https://arm.sputniknews.ru/20230613/erevani-qaghaqapetarany-aznavuri-hushardzani-nakhagtsi-bac-mrcujt-e-hajtararel-61075145.html
Երևանի քաղաքապետարանը Ազնավուրի հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարել
Երևանի քաղաքապետարանը Ազնավուրի հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարել
Sputnik Արմենիա
Լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով: 13.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-13T19:14+0400
2023-06-13T19:14+0400
2023-06-13T19:14+0400
հայաստան
շառլ ազնավուր
մրցույթ
հուշարձան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1180/33/11803304_0:0:1600:901_1920x0_80_0_0_71f04a93df634c94565d60ddd287364b.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը ֆրանսահայ շանսյոնե Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարել է Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծի ներկայացման բաց մրցույթ։«Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական մասում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականին»,– նշված է հայտարարության մեջ:Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևով ներկայանալ մրցույթին: Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձնաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը:Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ:Ըստ մրցույթի պայմանների` Ազնավուրի արձանը պետք է լավագույնս ներկայացնի Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով վերջինիս ստեղծագործական կերպարը:Արձանի գեղագիտական տեսքը պետք է նախատեսված լինի 360 աստիճանի ցանկացած անկյունից դիտելու համար:Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով:Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքի այգին վերանվանվել է Շառլ Ազնավուրի անունով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1180/33/11803304_171:0:1594:1067_1920x0_80_0_0_0c80b017b4ba675b3a46232e6b9faf1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շառլ ազնավուր, մրցույթ, հուշարձան, երևանի քաղաքապետարան
հայաստան, շառլ ազնավուր, մրցույթ, հուշարձան, երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը Ազնավուրի հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարել
Լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik.
Երևանի քաղաքապետարանը ֆրանսահայ շանսյոնե Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարել է Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծի ներկայացման բաց մրցույթ։
«Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական մասում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականին»,– նշված է հայտարարության մեջ:
Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևով ներկայանալ մրցույթին: Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձնաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը:
Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ:
Ըստ մրցույթի պայմանների` Ազնավուրի արձանը պետք է լավագույնս ներկայացնի Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով վերջինիս ստեղծագործական կերպարը:
Արձանի գեղագիտական տեսքը պետք է նախատեսված լինի 360 աստիճանի ցանկացած անկյունից դիտելու համար:
«Ցանկալի է, որ ժեստիկուլյացիան ասոցացվի Շառլ Ազնավուրի ստեղծագործական կարիերայի կամ նրա կերպարը լավագույնս ընդգծող դրվագին: Ցանկալի է, որ արձանը/մանրակերտը շարժման տպավորություն ստեղծի»,– նշված է մրցույթի պայմաններում:
Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով: