայ փրկարարները վերապատրաստվում են ռուս մասնագետների օգնությամբ
11:32 13.06.2023 (Թարմացված է: 11:35 13.06.2023) Դասընթացների ընթացքում մասնակցիները ծանոթանում են տարբեր լեռնային ռելիեֆներով անցումներին։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետներն այս ամիս վերապատրաստվել են նախնական լեռնային պատրաստության ծրագրով։ Ծրագիրը կազմակերպվել էր ոուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը։
«Դասընթացները վարում են «Ռուս փրկարարների միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետությունում գտնվող «Ցեյ» ուսումնավարժական կենտրոնի բազայի, Հյուսիսային Օսեթիայի տարածաշրջանային մասնաճյուղի մասնագետները»,– հայտնում են
կենտրոնի մամուլի ծառայությունից։
Դասախոսները ներկայացնում են լեռներում աշխատելու առանձնահատկությունները։ Ձեռք բերած գիտելիքները մասնակիցներին հետագայում հնարավորություն կտան զարգացնել բարձրլեռնային պայմաններին հարմարվելու անհրաժեշտ հմտություններ:
Տեսական մասից բացի մեծ ուշադրություն է դարձվում գործնական դասերին։
Ըստ էության, ծրագրի հիմքում գործնական պարապմունքներն են։
Մասնակիցները վերապատրաստման ընթացքում կատարում են ալպինիստական և լեռնափրկարարական սարքավորումներով աշխատանք, ծանոթանում տարբեր լեռնային ռելիեֆներով անցումներին և անվտանգության ապահովմանը։
Հատուկ ուշադրություն է դարձվում որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը։